Բանավեճ Արարատ Միրզոյանի և Կարեն Ավագյանի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+17.09 oC

Բանավեճ Արարատ Միրզոյանի և Կարեն Ավագյանի միջև

15:24 16.03.2018

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը այսօր դրական եզրակացությամբ առաջիկա լիագումար նիստերի օրակարգ է ընդգրկել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ քննարկվող այս նախագիշը բավականին վիճելի դրույթներ ուներ ու դարձել էր կռվախնձոր ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների միջև:

Քննարկման սկզբում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ խմբակցությունների հետ ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում եկել են փոխզիջման ու գտել շատ վիճելի հարցերի լուծումներ: Դա հաստատեց նաև հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

«Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը իր հերթին արձագանքել է, որ իրենց խմբակցությունը քննարկումներին չի մասնակցել ու կոնկրետ իրենք որևէ մեկի հետ փոխզիջման չեն եկել:

Ըստ էության, վիճելի բոլոր հարցերը գրեթե լուծվել են: Օրինակ բուհերի ռեկտորների տարիքային շեմը, որը նախագծի նախնական տարբերակում նշվել էր 70 տարեկանը, ինչն էլ դարձել էր վեճերի առարկա, իջեցվել ու սահմանվել է 65 տարեկանը:

Հանձնաժողովում, սակայն, բանավեճի առարկա դարձավ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանի առաջարկը բուհերի կառավարման խորհրդի կազմի նշանակման մասով: Պատգամավորն առաջարկել էր այդ լիազորությունները տրամադրել ԿԳ նախարարին: Նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկել է վարչապետի հետ ու սկզբունքային խնդիր չեն տեսնում, այսինքն կառավարությունը պատրաստ է ընդունել առաջարկը:

Առաջարկը սակայն անընդունելի են համարում ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները, պնդելով, որ դա գործադիրի ղեկավարի լիազորությունների հարց է:

«Ելք» Խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը հորդորել է գործընկերներին ընդունել Կյուրեղյանի առաջարկը, պնդելով, որ թեև հարցը ավելի շատ տեխնիկական բնույթի է, սակայն հանրապետականների այս մոտեցումից տպավորություն ունի, որ հարցի տակ թաքնված քաղաքական ենթատեքստ կա:«Եթե քաղաքական մեծամասնությունը չի անսում գործադիրի կարծիքին, խորհրդարանական գործընկերների՝ Դաշնակցության և «Ելք»-ի ներկայացուցիչների կարծիքին և պնդում է, ուրեմն թույլ տվեք մի քիչ անմեղ շանտաժ անել ու ասել, որ դա ինձ հիմք կտա ենթադրությունների ճանապարհով գնալ»- հայտարարել է Միրզոյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ ընդդիմադիր գործընկերոջ դիրքորոշումը ավելի շատ կապրիզ է հիշեցնում, քան բովանդակային քննարկում: Ավագյանի պնդմամբ, եթե նման փոփոխություն կատարվի այս օրենքում, ապա պետք է վեարանայվեն նաև բոլոր հիմնադրամներին վերաբերող որոշումները, ինչպես նաև բուհերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները:

Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի առաջարկը դրվել է քվեարկության ու չի ընդունվել: Դեմ են քվեարկել հանձնաժողովի ՀՀԿ 5 անդամները, իսկ Ծառուկյան , Ելք և ՀՅԴ խմբակցությունները ՝ կողմ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչ ֆորմալ կրթության հնարավորություն՝ Սյունիքի մարզի երիտասարդների համար

16:39 08.05.2024

Ոչ ֆորմալ կրթության հնարավորություն՝ Սյունիքի մարզի երիտասարդների համար

ՀՀ ԿԳՄՍՆ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Կարողությունների զարգացում՝ ի նպաստ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման» ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանը հայտարարում է ԱՆՎՃԱՐ ոչ ֆորմալ դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, […] ...

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում

11:34 08.05.2024

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում»: Ըստ այդմ՝ սահմանվել է. այս սեպտեմբերին՝ 2024-2025 ուսումնական տարում, առաջին դասարան կհաճախեն այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև 2024 թվականի […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

11:29 08.05.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի Թագավորություն՝ Մադրիդում կայանալիք Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նախատեսվում է նաև սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում՝ Իսպանիայի Թագավորության կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ԻԹ մշակույթի նախարարի և գիտական հետազոտությունների գլխավոր […] ...

Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը

18:25 07.05.2024

Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսության հարթակի շրջանակում այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը: Համաժողովին ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, […] ...

Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

16:35 07.05.2024

Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 07.06.2024 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2024 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի […] ...

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ

12:35 07.05.2024

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ

ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Օլիմպիադան անցկացվել է 2024 թ. ապրիլի 16-21-ը Բուլղարիայում: Այս օլիմպիադան անցկացվում է տարիքային երկու խմբով։ Ավագ խմբում մասնակցել է 16 երկրի 287 դպրոցական, իսկ կրտսեր (մինչև 15 տարեկան) խմբում` 191 դպրոցական։ Հայաստանից օլիմպիադային մասնակցել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի, «Քվանտ» վարժարանի […] ...

BACK_TO_TOP