«Չումբո» նախաձեռնող խմբի նախագահի հարցազրույցը SHANTNEWS-ին ամբողջությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

«Չումբո» նախաձեռնող խմբի նախագահի հարցազրույցը SHANTNEWS-ին ամբողջությամբ

22:57 22.03.2018

Հայտնի է, որ տարատեսակ միջոցառումներ կազմակերպող «Չումբո» նախաձեռնող խմբի և ԿԳՆ-ի միջև վերջերս որոշակի խնդիրներ են առաջացել: Երևանի մամուլի ակումնբներից մեկում այսօր այդ հարցն է քննարկվել պետական կառույցների պատասխանատուների մասնակցությամբ: Խնդրի վերաբերյալ SHANTNEWS-ը պարզաբանումներ է տվել «Չումբո» նախաձեռնող խմբի նախագահ Սմբատ Հակոբյանը:


«Մենք սկսեցինք ԿԳՆ-ի հետ համագործակցությունից, որից հետո քաղաքապետարանի հետ բանակցություններ վարեցինք: Քննարկեցինք ընդհանուր ծրագրերը և որոշեցինք, որ պիլոտային ծրագիր իրականացնենք, քանի որ նպատակներն ավելի հեռանակարային էին՝ դպրոցների ընդհանուր մշակութային կյանքի զարգացման հետ էին կապված: Պիլոտային ծրագրով պետք է հասկանայինք բացթղումները, թերությունները, առավելությունները», –SHANTNEWS-ին ասել է նախաձեռնող խմբի նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը ևԵրևանի քաղաքապետարանի աշխատակազﬕ հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն ասել են, որ ո՛չ նախարարությունը, և ո՛չ էլ քաղաքապետարանը  «Չումբո»-ի հետ համագործակցության ծրագիր չեն ունեցել: Ըստ նախարարության՝ իրենց ծրագիր չի էլ ներկայացվել, իսկ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքերով ներկայացվել է, բայց իրենք հավանության չեն արժանացրել, քանի որ դպրոցական կյանքի կազմակերպման չափանիշներին չի համապատասխանել: Թույլտվություն չի եղել:

«Թույտվություն ստացել ենք, եթե չէ՝ բա ո՞նց ենք աշխատել 100 դպրոցների հետ: Գրավոր էլ ենք ունեցել, բանավոր էլ ենք ունեցել: Բա 100 դպրոցների հետ մենք ո՞նց ենք 2 տարի համագործակցում, ո՞նց ենք 40 հազար աշակերտների սովորացրել հայ ազգային «Քոչարի» պարը դասաժամերի հաշվին, ո՞նց են 40 հազար երեխաների համար կազմակերպվել տոնախմբություններ, ո՞նց են տնօրենները, ծնողկոմիտեները, ծնողները համաձայնել: Այսինքն՝ բնականաբար պետք է թույլտվություն եղած լինի, որ էդ ամեն ինչը կազմակերպված լինի: Հակառակ դեպքում չէր լինի: Մենք ԿԳՆ-ի հետ մի քանի հանդիպում ենք ունեցել, անձամբ նախարարի հետ՝ երկու հանդիպում է եղել», – հավելել է Հակոբյանը:

«Չումբո» նախաձեռնող խմբի կարծիքով խնդիրն առաջացել է, երբ 2017 թվականի ուսումնական տարվա ավարտին՝ 40 հազար աշակերտների համար միջոցառում են կազմակերպել: Դրանից հետո նրանք սկսել են ոմանց խանգարել։

«Երբ տեսան, թե մեր կողքին շատ մեծ ուժեր կան կանգնած, թե՛ Հայաստանից, թե՛ դրսից, շատ մեծ գումարներ են ներդրվում ծրագրերի շրջանակներում, մեր թիմը կարողանում է շատ հստակ կազմակերպել այդ ծրարգերը, սկսվեցին թե՛ լրատվամիջոցների կողմից, թե՛ կայքերի, հասարակության ու ղեկավարության կողմից խնդիրներ դրվել: Շատ հստակ երևում է, որ ինչ-որ մարդ կամ կառույց կա, որին պետք է լարվածություն ձևավորել: Բարձրացան ինչ-որ հարցադրումներ, որ սա խանգարում է, սա քաղաքական աշխատանք ա: Նշեմ, որ քաղաքականության հետ մենք բացարձակ կապ չունենք: Ոչ մի պաշտոնյայի հետ մենք խնդիր չունենք», –ասել է Սմբատ Հակոբյանը՝ չհերքելով, որ իրենք, այնուամենայնիվ, դպրոցներում միջոցառումներ կազմակերպել են նաև 2017 թվականի մայիսից հետո:

Ըստ Հակոբյանի՝ հաջորդ պատճառը կարող է լինել իրենց հայտարարությունը, որտեղ նշել էին, որ հանդիպել են ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին և փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ ու երկու ժամ տևած ջերմ զրույցի ավարտից հետո որոշվել է ՀՀ բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատություների միջոցառումները վստահել «Չումբո» նախաձեռնող խմբին:

Նախաձեռնող խմբի խոսքերով՝ ժողովուրդն այս հայտարարությունը սխալ է հասկացել. խոսքն ամենևին էլ դպրոցները «Չումբո»-ին տալու մասին չէ:

Հիշեցնենք, որ այս հայտարարությունից հետո հաղորդագրություն տարածեց նաև ԿԳՆ-ը՝  այս պնդումն ապատեղակատվություն որակելով և պահանջելով «Չումբո»-ից հեռացնել իրականությունն աղավաղող տեսանյութը և հաղորդագրությունը համացանցից, ինչը նախաձեռնող խումբը դեռ չի արել:

Հարցին՝ իսկ ի՞նչ ուժեր են ձեզ աջակցում, նախաձեռնող խմբի նախագահը SHANTNEWS-ին  այսպիսի պատասխան է տվել.

«Այդպիսի հարցադրումներ, որ մեր կողքին կանգնած է ԱՄՆ, մեր կողքին կանգնած է ՌԴ-ն, ինչ-որ ուժեր են կանգնած կամ աղանդավորները, ոչ մի նմանատիպ բան չկա: Այո, մեր կողքին, բնականաբար կանգնած են ուժեր, թե ԱՄՆ-ից, թե ՌԴ-ից, շատ ազդեցիկ մարդիկ, ովքեր մեր ընկերներն ու գործընկերներն են, ովքեր մեզ աջակցում են հայանպաստ ծրագրեր իրականացնելու»:

 


Ինչ վերաբերում է «Չումբո»-ի ֆեյբուքյան էջում տեղ գտած դատարկ շշերի, մերկապարուհիների նկարներին, ապա Հակոբյանի խոսքով, դա իրենց անցյալն է, երբ միջոցառումներ կազմակերպելով բիզնես էին անում, հիմա անցել են բարեգործությանը:  Հիմա էլ նոր ծրագիր են մշակում, որպեսզի դարձյալ ԿԳՆ-ներկայացնեն և հաստատվելու դեպքում շարունակեն դպրոցներում միջոցառումներ կազմակերպել:  




 




Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Դիլիջան քաղաքում

17:55 26.04.2024

ՃՏՊ Դիլիջան քաղաքում

Ապրիլի 26-ին` ժամը 12:29-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կամոյի փողոցի սկզբնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Բ․) բախվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Տ․ […] ...

Հերթական հաջողությունը` քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

17:50 26.04.2024

Հերթական հաջողությունը` քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթին մասնակցել է 29 երկրի 154 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի […] ...

Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրում կանցկացվեն բանախոսություններ և մշակութային միջոցառումներ

17:44 26.04.2024

Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրում կանցկացվեն բանախոսություններ և մշակութային միջոցառումներ

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանրապետության 85 վայրում կկազմակերպվեն հանրային քննարկում-բանախոսություններ, ինչպես նաև չորս վայրերում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի […] ...

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

17:38 26.04.2024

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել […] ...

Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան

17:32 26.04.2024

Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները: ...

Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ Փաշինյան

17:25 26.04.2024

Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը հասել է մի կետի, որտեղ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դնում սեղանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։ «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին։ Եվ սա շատ կարևոր փուլ է։ […] ...

BACK_TO_TOP