19:54 26.04.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրավագետ Արտաշես Խալաթյանին: Անդրադարձ է եղել Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին: Արդյոք սա բանակցություններում առաջընթացի հնարավորություն է, և արդյոք Ադրբեջանը կստանձնի պարտավորություն` սահմանագծման և սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով: Եթե սա առաջընթաց է, ինչո՞ւ են Հայաստանում փողոցներ փակում, ինչո՞ւ մարդիկ ուրախանալու փոխարեն ավելի մտահոգ են դարձել: Հյուրը անդրադարձել է նաև արդարադատության միջազգային […]
13:34 25.04.2024
Արդյո՞ք մեր անվտանգային խնդիրները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու մոտեցումները՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, դառնալ ավելի մեղմ, ավելի հանդուրժող ու քիչ պահանջատեր: Առհասարակ, ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով մեր բարդ վիճակը, արտաքին մարտահրավերներն ու Թուրքիայի ավելի ու ավելի գերիշխող դարձող դերը տարածաշրջանում: Այս հարցերի շուրջ «Հեռանկարի» տաղավարում զրուցել ենք […]
20:22 24.04.2024
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. այս կարծիքին է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ցեղասպանության ճանաչման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի մասին և այլ հարցերի «Հեռանկար»-ի տղավարում անդրադարձել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
19:00 24.04.2024
Հայոց ցեղասպանությունը առանցքային նշանակություն ունեցավ հայկական ինքնության ձևավորման վրա: Այս մասին խոսել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանը: Այսքան տարի հետո Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներն ու հայաթափումը դարձյալ ակտուալ դարձրին այդ ինքնության պահպանման հարցը: Այս ու այլ թեմաների մասին Հարություն Մարությանը խոսել է «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
18:45 24.04.2024
Հայոց ցեղասպանության վկայությունները, փաստաթղթերը ուշադրության կենտրոնում են ոչ միայն այսօր: Դրանք նաև բազմաթիվ մասնագետների ուսումնասիրման առարկան են: Համալրվող փաստաթղթերը ցեղասպանության թանգարան-ինստիտուտում են: Այս հարցերի մասին խոսել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:47 23.04.2024
Հասարակական բուռն արձագանքով է ուղեկցվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական որոշումը: Ի՞նչ է նշանակում այդ որոշման քարտեզային նկարագրությունը: Այս և այլ հարցեր «Հեռանկարում» քննարկվել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:00 22.04.2024
Ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրել են սահմանագծի 4 առանձին հատվածները: Սահմանազատումը կսկսվի Տավուշից: Ի՞նչ է տալիս կողմերին այս պայմանավորվածությունը և ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետագա բանակցություններում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:
21:19 19.04.2024
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու գործընթացին, Բրյուսելյան հանդիպմանը, դրան հետևած ռուսական և ադրբեջանական կողմերի արձագանքներին, Տավուշի սահմանային 4 գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին, Հռոմի ստատուտի վավերացման արդյունքներին: Նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոբերտ Ղևոնդյանը նշել էր, որ Ադրբեջանը երկար չի […]
21:00 18.04.2024
Վերջին շրջանում անընդհատ գերիշխում են քաղաքական իրադարձությունները, և շատ այլ ոլորտներ, այդ թվում` սպորտը, մնում են ինչ-որ տեղ ստվերում: Ավելի ճիշտ` ոչ թե սպորտը, այլ սպորտի խնդիրները և դրանց մասին խոսելը: Սպորտն էլ խնդիրներ ունի, ծրագրեր, ձեռքբերումներ, և իվերջո, սպորտն էլ է ինչ-որ չափով քաղաքականություն: Այս ամենի շուրջ «Հեռանկարն» այսօր զրուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ […]
19:55 17.04.2024
Հայաստանում հանրությունն ամենօրյա պատերազմի վտանգով է ապրում: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը սկսում է ապատեղեկատվություն տարածելը, թե հայկական կողմը կրակել է իրենց ուղղությամբ, սկսում է այդ տագնապը՝ ուր որ է նորից պատերազմ է սկսվում: Արդյո՞ք այսօր կա այդ վտանգը և այդ խուճապը որքանո՞վ է արդարացված. այս և այլ թեմաների է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել «Հանրապետություն» կուսակցության նախագահ […]
22:37 16.04.2024
Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում:
12:40 16.04.2024
Հայաստանում նոր պետական ծառայություն է ստեղծվել՝ էկոպարեկային ծառայություն: Այն գործելու է շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ: Ինչո՞վ են զբաղվելու էկոպարեկները, և ովքե՞ր կարող են դառնալ էկոպարեկ. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ծառայության պետը՝ Վլադիմիր Կիրակոսյանը:
21:55 12.04.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Անդրադարձ է եղել երկու օր առաջ Ազգային Ժողովում 2023 թվականի աշխատանքների վերաբերյալ նախարարի զեկույցին՝ մասնավորապես ժողովրդագրության մասով վիճակագրությանը, ծնելիության աճին նպաստող պետական ծրագրերին, սահմանամերձ գյուղերում բնակարանային մատչելիության ծրագրին: Նախարարը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի, խորհրդային ավանդների վերադարձի, […]
21:42 10.04.2024
Վերջին շրջանում Ադրբեջանը վերսկսել է ապատեղեկատվություններ տարածելու իր քաղաքականությունը: Դա տեղի ունեցավ թե ՛ Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև բարձր կարգի բանակցություններից առաջ, թե ՛ դրանից հետո: Իսկ այսօր վարչապետը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է գնալ սահմանազատման և այն սկսել Տավուշից, բայց չի երաշախավորվում, որ կլինի անվտանգություն: Այս և այլ թեմաների է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել […]
22:10 09.04.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի հրապարակել է 5 շուկաներում իրականացված ուսումնասիրությունները: Այսպիսով, ի՞նչ է պարզվել այն ոլորտներում, որտեղ իրականացվել են այդ ուսումնասիրությունները, պետությունը ի՞նչ վարույթներ է պատրաստվում իրականացնել, առհասարակ որքանո՞վ է այսօր Հայաստանի տնտեսությունը կարողացել ազատվել մենաշնորհներից: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
21:39 08.04.2024
Բյուջեի եկամուտներ, Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հիմնական առաջնահերթություններ, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրում, անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկում, արհեստական ինտելեկտի կիրառում: Այս և բազմաթիվ այլ հարցերին Հեռանկարում անդրադարձել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:15 05.04.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանին: Անդրադարձ է եղել այսօրվա բրյուսելյան եռակողմ հանդիպմանը, այդ հանդիմանը նախորդած արձագանքներին, հայ-ռուսական հարաբերությունների խնդրին: Հայկ Սուքիասյանի բնորոշմամբ Հայաստանը ճարահատյալ է գնում այս քայլին, և դա «մեզ շանս չի թողնում հետ նայել»: Բայց սա նաև մեր հասարակության խնդիրը պետք է լինի: Հասարակությունը պետք է աջակցի իշխանությանը: Անդրադառնալով […]
23:29 03.04.2024
Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի սպասվող հանդիպումը լայն արձագանք է գտել տարածաշրջանում և դրանից դուրս: Այդ ֆոնին Ադրբեջանն է շարունակում ապատեղեկատվություն տարածել, թե իբր Հայաստանը զորք է կուտակում սահմանին: Ստեղծված իրավիճակը նաև միջազգային հարթակներում և օտարերկրյա գործիչների մոտ է մտահոգության պատճառ դարձել: Այս և այլ թեմաների շուրջ «Հեռանկար»-ի […]
22:52 02.04.2024
Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Սա տեղի է ունենում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման նախօրեին։ Զուգահեռ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերի հետ կապված քննարկումն ընթացքի մեջ է։ Իսկ այս ամենը տարածաշրջանային գործընթացների մի մասն է։ Այս և այլ հարցեր քննարկվել են «Հեռանկարի» տաղավարում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։
22:13 29.03.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին: Անդրադարձ է եղել Հայաստանի քաղաքական, այդ թվում արտախորհրդարանական ուժերին, ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումներին, հայ-ադրբեջանական գործընթացներին, մասնավորապես Տավուշի գյուղերի վերաբերյալ թեմային, և այս ամենի համատեքստում ապրիլի 5-ին սպասվող հանդիպմանը: «Եկեք չափից դուրս լուրջ վերաբերվենք այդ հանդիպմանը: Եթե որևէ կոնկրետ գործընթացի մեկնարկ էլ չլինի, ապա […]
21:27 28.03.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման համաժողովին, որին մասնակցել է նաև Արշակյանը: Համաժողովին հայտարարվել է, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական կուսակցությունները պատրաստ են աջակցել իշխանությունների ցանկացած գործողությանը, որն ուղղված կլինի ժողովրդավարության և Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը: Հիշեցնենք, որ համաժողովը […]
21:12 27.03.2024
Ապրիլի 5-ին Բրյուսելում կկայանա Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը: Եվ սա կայանում է Եվրամիության հետ զարգացող հարաբերությունների և, ըստ փորձագետների` Ռուսաստանի` օրեցոր ավելի լարվող հարաբերությունների ֆոնին: Այս թեմային է այսօր անդրադարձ կատարվել «Հեռանկար»-ում: Հյուրը «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն է:
20:03 26.03.2024
Տևական ժամանակ Հայաստանում քննարկվում է համապարփակ անվտանգության պաշտպանության համակարգի ներդրման հարցը: Սա նաև պետական և ոչ պետական կառույցների միջև բանավեճի թեմա է դարձել: Այս ֆոնին վերջին շրջանում խոսք գնում է Տավուշի 4 գյուղեր վերարդարձնելու ադրբեջանական պահանջների մասին: Հայաստանի անվտանգային համակարգի և մեր երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրի մասին հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ՀՀ ԱԺ […]
22:07 23.03.2024
4 գյուղերի թեման, որոնք պահանջում է Ադրբեջանը, վերջին շրջանում դարձել է ամենաակտիվ քննարկվողը: Դրա շուրջ կարծիքները բազմաշերտ են ու իրարամերժ: Անկախ տեսակետներից, ի՞նչ նշանակություն ունեն և որտե՞ղ են իրավական հիմնավորումները: Այս և այլ հարցերի անդրադարրձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:25 20.03.2024
Հարավային Կովկասում նոր զարգացումներ են տեղի ունենում: Եվրամիությունը կարծես թե ակտիվացնում է իր քայլերը՝ հայտարարելով, որ Հայաստանը կարող է Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել: Դրան հաջորդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը, որը տեղի է ունենում Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին և Տավուշի շուրջ ստեղծված բարդ իրավիճակում: Թեմայի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով […]
22:38 15.03.2024
Մարտի 13-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով ԵՄ գործադիր մարմնին կոչ է անում դիտարկել Հայաստանին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը՝ ընդգծելով նաև վիզաների ազատականացման շուրջ քննարկումների մեկնարկի անհրաժեշտությունը: Այդ բանաձևը դարձյալ վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու իր պահանջը։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար […]
23:14 04.03.2024
Ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցությունները և ինչի՞ շուրջ են Մյունխենում բանակցել և պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս խանդանյանը։ «2023 թվականի երկրորդ կեսը բանակցությունների տեսանկյունից պասիվ էր, և երբ չկան բանակցություններ, միշտ մեր պարագայում, մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաշվի […]
20:41 17.01.2024
Նա հայտնի դարձավ ֆուտբոլում, իսկ ֆուտբոլը դարձավ նրա կյանքի անբաժանելի մասը: Նիկոլա Անելկա անունը հայտնի դարձավ ոչ միայն ֆուտբոլի սիրահարներին՝ դաշտում խաղալու իր բացառիկ ոճով ու ֆուտբոլն զգալու յուրահատկությամբ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլյա Անելկան այժմ Հայաստանում է և հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում: Տաղավարում հյուրընկալվել է նաև Հայ ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի […]