Յուսուֆ Քարշ. 20-րդ դարի մեծագույն դիմանկարիչը (մաս 1-ին) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+20.09 oC

Յուսուֆ Քարշ. 20-րդ դարի մեծագույն դիմանկարիչը (մաս 1-ին)

20:06 15.03.2018

Յուսուֆ Քարշ․ այս անունը վաղուց է տեղ գտել համաշխարհային լուսանկարչության դասականների շարքում։ 20-րդ դարի համաշխարհային արվեստի, գիտության, քաղաքականության մեծագույն գործիչներից շատ-շատերի դեմքերը աշխարհը հիշում է նրա ստեղծած դիմանկարներով։ Ալբերտ Էյնշտեյն, Էռնեստ Հեմինգուեյ, Սալվադոր Դալի, Բերնարդ Շոու, Ուինսթոն Չերչիլ, Շառլ Ազնավուր, Ժակ Կուստո, Նիկիտա Խրուշչով, Ալֆրեդ Հիչքոք, Եղիսաբեթ Երկրորդ, Շառլ Դե Գոլ, Պաբլո Պիկասո, Յուրի Գագարին, Մայր Թերեզա․․․ Ահա մեծանուն մարդկանց այն ոչ ամբողջական ցանկը, ովքեր պատմության մեջ մնացին ոչ միայն իրենց գործունեության շնորհիվ, այլև Հովսեփ Քարշյան անունով մի մարդու, ով մանկության տարիներին հրաշքով էր փրկվել եղեռնից։

Եղիսաբեթ Երկրորդ

Ալբերտ Էյնշտեյն

Պաբլո Պիկասո

Մայր Թերեզա

Հովսեփ Քարշյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում 1908 թվականին։ 1915-ին նա 7 տարեկան էր, երբ թուրքերը նրա հորեղբայրներին ձերբակալեցին ու մահապատժի ենթարկեցին, իսկ հորը ստիպեցին աշխատել թուրքական բանակի համար։ Ավագ քույրը մահացավ տիֆից։ Քարշյանների ընտանիքը, հազարավոր այլ հայերի պես, ստիպված էր ամեն ինչ թողնել ու հեռանալ հայրենի քաղաքից։ Հալեպը դարձավ նրանց երկրորդ հայրենիքը։ Իրենց որդու ապագան, սակայն, ծնողները օվկիանոսից այն կողմ էին տեսնում։ 

Մարդինի թաղամասերից մեկը


1925 թվականին 17-ամյա Հովսեփը ոտք է դնում կանադական հողին։ Հարազատ քեռին՝ Ջորջ Նաղաշյանը, լուսանկարիչ էր կանադական Շերբրուք քաղաքում։ Հենց նա էլ հանձն էր առել հոգալ քրոջ որդու կրթության ու դաստիարակության հարցերը։ Մի քանի ամիս դպրոցում սովորելուց հետո Հովսեփն սկսում է աշխատել Ջորջ Նաղաշի լուսանկարչական սալոնում։ Քեռին նրան պարզունակ մի ֆոտոխցիկ է նվիրում՝ Kodak Brownie, և պատանին ամբողջությամբ տրվում է իր նոր հետաքրքրությանը։ Նա սկսում է անդադար լուսանկարել շուրջ բոլորը։ Հովսեփի համադասարանցին նրա լուսանկարներից մեկը գաղտնի ներկայացնում է ֆոտոմրցույթի։ Լուսանկարը մրցանակ է շահում՝ 50 դոլար։ Տարիներ անց Յուսուֆ Քարշը հպարտությամբ ու ջերմությամբ է հիշում այդ պատմությունը․ 

«Ես այդ գումարից 10 դոլար տվեցի այդ տղային, իսկ մնացած 40-ը ուղարկեցի ծնողներիս․ նրանք մեծ կարիքի մեջ էին։ Այդ քառասուն դոլարն ինձ համար չորս միլիոնի արժեք ուներ։ Մի քանի շաբաթ ես քայլում էի հպարտորեն՝ գլուխս բարձր պահած»։

Քեռին նկատում է տղայի տաղանդը և նրան ուղարկում Բոստոն՝ ուսանելու ժամանակի ամենահայտնի հայ լուսանկարիչներից մեկի՝ Ջոն Գարոյի մոտ: Հենց այստեղ էլ Յուսուֆ Քարշն ստանում իր առաջին հիմնավոր մասնագիտացումը: Ջոն Գարոն նրան սովորեցնում է լուսանկարչական տպագրության նրբությունները, բացահայտում իր արհեստի գաղտնիքները: 


Ջոն Գարոյի հետ 1930թ.

Գարոյի մոտ ուսանելու ժամանակահատվածը Քարշի համար կարևոր էր ոչ միայն մասնագիտական հմտություններ ձեռք բերելու առումով: Նա սովորում էր նաև մարդկանց հետ շփվելու արվեստը: Բացի այդ, պարբերաբար թանգարաններ էր գնում ու գեղարվեստի դասընթացների հաճախում: Այդ հարցում նրա ամենանախանձախնդիր «հովանավորը» տիկին Գարոն էր, ում հետ Հովսեփը հաճախ էր թատրոն ու օպերա այցելում:

Ջոն Գարոյի արվեստանոցը նաև բոստոնյան էլիտայի հավաքատեղիներից էր: Այստեղ հաճախ էին լինում դերասաններ, երաժիշտներ, երգիչներ, նկարիչներ և, իհարկե, մեծահարուստ մեկենասներՅուսուֆ Քարշը նրանց հետ շփվելու հնարավորություն ուներ ու շատ արագ նրանցից շատերի հետ լավ հարաբերություններ է ստեղծում: Բոստոնում ուսումնառությունն, ի վերջո, ավարտվում է, և Հովսեփ Քարշյանը, զինված նոր գիտելիքներով, ծանոթություններով ու կապերով, վերադառնում է Շերբրուք: 

Ինքնանկար 1930թ.

Շարունակելի … 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

19:30 26.04.2024

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

2024 թվականի ապրիլի 29-ին լրանում է հայ անվանի գեղանկարիչ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կիրառական արվեստի մի շարք նմուշների, ազդագրերի, գրքերի ձևավորման, բեմանկարչական էսքիզների հեղինակ, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի նկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմքերից մեկի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ […] ...

«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի ժամանակացույց

11:40 26.04.2024

«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի ժամանակացույց

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում և Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը՝ «Հայկական խճանկար» խորագրով: Փառատոնի նպատակն է ապահովել համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում՝ ծրագրում ներառելով մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։ Համերգները կանցկացվեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ դահլիճում, Դիլիջանի միջազգային […] ...

Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

15:48 25.04.2024

Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում՝ 23759.0 հազար դրամ, թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Նախատեսվում է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ ներդնել նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում: Համակարգը բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից: Տոմսերի վաճառքի համակարգն իրենից ենթադրում է այցելուների համար եռալեզու […] ...

Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

15:30 23.04.2024

Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին […] ...

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

10:16 23.04.2024

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Դին Փաուերը (տենոր) […] ...

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնի այս տարվա խորագիրն է «Հայկական խճանկար»

09:53 23.04.2024

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնի այս տարվա խորագիրն է «Հայկական խճանկար»

«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երևանում և Դիլիջանում։ 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում է «Հայկական խճանկար» խորագիրը։ Այս տարվա արտիստներից են Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, Ասոնանս անսամբլը, Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը և Երևան լարային քառյակը։ «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, […] ...

BACK_TO_TOP