ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+12.09 oC

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները

19:08 23.02.2018

Եվրոպական Միությունը Բելառուսի նկատմամբ մի շարք սահմանափակիչ միջոցառումներ է երկարաձգել մեկ տարով, ասված է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրությունում:

«Խորհուրդը որոշում է կայացրել Բելառուսի  նկատմամբ սահմանափակիչ միջոցառումները ևս մեկ տարով երկարաձգել՝ մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը: Այդ միջոցառումները ներառում են զենքի մատակարարման էմբարգո և ակտիվների սառեցում, ինչպես նաև չորս անձանց մուտքի արգելք, որոնք կապ ունեն երկու ընդդիմադիր քաղաքական գործիչների չբացահայտված, մեկ գործարարի և մեկ լրագրողի անհետացման հետ»:

Միևնույն ժամանակ, ԵՄ խորհուրդը երկարաձգել է Բելառուսի կողմից եվրոպական երկրներից բիաթլոնային սարքավորումներ ձեռք բերելու թույլտվությունը:

Բելառուսի նկատմամբ սահմանափակիչ միջոցառումներն առաջին անգամ սահմանվել են 2004 թվականին: Ավելի ուշ խորհուրդը ընդունել է լրացուցիչ սահմանափակիչ միջոցառումներ ընդդեմ անձանց, ովքեր առնչություն ունեին միջազգային ընտրական չափանիշների և նորմերի, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումներին: Զենքի նկատմամբ էմբարգոն սահմանվել է 2011 թվականից:

2016 թվականի փետրվար 15-ին ԵՄ խորհուրդը որոշում էր կայացրել չեղարկել սահմանափակումները 170 անձանց և 4 ընկերության նկատմամբ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման

23:54 08.05.2024

Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման, բայց ոչ թե տեսախցիկների առջև, այլ հանդիպման փակ հատվածում։ «Տարածաշրջանում անվտանգության հետ կապված խնդիրներ կան, մենք այս պահին բաց ռեժիմով չենք խոսի, բայց ԵԱՏՄ-ի աշխատանքների շրջանակում հնարավորություն կա խոսելու մեր հարաբերությունների ողջ շրջանակի մասին, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցերը շոշափելը»,- […] ...

Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է մոտ 15 հազար երեխա

23:46 08.05.2024

Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է մոտ 15 հազար երեխա

Գազայի հատվածում առնվազն 15002 երեխա է զոհվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլից ի վեր։ Այս մասին անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը հայտնել է Telegram ալիքում։ Փոոխանցված տվյալներով՝ առնվազն 30 երեխա է զոհվել թերսնման պատճառով։ Բացի այդ, շուրջ 17 հազար անչափահասներ որբ են մնացել կամ կորցրել են իրենց ծնողներից մեկին մարտերի հետևանքով։ ...

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են

23:42 08.05.2024

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը։ «Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք շատ հաջող են զարգանում, մենք միշտ առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը», – ասել է ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ ...

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

23:30 08.05.2024

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում […] ...

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին․ Միլլեր

23:22 08.05.2024

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին․ Միլլեր

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է այս հանրապետության «եվրաատլանտյան ճանապարհին», ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Մենք, ինչպես ասել ենք վերջին օրերին, շարունակում ենք աներևակայելի մտահոգված լինել ոչ միայն Թբիլիսիում քննարկվող օրինագծով, այլև հակաարևմտյան հռետորաբանությամբ, որը մենք լսում ենք «Վրացական երազանքի» […] ...

Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին

23:10 08.05.2024

Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին

Մայիսի 7-ին Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկած սենատորները, որոնք ներկայացնում էին տարբեր քաղաքական կուսակցություններ, վերահաստատել են Հայաստանի և հայ ժողովրդի […] ...

BACK_TO_TOP