Եթե «Չումբո»-ի հետ համագործակցություն չի եղել՝ կազմակերպությունն ինչպե՞ս է մտել հանրակրթական դպրոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+13.09 oC

Եթե «Չումբո»-ի հետ համագործակցություն չի եղել՝ կազմակերպությունն ինչպե՞ս է մտել հանրակրթական դպրոցներ

13:57 22.03.2018

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազﬕ հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն այսօր պատասխանել են լրագրողների այն հարցին, թե ինչպես է հաջողվել «Չումբո» նախաձեռնող խմբին մտնել մոտ 90 հանրակրթական դպրոցներ  ու աշակերտների համար տարատեսակ միջողառումներ կազմակերպել, այդ թվում նաև դիսկոտեկներ, որտեղ դպրոցահասակ երեխաների համար արգելված չիպսեր ու գազավորված ըմպելիքներ են վաճառվել:

«Համագործակցության որևէ ծրագիր «Չումբոն» ու ԿԳՆ-ն չեն ունեցել: Մեզ ընկերությունը ծրագիր նույնիսկ չի էլ ներկայացրել»,– լրագրողներին ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազﬕ հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի խոսքերով՝ իրենց ծրագիր ներկայացվել է, բայց քաղաքապետարանը հավանություն չի տվել դրան, ուստի չի էլ համագործակցել: Լրագրողների հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպությունը մի քանի տասնյակ դպրոցներ մտել, բանախոսները հստակ  պատասխան չեն տվել:

ԶԼՄ ներկայացուցիչների հաջորդ հարցն է եղել՝ ինչո՞ւ գործ հարուցված չէ, ո՞վ  է մեղավոր ի վերջո, գոնե նկատողություն ստացած անձինք կա՞ն:

«Անկեղծ ասած, այդ հարցի պատասխանը չգիտեմ»,- ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Իսկ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետն ուղղակի լռել է:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվար ամսին «Չումբո» նախաձեռնող խումբն իր ֆեյբուքյան էջում հաղորդագրություն տարածեց, որ «Չումբո» նախաձեռնող խմբի նախագահ Սմբատ Հակոբյանը հանդիպել էր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ, ու որոշվել է կրթական հաստատություների միջոցառումների կազմակերպումը վստահել «Չումբո»-ին:

«Երկու ժամ տևած ջերմ զրույցի ավարտին որոշվել էր ՀՀ բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատություների միջոցառումների կազմակերպումը, կրթամշակութային միջոցառումների զարգացումը, վերջին զանգի տոնախմբությունների մեր տարբերակով փոփոխված և ավելի միասնական ու հետաքրքիր կազմակերպումները վստահել «Չումբո» նախաձեռնող խմբին՝ Սմբատ Հակոբյանի գլխավորությամբ»,- ասված է հայտարարության մեջ, ուր նշվում էր նաև, որ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շատ բարձր է գնահատել Սմբատ Հակոբյանի իրականացրած բոլոր նախաձեռնություններն ու ապագա կազմակերպվելիք խոշոր ծրագրերը:

Այս հայտարարությունը համացանցային մեծ աղմուկի ու քննարկումների պատճառ դարձավ, միջոցառումներին մասնակցած դպրոցականների ծնողներն ասում էին, որ երեխաներին տարել են առանց օդափոխության դահլիճներ ու այն, ինչ կազմակերպվել է աշակերտների համար, նրանց տարիքին համապատասխան չէ: Աղմուկից հետո ԿԳՆ նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հերքելով «Չումբո» նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունը՝ այն որակելով ապատեղեկատվություն:

«ՀՀ ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությունը ապատեղեկատվություն է: Հանդիպումը տեղի է ունեցել տվյալ նախաձեռնության խնդրանքով, որի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարի կողմից շատ հստակ պահանջ է դրվել՝ նախարարություն ներկայացնել գրավոր ծրագիր: Մինչ օրս ՀՀ ԿԳՆ-ն որևէ ծրագիր չի ստացել, հետևաբար, պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող, ուստի ուսումնական հաստատություններին չի խրախուսվում համագործակցել մի կազմակերպության հետ, որը չունի ԿԳ նախարարության կողմից համաձայնեցված և հաստատված ծրագիր: «Չումբո» նախաձեռնող խումբը խախտել է էթիկայի նորմերը՝ հրապարակելով աշխատանքային հանդիպման մասին իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն և մոնտաժված տեսագրություն, որը չի բխում ընդհանուր հանդիպման տրամաբանությունից, և հանրային շրջանակներում թյուրընկալումների տեղիք է տվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԿԳՆ-ն նաև պահանջել է  նախաձեռնող խմբից համացանցից հեռացնել իրականությունն աղավաղող տեսանյութը և հաղորդագրությունը հանրության շրջանում ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար: «Չումբո» նախաձեռնող խումբը դա  չի արել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

21:58 07.05.2024

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (Deputy Permanent Representatives’ Committee-DPRC) հետ։ Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման […] ...

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին

21:53 07.05.2024

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: ...

Որքանո՞վ են հայերն ու ադրբեջանցիները ճանաչում իրար. Բորիս Նավասարդյանի դիտարկումները

21:31 07.05.2024

Որքանո՞վ են հայերն ու ադրբեջանցիները ճանաչում իրար. Բորիս Նավասարդյանի դիտարկումները

«Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը առաջատար է տարածաշրջանում: Այս մասին վկայում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալները: Հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, հետ էին մնում Հայաստանից ավելի քան հարյուր կետով: Մամուլի ազատության այդ չափը որքանո՞վ է հարևան երկրներում թույլ տալիս օբյեկտիվ պատկերացում կազմել տարբեր իրողությունների, այդ թվում՝ հայ- ադրբեջանական հարաբերություններում ընթացող գործընթացների վերաբերյալ: Որքանո՞վ են հայերն […] ...

Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս

21:21 07.05.2024

Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս

Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.67⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Մայիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:09 07.05.2024

Մայիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 2, 4, 4/1, 6, 8, 10, 12, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27 շենքեր, Գալշոյան փ. 2, 4, 6, 8, 8/1, 10, 12, […] ...

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

17:55 07.05.2024

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բոլոր առումներով կաջակցի Հայաստանին՝ 2027-ին Ծանրամարտի աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու ու անցկացնելու համար: Թեմայի շուրջ այսօր համատեղ ասուլիս է անցկացվել: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP