Հայաստանցի դպրոցականները միջազգային օլիմպիադայից վերադարձել են 7 մեդալով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+20.09 oC

Հայաստանցի դպրոցականները միջազգային օլիմպիադայից վերադարձել են 7 մեդալով

11:06 16.01.2018

Հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից 18 դպրոցական:

Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել Դավիթ Գևորգյանը (ֆիզիկա, ոսկե մեդալ), Գագիկ Մաղաքյանը (մաթեմատիկա, ոսկե մեդալ), Վահան Մարտիրոսյանը (մաթեմատիկա, բրոնզե մեդալ),  Վահե Կարագուլյանը (մաթեմատիկա, բրոնզե մեդալ), Էմմա Սարգսյանը (ֆիզիկա, բրոնզե մեդալ): Քվանտ վարժարանից բրոնզե մեդալների են արժանացել՝ Ալեքսանդր Կարալյանը (մաթեմատիկա), Սամվել Անդրեասյանը (ինֆորմատիկա):

Այս տարի օլիմպիադային մասնակցել է 15 պետության 68 թիմ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մեր նպատակն է լսելի դարձնել ուսուցչի ձայնը». Արաքսիա Սվաջյան

18:37 26.04.2024

«Մեր նպատակն է լսելի դարձնել ուսուցչի ձայնը». Արաքսիա Սվաջյան

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլը: Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 182 և 65 ավագ դպրոցներ: Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը: ԿԳՄՍ փոխնախարարը […] ...

Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը

18:30 26.04.2024

Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում ներկա է եղել «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլի մեկնարկին: Առաջին անգամ անցկացվող համաժողովն այսօր մեկնարկել է ՀՀ 46 մենթոր դպրոցներում՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Վերջինիս մասնակցել է ՀՀ բոլոր մարզերի 700 ուսուցիչ, որոնք ներկայացրել […] ...

Հերթական հաջողությունը` քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

17:50 26.04.2024

Հերթական հաջողությունը` քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթին մասնակցել է 29 երկրի 154 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի […] ...

Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում

17:06 26.04.2024

Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացա­հայտման և ուղղորդման կարգում»: Փոփոխության նպատակն է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալը, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետության բարձրացումը: Ըստ այդմ՝ նշված երեխաների տվյալները էլեկտրոնային եղանակով հասանելի կդառնան երեխայի բնակության վայրի Խնամակալության և հոգաբարձության մարմնին […] ...

Ճապոնիայի տրամադրած կրթաթոշակներ՝ հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով

11:21 26.04.2024

Ճապոնիայի տրամադրած կրթաթոշակներ՝ հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով

Գիտության խթանման հարցերով ճապոնական ընկերակցության (Japan Society for the Promotion of Science) կողմից ամենամյա պարբերականությամբ իրականացվում են հետազոտական ծրագրեր: Ճապոնական կողմը հայտարարել է 2024 թ. կրթաթոշակների տրամադրման գործընթացի մասին: Վերոնշյալ կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով: ...

Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը

15:54 25.04.2024

Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Որոշման նպատակն է կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի կրթական ծրագրով մասնագետների պատրաստման գործընթացը: Մասնավորապես՝ տեղեր են հատկացվել տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական […] ...

BACK_TO_TOP