Վրաստանը պետք է դատի տա Ռուսաստանին. Մարգվելաշվիլի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

Վրաստանը պետք է դատի տա Ռուսաստանին. Մարգվելաշվիլի

20:38 22.03.2018

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է փետրվարի 22-ին Ցխինվալի տարածքում, վրացական վարկածի համաձայն, դաժանաբար սպանված վրացի նախկին զինծառայող Արչիլ Թաթունաշվիլիի մահվան հանգամանքներին:

Նշենք, որ դիակը Վրաստանին են հանձնել երկու օր առաջ: Վրաստանում իրականացված փորձաքննությունը բացահայտել է կյանքի համար անհամատեղելի բազմաթիվ վնասվածքներ:

Անդրադառնալով թեմային՝ Վրաստանի նախագահը կարծում է, որ վրացական իշխանությունները սպանված Արչիլ Թաթունաշվիլիի գործով դատական գործ պետք է հարուցեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի Դաշնության դեմ:

«Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ Ցխինվալում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկնում է Մոսկվայի վրա, որը վերահսկողություն է իրականացնում Հարավային Օսիայի բռնազավթված տարածքներում: Չվերադարձնելով զոհված երիտասարդի դիակը՝ Վրաստանի թշնամիները մեզ ցավեցնելու, ստորացնելու, հասարակությունում բեկում առաջացնելու նպատակ են հետապնդել»,- հավելել է  Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահը կարծում է, որ Վրաստանը պետք է օգտագործի Ստրասբուրգի դատարանի միջազգային լծակը Ռուսաստանին որպես պատասխանատու կողմ ներգրավելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում կարծում են, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները գնալով խորանում և ընդլայնվում են

16:15 26.04.2024

Իրանում կարծում են, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները գնալով խորանում և ընդլայնվում են

Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշտիանին։ «Մեր հարաբերությունները միայն խորանում և ընդլայնվում են՝ հասնելով նոր մակարդակի», – ասել է Աշտիանին Աստանայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններում։ Նա երախտագիտություն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարին Սիրիայի մայրաքաղաքում հանրապետության հյուպատոսության վրա հարձակման ժամանակ […] ...

Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ

11:57 26.04.2024

Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ հարցին։ Այս անգամ հարցի նախապատմությունը Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 25-ին ընդունված բանաձևն էր, որը կոչ է անում Եվրամիությանն ու արևմտյան գործընկերներին վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը և պատժամիջոցներ կիրառել «Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և […] ...

Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ կքննարկի օտարերկրյա գործակալների մասին օրենքը

11:04 26.04.2024

Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ կքննարկի օտարերկրյա գործակալների մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ կանցկացնի «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային լսումներ, այնուհետ այն քվեարկության կբերի լիագումար նիստում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Հաջորդ շաբաթ կլինեն քննարկումներ ինչպես հանձնաժողովի մակարդակով, այնպես էլ նիստում»,- ասել է Պապուաշվիլին։ ...

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

10:39 26.04.2024

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:21 26.04.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

BACK_TO_TOP