TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

10:33 27.04.2024

ԱՄՆ-ն ապացույցներ է գտել առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու Չինաստանի փորձերի մասին։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկին կատարած այցից հետո CNN-ին տված հարցազրույցում։ «Ընդհանուր առմամբ, մենք տեսել ենք ընտրություններին ազդելու և գուցե նույնիսկ միջամտելու փորձերի ապացույցներ: Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս տեսակի գործողությունները հնարավորինս արագ կդադարեցվեն», – ասել է […]

̰
Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը․ Փաշինյան

09:09 27.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձեւի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդ բանաձեւն այլեւս անշրջելի […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

08:39 27.04.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

̰
ՌՈ-ն միջոցներ է ձեռնարկում Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային մասնակցած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. ՊՆ

08:03 27.04.2024

Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական […]

̰
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

23:42 26.04.2024

Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։

̰
Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

22:09 26.04.2024

Այսօր Աղդամում կայացել է  «Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի» փակման պաշտոնական արարողությունը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Համատեղ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվել էր 2020 թվականի դեկտեմբերին Աղդամի շրջանում, որի նպատակն էր հետևել հրադադարի ռեժիմին, իսկ իրականում սա թուրքերի համար հնարավորություն էր լեգիտիմ ներկայություն ապահովել Արցախում: Ադրբեջանի համար էլ հնարավորություն էր թուրքերի […]

̰
Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

21:52 26.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ի որոշմամբ հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։ Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` 1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական  դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ […]

̰
Իսրայելը պատրաստ է համաձայնության գալու «վերջին հնարավորությունը» տալ ՀԱՄԱՍ-ին

21:45 26.04.2024

Իսրայելը պատրաստ է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը վերջին հնարավորությունը տալ՝ վերանայելու իր ներկայիս դիրքորոշումը և համաձայնության գալու իսրայելական կողմի հետ՝ կարգավորելու իրավիճակը Գազայի հատվածում։ Այս մասին հաղորդում է «Ալ-Կահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ իսրայելական կողմը տեղեկացրել է եգիպտական ​​պատվիրակությանը, որը պաղեստինյան շարժումը «պետք է օգտագործի վերջին հնարավորությունը՝ հրադադարի շուրջ համաձայնությունների հասնելու համար»։ Իսրայելի ներկայացուցիչները, ըստ […]

̰
Տոկիոն, Հռոմը և Լոնդոնը ծրագրում են մինչև 2026 թվականը ստեղծել նորագույն կործանիչի նախատիպը

21:13 26.04.2024

Ճապոնիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան ծրագրում են 2026 թվականին ստեղծել նորագույն կործանիչի նախատիպը, որը նրանք համատեղ մշակում են։ Այս մասին հայտնում է Nikkei թերթը։ Ներկայումս Ճապոնիայի խորհրդարանը սկսել է համաձայնագրի քննարկումը կառավարող մարմնի ստեղծման վերաբերյալ, որը կհամակարգի երեք երկրների ջանքերը, ներառյալ կառավարությունների և մասնավոր ընկերությունների գործողությունները կործանիչի ստեղծման հարցում: Կողմերը պարտավորվել են մինչև տարեվերջ ստեղծել […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը

20:24 26.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցեր: Պատասխանատուները նշել են, որ ծրագրի նախագիծը քննարկել են նաև շահառուների, քաղաքացիական հասարակության, բանկերի և կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի […]

̰
Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել զուտ դեմքը փրկելու համար. զրույց՝ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

19:54 26.04.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրավագետ Արտաշես Խալաթյանին: Անդրադարձ է եղել Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին: Արդյոք սա բանակցություններում առաջընթացի հնարավորություն է, և արդյոք Ադրբեջանը կստանձնի պարտավորություն` սահմանագծման և սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով: Եթե սա առաջընթաց է, ինչո՞ւ են Հայաստանում փողոցներ փակում, ինչո՞ւ մարդիկ ուրախանալու փոխարեն ավելի մտահոգ են դարձել: Հյուրը անդրադարձել է նաև արդարադատության միջազգային […]

̰
Նոր իրավական կարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ

15:15 26.04.2024

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Նարեկ Զեյնալյանը լրացում են առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում: «Նախաձեռնությամբ լուծում ենք կարեւոր խնդիր. այն առնչվում է հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին: Խոսքը վերաբերում է տեխզննման ժամանակ կիրառվող կանոններին: Այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է՝ արդյոք այդ անձը տվյալ մեքենայի գույքահարկի գծով պարտավորություններ ունի՞, թե՝ […]

̰
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով

14:36 26.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ամփոփվել են 2024թ. 3 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ այդ թվում նաև հանցագործությամբ պետությանը, համայնքներին, քաղաքացիական և իրավաբանական անձանց պատճառված վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ: Պարզվել է, որ 2024թ․ առաջին եռամսյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով բացահայտված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 6.246.018.000 ՀՀ […]

̰
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում

14:31 26.04.2024

Կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքներ նախատեսելու, ինչպես նաեւ կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Կառավարությունը ներկայացրել է փոփոխություններ եւ լրացումներ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում: Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի […]

̰
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը

14:16 26.04.2024

Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող հոդվածը: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Վերջին տարիների ընթացքում դրանք, ըստ էության, փոփոխությունների չեն ենթարկվել: Նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների: Կսահմանվի […]

̰
Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերում

14:07 26.04.2024

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Կառավարության համար նախատեսել լիազորող նորմ՝ հանրապետության շուրջ 75 բնակավայրերում եւս թվային ծառայություններ մատուցող օպերատորների ցանկն ընդլայնելու համար: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի […]

̰
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար

13:58 26.04.2024

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: Հիմնական կարգավորումները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի եւ […]

̰
Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի Ծինփին

13:51 26.04.2024

Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ, և կողմերը պետք է ընդհանուր լեզու փնտրեն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես նշել է Սի Ծինփինը, որին մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, 2024 թվականին լրանում է Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

13:41 26.04.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է և առանձնահատուկ ընդգծել ՎԶԵԲ ակտիվությունը մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերում: Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ՎԶԵԲ-ի […]

̰
Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ

11:57 26.04.2024

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ հարցին։ Այս անգամ հարցի նախապատմությունը Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 25-ին ընդունված բանաձևն էր, որը կոչ է անում Եվրամիությանն ու արևմտյան գործընկերներին վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը և պատժամիջոցներ կիրառել «Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և […]

̰
Բլինքենը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առաջընթաց կգրանցեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում

11:27 26.04.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս է հայտնել, որ Վաշինգտոնն ու Պեկինը երկկողմ հարաբերությունների շրջանակներում կկարողանան առաջընթացի հասնել որոշ պայմանավորվածությունների շուրջ։ «Հուսով եմ, որ մենք կարող ենք որոշակի առաջընթաց գրանցել այն հարցերում, որոնց շուրջ մեր ղեկավարները որոշել են, որ մենք պետք է համագործակցենք, ինչպես նաև կհստակեցնենք մեր տարաձայնությունները, մեր մտադրությունները և մեր դիրքորոշումները շատ պարզ կդարձնենք […]

̰
Խան Յունիսի զանգվածային գերեզմանում հայտնաբերված դիակների մոտ օրգանների հեռացման հետքեր են եղել. WAFA

11:16 26.04.2024

Բժշկական և փրկարարական ծառայությունների աշխատակիցները, ովքեր մասնակցել են Գազայի հատվածի Խան-Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրի տարածքում հայտնաբերված զանգվածային հուղարկավորությունից խաղաղ բնակիչների դիերի դուրսբերմանը, հայտնել են. հայտնաբերել են մահացածների ներքին օրգանների հեռացման նշաններ. այս մասին տեղեկություն է հաղորդում պաղեստինյան WAFA գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝՝ ձեռքերը կապած, որովայնը փակած դիակներ են հայտնաբերվել, ինչը ներքին օրգանների գողության մասին կասկածներ […]

̰
Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ կքննարկի օտարերկրյա գործակալների մասին օրենքը

11:04 26.04.2024

Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ կանցկացնի «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային լսումներ, այնուհետ այն քվեարկության կբերի լիագումար նիստում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Հաջորդ շաբաթ կլինեն քննարկումներ ինչպես հանձնաժողովի մակարդակով, այնպես էլ նիստում»,- ասել է Պապուաշվիլին։

̰
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

10:58 26.04.2024

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ, սակայն Ռուսաստանի հետ համագործակցությունը նույնպես շարունակվում է: Պատասխանելով այդ ոլորտում հայ-ամերիկյան հնարավոր փոխգործակցության վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին […]

̰
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

10:39 26.04.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, […]

̰
Ֆինլանդիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ուժերի ներգրավմամբ զորավարժությունները

09:59 26.04.2024

Ուրբաթ օրը Ֆինլանդիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների շարքը, որոնց մի մասը տեղի կունենա Ռուսաստանի սահմանին մոտ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ֆինլանդիայի ցամաքային զորքերը, զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 20 հազար զինվորական։ «Նետ 24» անվան տակ ամենամոտ զորավարժությունները տեղի կունենան երկրի հարավ-արևմուտքում գտնվող Նիինիսալո պոլիգոնում ապրիլի 26-ից մայիսի 14-ը։ Դրանցում կներգրավվի շուրջ 2,6 հազար […]

̰
Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են Խան Յունիսի զանգվածային գերեզմաններում գտնվող գրեթե 400 դիակների մասին

09:29 26.04.2024

Պաղեստինցի փրկարարները շարունակում են դիակներ դուրս բերել Գազայի հատվածի հարավում գտնվող Հան-Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրում հայտնաբերված զանգվածային գերեզմաններից: Դիակների թիվը, ինչպես հաստատվում է, գերազանցել է 390-ը, հայտնում է WAFA գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պաղեստինի արտակարգ ծառայությունները Խան Յունիսում թաղումներից դուրս են բերել 180 մարդու դի։  «Առնվազն 392 դի է հայտնաբերվել «Նասեր» բժշկական […]

̰
«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորականների դիրքերին

09:22 26.04.2024

Լիբանանի շիական «Հըզբոլլահ» շարժումը հրետանային հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորականների դիրքերին Լիբանանի հետ սահմանակից Իսրայելի տարածքում, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ «Ի պաշտպանություն Գազայի հատվածում մեր հաստատակամ պաղեստինցի ժողովրդին՝ սահմանին իսրայելական թշնամու ուժերի տեղաշարժի մանրազնին հետախուզումից և հետևելուց հետո իսլամական դիմադրությունը ճշգրիտ հրետանային հարվածներ հասցրեց Ալ-Մալիքիայի (լքված պաղեստինյան գյուղ) ռազմական դիրքերին»,- ասված է հայտարարությունում: Իսրայելա-լիբանանյան […]

̰
Պեկինում հանդիպել են Բլինքենն ու Վան Յին

08:59 26.04.2024

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ուրբաթ օրը Պեկինում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Բանակցությունների մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Բլինքենը ապրիլի 24-26-ը այցով գտնվում է Չինաստանում, նա արդեն եղել է Շանհայում, որտեղ հանդիպել է Շանհայի կուսակցության կոմիտեի քարտուղար Չեն Ցզինինգի, բիզնեսի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հինգշաբթի օրը պետքարտուղարը […]

̰
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «կհասնի իր նպատակին» հատուկ ռազմական գործողության ժամանակ

23:27 25.04.2024

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի ու ավելի հեռահար զենք է մատակարարում, սակայն դա չի փոխի հատուկ ռազմական գործողության ընթացքը, այլ միայն ավելի շատ խնդիրներ կառաջացնի հենց Կիևի համար, մինչդեռ Մոսկվան կհասնի իր նպատակին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ «ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտության մեջ, նրանք գնում են իրենց կողմից մատակարարվող […]

̰
BACK_TO_TOP