Ավտովթար Այնթափում. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

Ավտովթար Այնթափում. կան տուժածներ

10:39 23.03.2018

Երեկ՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Երեկոյան ժամը 10-ի սահմաններում ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ:

Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնել են, որ Այնթապ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Nissan Tiida» մակնիշի 35 FL 363 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը, մետաղյա դարպասին ու հայտնվել տներից մեկի բակում: Մեքենայի 24-ամյա վարորդ Վարդան Մարտիրոսյանը և 23-ամյա ուղևոր Արթուր Հարությունյանը տեղափոխվել են Էրեբունի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

 Լուսանկարը՝ shamshyan.com կայքի

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել դեմքի շտկումից հետո, մահացել է

08:53 26.04.2024

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել դեմքի շտկումից հետո, մահացել է

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել տեղի հիվանդանոցում ծրագրված վիրահատությունից հետո, մահացել է, հայտնել են Պրիմորիեի դատախազությունից։ Ավելի վաղ մի շարք Telegram ալիքները հայտնել էին, որ Վլադիվոստոկում 58-ամյա կնոջը հիվանդանոցում դեմքի մաշկի ձգում (ֆեյսլիֆթինգ) են արել, որից հետո նա կոմայի մեջ է ընկել անաֆիլակտիկ շոկի պատճառով։ Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի երկրամասի պետական ​​բժշկական հաստատությունը հայտնել […] ...

Հրդեհ է բռնկվել Գառնի գյուղի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքներում

08:02 26.04.2024

Հրդեհ է բռնկվել Գառնի գյուղի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքներում

Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքը այրվում է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երկու կամավոր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել […] ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում

22:44 25.04.2024

Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում

Ապրիլի 25-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

19:52 25.04.2024

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Տավուշում ականապայթյունային վնասվածք է ստացել զինծառայող, այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար։ ...

Կոտայքի մարզում բախվել են «Mazda»-ն, «Opel Zafira»-ն ու մեկ այլ «Opel»

18:49 25.04.2024

Կոտայքի մարզում բախվել են «Mazda»-ն, «Opel Zafira»-ն ու մեկ այլ «Opel»

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Ռաֆիկ Դավթյանի վարած «Mazda», Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Մաթևոսյանի վարած «Opel» և Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Ռուբիկ Կնյազյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախանական տեղեկությունների, տուժածներ […] ...

BACK_TO_TOP