TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+24.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է

11:30 27.04.2024

ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իսպիրյանի պաշտպան Մամիկոն Մուրադյանը։ «Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի վերջինս այլևս տնային կալանքի տակ չէ»,-ասել է պաշտպանը։ Փետրվարի 15-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության […]

̰
ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու

20:45 26.04.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ ապրիլի 26-ին բերման են ենթարկվել Երևան-Սևան մայրուղու հատվածում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում […]

̰
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

17:38 26.04.2024

Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել […]

̰
Թումանյանի բաժնի ծառայողները հուշանվեր-թղթադրամների իրացման և փորձի դեպքեր են բացահայտել

17:12 26.04.2024

Ապրիլի 18-ին Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ 16-ամյա երկու պատանի, հանցավոր համաձայնությամբ, առցանց գնումների հարթակի Սանահին-Սարահարթ թաղամասի սրահից 1500 դրամով գնել են 10 հազար դրամանոցի նմանվող շուրջ 60 հուշանվեր թղթադրամ, որոնց մի մասը իրացրել են, իսկ մնացած մասը փորձում […]

̰
Գողություն Արգավանդում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

17:00 26.04.2024

Տարեսկզբին ոստիկանության Արմավիրի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ըստ հաղորդման՝ դուռը հրել-բացելու եղանակով մտել էին Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի տներից մեկը, խառնել ննջասենյակի իրերը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել էին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, սակայն, իրավապահները պարզել են, որ բնակարանից գողացել են փող, համակարգիչ և այլ իրեր։ Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]

̰
Ժամը 15.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան

15:53 26.04.2024

Ժամը 15.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները:

̰
Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

12:35 26.04.2024

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին Գյումրիի ավտոկայանի տարածքում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Վարդգես Պ.-ն: Նա մարտի 27-ից ՌԴ Վլադիկավկազ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

12:18 26.04.2024

ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթով ակտիվ նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ եղբայրներ Ս.Ի-ն և Դ.Ի-ն 2020թ. նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ նույն թվականի սեպտեմբերի 27-ին […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:12 26.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության և գույքը հափշտակելու […]

̰
Կարծում եմ` կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. Անահիտ Մանասյանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ

11:10 26.04.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին հանդիպել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցում սովորող ապագա իրավաբանների հետ: «Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել միայն կրթության միջոցով։ Այն բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են։ Կրթության ամենակարևոր արդյունքը […]

̰
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից

10:53 26.04.2024

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ապրիլի 17-ին իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածաքնով ձերբակալել և բաժին են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման զանգված։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատրաստել է կանեփի վայրաճ թփերից՝ անձնական օգտագործման համար։ Նույն օրն իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Կումայրիի բաժնի քրեական հետախույզները […]

̰
Արդարադատության փոխնախարարը շրջայց է կատարել Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնում

09:48 26.04.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը շրջայց է կատարել ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում։ Այնտեղ մեկնարկել է «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման» դասընթացը: Դասընթացին մասնակցության համար դիմել է 39 հոգեբան, ովքեր մասնակցել են […]

̰
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ֆիզիկական ներգործություն և խուլիգանություն կատարելու համար

20:25 25.04.2024

2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբում կռիվ է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով, որի շրջանակներում ձեռնարկված վարութային, քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ […]

̰
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է

19:35 25.04.2024

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում՝ ապրիլի 25-ին` ժամը 16.20-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Արման Ս.-ն, որը ակցիա էր իրականացնում և փակել էր նշված ճանապարհահատվածը: Նա փետրվարի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ […]

̰
Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

18:36 25.04.2024

Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր […]

̰
Ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս

18:06 25.04.2024

Ապրիլի 23-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել փակ բաժնետիրական ընկերություններից մեկի աշխատակիցը: Նա հայտնել էր, որ 2022 թ. մայիսից մինչև այս տարվա ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում գողացել են ընկերության՝ Մալիշկա բնակավայրի տարածքում գտնվող ցինկապատ երկաթյա հինգ հենասյուները՝ ընկերությանը պատճառելով մոտ 80 միլիոն դրամի վնաս: ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների […]

̰
Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ

17:50 25.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ ապրիլի 24-ին Ազատության հրապարակին հարող տարածքում տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ 2024թ․ ապրիլի 24-ին Ազատության հրապարակում «ԱԺԲ» կուսակցության կողմից տեղի է ունեցել հանրահավաք, […]

̰
Աշտարակցի երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ կար

17:11 25.04.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի 24-ի ժամը 20.50-ին Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21015» մակնիշի մի մեքենա: Աշտարակցի 37-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ: Նա ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ ատրճանակը գազային է՝ լիցքավորված 6 փամփուշտով: Երիտասարդը և կազմված […]

̰
ՀՀ-ն Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու

14:57 25.04.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում Միացյալ Նահանգներին հանձնվեց հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի։ «Այս հաջողված համատեղ գործողությունն ի ցույց է դնում ԱՄՆ և ՀՀ իրավապահների արդյունավետ գործընկերությունը»,-նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։

̰
Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է

14:36 25.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ինչպես տեղեկացրել էինք՝ 2024 թվականի ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, մի խումբ քաղաքացիներ տևական […]

̰
Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

14:30 25.04.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 24-ին, ժամը 5.30-ին, Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 53-ամյա Համլետ Հ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 14-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության և թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ […]

̰
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները

12:48 25.04.2024

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապրիլի 22-ին Հրազդան քաղաքի՝ 36-ամյա և Լեռնանիստ բնակավայրի՝ 18-ամյա բնակիչ երկու երիտասարդ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են զովաբերցի 19-ամյա և 21-ամյա երկու եղբայրների հետ, ծեծի ենթարկել նրանց, ապա հափշտակել են 19-ամյա երիտասարդի «ՎԱԶ-21061»-ը: Դեպքի առթիվ ապրիլի 23-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական […]

̰
Խարդախությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

12:21 25.04.2024

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 24-ին Վենեցիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 42-ամյա Գևորգ Ի.-ն, որը 2016 թ. մարտի 16-ից հետախուզվում էր խարդախությունների մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

11:52 25.04.2024

Ապրիլի 23-ի ժամը 11.08-ին հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս, որտեղից դանակահարված երկու պատանի են բուժօգնության տեղափոխվել: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ժամը 10.55-ի սահմաններում Ալավերդի քաղաքի հրապարակի հարակից տարածքում վիճաբանություն է եղել մի խումբ […]

̰
Մի շարք հանցագործությունների համար հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում

11:33 25.04.2024

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 23-ին Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Արաբկիրի բաժին է ներկայացվել 27-ամյա Տարա Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 257-րդ (Համակարգչային հափշտակությունը), 285-րդ (Ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը […]

̰
Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

11:27 25.04.2024

2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով Ոստիկանության ծառայողի՝ հասարակական կարգը պահպանելու պահանջին, հարվածներ է հասցրել նրան։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ […]

̰
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

11:10 25.04.2024

Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Վարդենիս-Սոթք ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 32-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2107»-ը։ Պարեկները ստուգման ընթացքում մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կանեփանման զանգված։ Վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին։ Նա իրավապահներին է ներկայացրել ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայով 2 թղթե փաթեթ։ Հաջորդ դեպքում Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս […]

̰
Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ

10:21 25.04.2024

Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական դրդումներով խաթարելու դեպքի հանգամանքները։ Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով, իրավական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, 2024 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 16:25-ին, «Ford Tranzit» մակնիշի, «BMW X5» մակնիշի և «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենաներով Երևան-Երասխ […]

̰
ՄԻՊ-ը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  մասին

09:29 25.04.2024

Պաշտպանի դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ․ «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հունվարի 24-ին շրջանառվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը։  Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է վերաշարադրել Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ավելացնելով փաստաբանական ծառայություն մատուցողներին […]

̰
Անահիտ Մանասյանը բրիտանական լրատվամիջոցներին ներկայացրել է ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքներին վերաբերող հարցեր

20:28 24.04.2024

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 24-ին հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Պաշտպանը The Guardian, The Independent, The Guardian/The Critic, The Telegraph/The Critic Adam Smith Institute, BBC, UnHerd լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ […]

̰
BACK_TO_TOP