TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+20.09 oC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

22:09 26.04.2024

Այսօր Աղդամում կայացել է  «Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի» փակման պաշտոնական արարողությունը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Համատեղ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվել էր 2020 թվականի դեկտեմբերին Աղդամի շրջանում, որի նպատակն էր հետևել հրադադարի ռեժիմին, իսկ իրականում սա թուրքերի համար հնարավորություն էր լեգիտիմ ներկայություն ապահովել Արցախում: Ադրբեջանի համար էլ հնարավորություն էր թուրքերի […]

̰
Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […]

̰
Ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով վերջինիս գերիշխող դերը տարածաշրջանում ու Հայաստանի բարդ վիճակը. զրույց պատմաբան Արտակ Խաչատրյանի հետ

13:34 25.04.2024

Արդյո՞ք մեր անվտանգային խնդիրները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու մոտեցումները՝  Թուրքիայի կողմից Հայոց  ցեղասպանության ճանաչման հարցում, դառնալ  ավելի մեղմ, ավելի հանդուրժող ու քիչ պահանջատեր: Առհասարակ, ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով մեր բարդ վիճակը, արտաքին մարտահրավերներն ու Թուրքիայի ավելի ու ավելի գերիշխող դարձող դերը տարածաշրջանում: Այս հարցերի շուրջ «Հեռանկարի» տաղավարում   զրուցել ենք […]

̰
Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

22:37 24.04.2024

Ստամբուլում արգելել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը:  Ինչո՞վ են պատճառաբանել արգելքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Ապրիլի 24. հիշատակի պլատֆորմ» կոչվող հասարակական այդ միավորումը հայտ էր ներկայացրել իշխանություններին՝ խնդրելով ապրիլի 24-ին արտոնել միջոցառումը Ստամբուլում, և այս անգամ միջոցառումն առաջարկվում էր անցկացնել թատրոնի շենքի առջև: Այն Քադըքյոյ թաղամասում է, և ինչպես և սպասվում էր, […]

̰
ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

21:55 23.04.2024

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ:  Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […]

̰
Ի՞նչ մտավախություններ է առաջացնում սահմանազատման գործընթացը. մանրամասնում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

21:47 23.04.2024

Հասարակական բուռն արձագանքով է ուղեկցվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական որոշումը: Ի՞նչ է նշանակում այդ որոշման քարտեզային նկարագրությունը: Այս և այլ հարցեր «Հեռանկարում» քննարկվել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
̰
Ինչի՞ շուրջ են բանակցել Մոսկվայում Ալիևն ու Պուտինը

22:27 22.04.2024

Ադրբեջանի նախագահը ժամանել է Մոսկվա: Կայացել են Իլհամ Ալիևի ու Վլադիրմիր Պուտինի բանակցությունները: Ի՞նչ է ենթադրում օրակարգը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը վերջին օրերը անց էր կացրել ամառանոցում, իսկ աշխատանքային այցերի դեպքում, հաճախ Պուտինն իր արտասահմանյան հյուրերին նաև հենց ամառանոցում է ընդունում, սակայն Իլհամ Ալիևին նա որոշեց ընդունել […]

̰
Ադրբեջանցիները հիմնովին քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

22:09 19.04.2024

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա: Հիմնվելով իր հետազոտությունների վրա՝ ահազանգ է հնչեցրել Կոռնելի համալսարանի Caucasus Heritage Watch նախաձեռնությունը: Այդ մասին ահազանգը հրապարակված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում՝ կից արբանյակային լուսանկարներով: 4 տարի է՝ եկեղեցին իրենց ձեռքում էր: Ինչո՞ւ հենց հիմա դա արեցին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ երեկ՝ ապրիլի 18-ին, ամբողջ […]

̰
Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […]

̰
Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

22:37 16.04.2024

Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա  տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում:

̰
Ինչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում

12:40 16.04.2024

Հայաստանում նոր պետական ծառայություն է ստեղծվել՝ էկոպարեկային ծառայություն: Այն գործելու է շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ: Ինչո՞վ են զբաղվելու էկոպարեկները, և ովքե՞ր կարող են դառնալ էկոպարեկ. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ծառայության պետը՝ Վլադիմիր Կիրակոսյանը:

̰
Արդյո՞ք այս գիշեր Իրանը կհարվածի Իսրայելին

22:38 12.04.2024

Իրանի զինված հարձակումը Իսրայելի դեմ կարող է սկսվել հաշված ժամերի ընթացքում: Այդ մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջացները: Որտեղի՞ց իրենց նման տեղեկություն, ո՞ր ուղությամբ կարող են հասցվել հարվածները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ ապրիլի 1-ին Իսրայելի ԶՈՒ-ն հարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, որի հետևանքով զոհվել էին այդ շենքում գտնվող մի քանի […]

̰
Նվազագույն թոշակ ստացողը Հայաստանում սոված չի մնա. Նարեկ Մկրտչյանը՝ կենսաթոշակների, ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների և այլ թեմաների մասին

21:55 12.04.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Անդրադարձ է եղել երկու օր առաջ Ազգային Ժողովում 2023 թվականի աշխատանքների վերաբերյալ նախարարի զեկույցին՝ մասնավորապես  ժողովրդագրության մասով վիճակագրությանը,  ծնելիության աճին նպաստող պետական ծրագրերին,  սահմանամերձ գյուղերում բնակարանային մատչելիության ծրագրին:  Նախարարը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի, խորհրդային ավանդների վերադարձի, […]

̰
Ինչ կփոխվի հայ-հնդկական ռազմական համագործակցության հարցում՝ Երևանում ռազմական կցորդի նշանակումից հետո

22:54 11.04.2024

Հնդկաստանը Հայասանում ռազմական հարցերով կցորդ է ունենալու: Որոշումը, ըստ հնդկական լրատվամիջոցների տեղեկությունների, արդեն կայացվել է:  Ինչո՞վ է զբաղվելու զինվորական դիվանագետը Երևանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հնդկական Press Trust Of India պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը օրերս 10 նոր ռազմական կցորդ է նշանակել, այդ թվում՝ երկրներում, ուր մինչ այդ Հնդկաստանը ռազմական […]

̰
Էդմոն Մարուքյանը՝  սահմանազատման և պատերազմի վտանգի մասին

21:42 10.04.2024

Վերջին շրջանում Ադրբեջանը վերսկսել է ապատեղեկատվություններ տարածելու իր քաղաքականությունը: Դա տեղի ունեցավ թե ՛ Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև բարձր կարգի բանակցություններից առաջ, թե ՛ դրանից հետո:  Իսկ այսօր վարչապետը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է գնալ սահմանազատման և այն սկսել Տավուշից, բայց չի երաշախավորվում, որ կլինի անվտանգություն: Այս և այլ թեմաների է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել […]

̰
Ադրբեջանը սկսում է իրավական հիմքեր նախապատրաստել Արցախը լքած հայերի անշարժ գույքը բռնագանձելու համար

22:43 09.04.2024

Իլհամ Ալիևը հրամանագրով նշանակել է Ստեփանակերտի քաղաքային դատարանի անդամներին ու դատարանի նախագահին: Իրավապաշտպանները կարծում են, որ այդպիսով Ադրբեջանի իշխանությունները հիմքեր են նախապատրաստում  արցախցիներին պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքը վերանայելու համար: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Նախ բնական հարց է առանում՝ ինչո՞վ է զբաղվելու դատարանը մի քաղաքում, որը քաղաքացիական բնակչություն չունի. այնտեղ […]

̰
Ինչու է ծխախոտը թանկացել, ինչ է կատարվում վառելիքի շուկայում. զրույց ՄՊՀ նախագահի հետ

22:10 09.04.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի հրապարակել է 5 շուկաներում իրականացված ուսումնասիրությունները: Այսպիսով, ի՞նչ է պարզվել այն ոլորտներում, որտեղ իրականացվել են այդ ուսումնասիրությունները, պետությունը ի՞նչ վարույթներ է պատրաստվում իրականացնել, առհասարակ որքանո՞վ է այսօր Հայաստանի տնտեսությունը կարողացել ազատվել մենաշնորհներից: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

̰
Ո՞վ է Ռուբեն Վարդանյանին առաջադրել Նոբելյան մրցանակի

22:30 08.04.2024

Հայտնի բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ովքե՞ր են առաջադրել ու ե՞րբ է քննարկվելու թեկնածությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացրել են մի խումբ հեղինակավոր մտավորականներ տարբեր երկրներից: Ընդ որում՝ նրանց թվում է նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի տարիներ առաջ արժանացած գործիչներ: Ըստ […]

̰
Որո՞նք են հարկային ոլորտի այս տարվա առաջնահերթությունները. ՊԵԿ նախագահի հարցազրույցը

21:39 08.04.2024

Բյուջեի եկամուտներ, Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հիմնական առաջնահերթություններ, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրում, անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկում, արհեստական ինտելեկտի կիրառում: Այս և բազմաթիվ այլ հարցերին Հեռանկարում անդրադարձել է  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Crocus-ում ահաբեկչությունից հետո Աղալարովը փախել է Բաքու

22:48 05.04.2024

Ռուսաստանյան լրատվամիջոցները գրում են, որ Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այդ համալիրի համասեփականատեր, Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսին Էմին Աղալարովը փախել է Ռուսաստանից: Պարզվում է՝ նա Ադրբեջանում է: Ի՞նչ է անում նա Ադրբեջանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո, արդեն մի քանի օր է, ինչ Էմին Աղալարովը Բաքվում է, նրա […]

̰
Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար ինքնիշխան պետության տեսք է ստանում. Հայկ Սուքիասյան

22:15 05.04.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանին: Անդրադարձ է եղել այսօրվա բրյուսելյան եռակողմ հանդիպմանը, այդ հանդիմանը նախորդած արձագանքներին, հայ-ռուսական հարաբերությունների խնդրին: Հայկ Սուքիասյանի բնորոշմամբ Հայաստանը ճարահատյալ է գնում այս քայլին, և դա «մեզ շանս չի թողնում հետ նայել»: Բայց սա նաև մեր հասարակության խնդիրը պետք է լինի: Հասարակությունը պետք է աջակցի իշխանությանը: Անդրադառնալով […]

̰
Պաղեստինն ու Հորդանանը մեղադրում են Իսրայելին Երուսաղեմի Հայկական թաղամասը գրավելու փորձի համար

22:48 04.04.2024

Կրկին լարված է իրավիճակը Երուսաղեմի Հայկական թաղամասում: Երեկ այնտեղ նորից բախում է տեղի ունեցել հայերի ու անօրինական շինարարական աշխատանքների փորձ ձեռնարկած հրեաների միջև: Ի՞նչն է պատճառը, որ այս անգամ արդեն ոստիկաններն են հովանավորում անօրինական աշխատանքները: Թեմային «Հուրիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մինչ այդ նախապատմությունը հիշեցնեմ: 2021 թվականի հուլիսին Հայոց պատրիարքության անունից ստորագրվել է մի […]

̰
Ինչու է Ադրբեջանը սադրանքի դիմում, և ինչ կարող է լինել ապրիլի 5-ին. զրույց Արուսյակ Ջուլհակյանի հետ

23:29 03.04.2024

Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի սպասվող հանդիպումը լայն արձագանք է գտել տարածաշրջանում և դրանից դուրս: Այդ ֆոնին Ադրբեջանն է շարունակում ապատեղեկատվություն տարածել, թե իբր Հայաստանը զորք է կուտակում սահմանին: Ստեղծված իրավիճակը նաև միջազգային հարթակներում և օտարերկրյա գործիչների մոտ է մտահոգության պատճառ դարձել: Այս և այլ թեմաների շուրջ «Հեռանկար»-ի […]

̰
Ինչ է հայտնի Գլենդելի նորընտիր հայազգի քաղաքապետի մասին

22:34 03.04.2024

Կալիֆոռնիայի հայաբնակ Գլենդելի քաղաքապետը կրկին հայ է: Երեկ կայացած ընտրություններում քաղաքապետ է ընտրվել մեր հայրենակցուհի Էլեն Ասատրյանը: Ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ Գլենդելում քաղաքապետի ընտրությունները ոչ թե ուղիղ են, այլ քաղաքային խորհուրդն է ընտրում՝ իր կազմից: Էլեն Ասատրյանը քաղաքային խորհրդի անդամ էր ընտրվել 2022թ.-ի հուլիսին 4 […]

̰
Որքան արժե վաճառքի հանված Սեբաստիայի հայկական եկեղեցին

22:20 02.04.2024

Թուրքիայում անշարժ գույքի գործակալություններից մեկը վաճառքի է հանել հայկական եկեղեցի: Այդ մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր» պարբերականը: Ո՞ր եկեղեցու մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության համաձայն, դա մի եկեղեցի է, որը Սիվասի նահանգի Գյուրուն գյուղում է և կոչվում է «Սուրբ Աստվածածին»: Բայց որքան հասկացա, խոսքը Սեբաստիայի գյուղերից մեկի […]

̰
Առաջին անգամ վերջին 20 տարվա ընթացքում Էրդողանը պարտվել է ընտրություններում

22:50 01.04.2024

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երեկ կայացած մունիցիպալ ընտրություններում ցավոտ պարտություն է կրել: Հնչում են կառավարության հրաժարականի պահանջներ: Սա ընդամենը մունիցիպալ ընտրություններ էին: Ինչո՞ւ է դրանց արդյունքը այդքան կարևորվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայում մունիցիպալ ընտրությունները միշտ կարևոր ու ազդեցիկ դեր են ունեցել: Այս ընտրությունները հատկանշական են նրանով, որ իշխող կուսակցությունը […]

̰
Եկեք չափից դուրս լուրջ վերաբերվենք այդ հանդիպմանը. Նորիկ Նորիկյանը՝ ապրիլի 5-ի բանակցությունների մասին

22:13 29.03.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին: Անդրադարձ է եղել Հայաստանի քաղաքական, այդ թվում արտախորհրդարանական ուժերին, ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումներին, հայ-ադրբեջանական գործընթացներին, մասնավորապես Տավուշի գյուղերի վերաբերյալ թեմային, և այս ամենի համատեքստում ապրիլի 5-ին սպասվող հանդիպմանը: «Եկեք չափից դուրս լուրջ վերաբերվենք այդ հանդիպմանը: Եթե որևէ կոնկրետ գործընթացի մեկնարկ էլ չլինի, ապա […]

̰
Արցախում 11 հայ է մնացել․ ինչ է հայտնի նրանց մասին

21:27 29.03.2024

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է Արցախում մնացած հայերի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ Ալիևան ծանոթացել է հայերի սոցիալական խնդիրներին: Հերթական քարոզչական միջոցառո՞ւմն է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե իհարկե, հերթական քարոզչական միջոցառումն է: Սաբինա Ալիևան  հնադիպել է Արցախում մնացած հայերի հետ՝ Ստեփանակերտում գործող այսպես կոչված խոցելի սոցիալական […]

̰
Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

22:44 28.03.2024

Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով: Ինչու են այդքան հեռու հասել:  Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: […]

̰
BACK_TO_TOP