Նոր մանրամասներ ՎՏԲ բանկի վրա հարձակումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+26.09 oC

Նոր մանրամասներ ՎՏԲ բանկի վրա հարձակումից

18:30 19.02.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, երկու զինված անձ մուտք է գործել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղ եւ աշխատակիցների կյանքի եւ առողջության  համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ավազակային հարձակմամբ, հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար։  Պատճառված վնասի չափը հստակեցվում է. ըստ նախնական հաշվարկների՝ հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամին համարժեք տարբեր արժույթների գումար։

Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են մասնաճյուղի տարածքում գործող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Բանկի փոխանցմամբ`աշխատակիցները եւ հաճախորդները չեն տուժել, եւ բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

19:24 26.04.2024

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

Ապրիլի 26-ին՝ ժամը 16:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի Սիանոսյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։37-ին, մարվել՝ 17։06-ին: Այրվել են տան բաց պատշգամբի փայտե կառուցատարրերը (մոտ 12 քմ)։ ...

Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

19:12 26.04.2024

Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՀՀ ՆԳՆ ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին քարաթափման հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ապրիլի 26-ին, ժամը 09:30-ից 11։45-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Ճամբարակ-Այգուտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին իրականացրել է մոտ 200 մետր երկարության և 15 մետր բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ զանգված) աշխատանք։ […] ...

ՃՏՊ Դիլիջան քաղաքում

17:55 26.04.2024

ՃՏՊ Դիլիջան քաղաքում

Ապրիլի 26-ին` ժամը 12:29-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կամոյի փողոցի սկզբնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Բ․) բախվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Տ․ […] ...

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել դեմքի շտկումից հետո, մահացել է

08:53 26.04.2024

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել դեմքի շտկումից հետո, մահացել է

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել տեղի հիվանդանոցում ծրագրված վիրահատությունից հետո, մահացել է, հայտնել են Պրիմորիեի դատախազությունից։ Ավելի վաղ մի շարք Telegram ալիքները հայտնել էին, որ Վլադիվոստոկում 58-ամյա կնոջը հիվանդանոցում դեմքի մաշկի ձգում (ֆեյսլիֆթինգ) են արել, որից հետո նա կոմայի մեջ է ընկել անաֆիլակտիկ շոկի պատճառով։ Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի երկրամասի պետական ​​բժշկական հաստատությունը հայտնել […] ...

Հրդեհ է բռնկվել Գառնի գյուղի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքներում

08:02 26.04.2024

Հրդեհ է բռնկվել Գառնի գյուղի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքներում

Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքը այրվում է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երկու կամավոր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել […] ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

BACK_TO_TOP