18-ամյա երիտասարդը փնտրվում է որպես անհետ կորած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+20.09 oC

18-ամյա երիտասարդը փնտրվում է որպես անհետ կորած

14:00 23.02.2018

Ոստիկանության Արարատի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է Արարատի մարզի Գինեվետ գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Արտակ Հրաչի Ներսիսյանը: Նա փետրվարի 20-ին՝ ժամը 14-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Արտակ Ներսիսյանը տառապում է մտավոր հետամնացությամբ:
Արտաքին նկարագիր. հասակը՝ մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, շիկահեր:
Հագին եղել են զինվորական բաճկոն, ջինսե տաբատ, սպիտակ սպորտային կոշիկներ:

Արտակ Ներսիսյանի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունից խնդրում են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներներով

010-59-06-31, 094-24-24-02 կամ 1-02։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզի չգործող հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին. ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

21:36 26.04.2024

Կոտայքի մարզի չգործող հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին. ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող դեռևս չգործող «Hotel Տ27» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դիեր կան: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանած ոսստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկի սենյակներից մեկում՝ հատակին և երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի […] ...

Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական ինքնաթիռի հատակը

21:20 26.04.2024

Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական ինքնաթիռի հատակը

Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռի հատակը. այս մասին գրում է «Aviatorschina» Telegram ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել  Խաբարովսկ-Եկատերինբուրգ չվերթում։ Ինքնաթիռում եղել է 145 ուղեւոր և անձնակազմի 6 անդամ։ Հրատարակության տվյալներով՝ վայրէջքից քիչ առաջ բորտուղեկցորդուհիներից մեկի բջջային հեռախոսի մարտկոցը սկսել է ուռել։ Այն դրել են հատակին. քիչ անց հետո ծածկը հալվել է։ […] ...

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

19:24 26.04.2024

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

Ապրիլի 26-ին՝ ժամը 16:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի Սիանոսյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։37-ին, մարվել՝ 17։06-ին: Այրվել են տան բաց պատշգամբի փայտե կառուցատարրերը (մոտ 12 քմ)։ ...

Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

19:12 26.04.2024

Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՀՀ ՆԳՆ ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին քարաթափման հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ապրիլի 26-ին, ժամը 09:30-ից 11։45-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Ճամբարակ-Այգուտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին իրականացրել է մոտ 200 մետր երկարության և 15 մետր բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ զանգված) աշխատանք։ […] ...

ՃՏՊ Դիլիջան քաղաքում

17:55 26.04.2024

ՃՏՊ Դիլիջան քաղաքում

Ապրիլի 26-ին` ժամը 12:29-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կամոյի փողոցի սկզբնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Բ․) բախվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Տ․ […] ...

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել դեմքի շտկումից հետո, մահացել է

08:53 26.04.2024

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել դեմքի շտկումից հետո, մահացել է

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել տեղի հիվանդանոցում ծրագրված վիրահատությունից հետո, մահացել է, հայտնել են Պրիմորիեի դատախազությունից։ Ավելի վաղ մի շարք Telegram ալիքները հայտնել էին, որ Վլադիվոստոկում 58-ամյա կնոջը հիվանդանոցում դեմքի մաշկի ձգում (ֆեյսլիֆթինգ) են արել, որից հետո նա կոմայի մեջ է ընկել անաֆիլակտիկ շոկի պատճառով։ Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի երկրամասի պետական ​​բժշկական հաստատությունը հայտնել […] ...

BACK_TO_TOP