Airbus-ը ցուցադրել է թռչող տաքսու առաջին թռիչքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+14.09 oC

Airbus-ը ցուցադրել է թռչող տաքսու առաջին թռիչքը

14:35 23.02.2018

Airbus ընկերությունը ցուցադրել է թռչող տաքսու առաջին թռիչքը: Այդ մասին գրել է The Daily Mail-ը: Փորձնական թռիչքն իրականացվել է հունվարի վերջին ԱՄՆ Օրեգոն նահանգի Փենդլտոն քաղաքում: Առաջին լիարժեք փորձնական թռիչքի ժամանակ անօդաչու սարքը հավաքել է մոտ 5 մետր բարձրություն և 53 վայրկյան անցկացրել օդում:

Հաջորդ փորձարկումների ժամանակ մշակողները մտադիր են ստուգել դրոնի՝ մինչև նշանակետ հասնելու ունակությունը: Alpha One կոչվող մեքենան ունի 6.2 մետր լայնություն, 5.7 մետր երկարություն և 2.8 մետր բարձրություն: Այն կարող է բարձրացնել մինչև 745 կիլոգրամ քաշ, սակայն սրահումկարող է տեղավորվել միայն մեկ ուղևոր:

Մեքենան աշխատում է միայն էլեկտրականությամբ: Սարքը կարող է բարձրանալ ուղղահայաց և ինքնուրույն կարգավորել թևերի դիրքը:

Alpha One-ի մշակումը սկսվել է 2016 թվականին, և Airbus ընկերությունը պլանավորում է մինչև 2020 թվականն այն շուկա հանել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել դեմքի շտկումից հետո, մահացել է

08:53 26.04.2024

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել դեմքի շտկումից հետո, մահացել է

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել տեղի հիվանդանոցում ծրագրված վիրահատությունից հետո, մահացել է, հայտնել են Պրիմորիեի դատախազությունից։ Ավելի վաղ մի շարք Telegram ալիքները հայտնել էին, որ Վլադիվոստոկում 58-ամյա կնոջը հիվանդանոցում դեմքի մաշկի ձգում(ֆեյսլիֆթինգ) են արել, որից հետո նա կոմայի մեջ է ընկել անաֆիլակտիկ շոկի պատճառով։ Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի երկրամասի պետական ​​բժշկական հաստատությունը հայտնել է, […] ...

Գիտնականները ստեղծել են արհեստական բանականության գործիք՝ վայրի կենդանիներին մեքենաներից փրկելու համար

08:38 26.04.2024

Գիտնականները ստեղծել են արհեստական բանականության գործիք՝ վայրի կենդանիներին մեքենաներից փրկելու համար

Սան Պաուլոյի համալսարանի բրազիլացի գիտնականները մշակել են արհեստական ​​ինտելեկտի (AI) գործիք՝ ճանապարհների վրա վայրի կենդանիներին հայտնաբերելու և նրանց հետ կապված վթարների թիվը նվազեցնելու համար: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reposts (SciRep) գիտական ​​ամսագրում։ Բրազիլիան աշխարհում ամենահարուստ կենսաբանական բազմազանությունն ունի։ Երկրում մեքենաների պատճառով ամեն վայրկյան սպանվում է մոտ 16 վայրի կենդանի, իսկ մեքենաների զոհ դարձող ողնաշարավորների թիվը […] ...

Դիետոլոգը բացատրել է, թե ինչ խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչը

08:29 26.04.2024

Դիետոլոգը բացատրել է, թե ինչ խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչը

Սննդաբան Նատալյա Լեսնիկովան «Իզվեստիային» պատմել է, թե ինչ առողջական խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչը, ինչպես նաև խորհուրդներ է տվել շաքարի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ: «Շաքարն ինքնին վնասակար չէ, սակայն այն պարունակող մթերքները հաճախ հավելյալ սնունդ և օրական ավելորդ կալորիաներ են առաջացնում: Սա կարող է հանգեցնել քաշի ավելացման: Բոլոր քաղցրավենիքները դասակարգվում են որպես ածխաջրեր, որոնք […] ...

Եվրոպան պետք է պատրաստ լինի Ուկրաինայի հակամարտությունից հետո հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

23:59 25.04.2024

Եվրոպան պետք է պատրաստ լինի Ուկրաինայի հակամարտությունից հետո հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Եվրոպան պետք է պատրաստ լինի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Սորբոնում Եվրոպայի ապագայի մասին ելույթ ունենալիս։ «Մեր անվտանգության համակարգը կօգնի մեզ բարիդրացիական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո»,- ասել է Մակրոնը։ ...

Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

23:44 25.04.2024

Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

Ապրիլի 25-ին Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդես եկավ «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով։ Զեկույցին հաջորդեց քննարկում Բունդեսթագի մարդու իրավունքների, արտաքին հարաբերությունների, իրավական հարցերի, տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովների անդամ պատգամավորների մասնակցությամբ։ Ներկա էին Բունդեսթագի բոլոր խմբակցությունների պատգամավորներ։ Քննարկումը վարում […] ...

Պակիստանը հայտարարել է, որ կավարտի Իրանի հետ գազատարի շինարարությունը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին

23:38 25.04.2024

Պակիստանը հայտարարել է, որ կավարտի Իրանի հետ գազատարի շինարարությունը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին

Պակիստանի պաշտպանության նախարարության ղեկավար Խավաջա Ասիֆը կարծում է, որ Պակիստանն ու Իրանը կկարողանան ավարտին հասցնել «Միր» գազատարը, չնայած Վաշինգտոնի զգուշացումներին Թեհրանի հետ Իսլամաբադի տնտեսական համագործակցության հետեւանքների մասին։ Պաշտպանության վարչության պետն այս կարծիքը հայտնել է Geo TV-ի հետ զրույցում։ Ասիֆի խոսքով, տարածաշրջանի մտահոգ երկրները պետք է միասնական մոտեցում մշակեն «իրենց շահերը պաշտպանելու համար»՝ հաշվի առնելով արևմտյան […] ...

BACK_TO_TOP