Ջիգարխանյանի ընկերը խոսել է դերասանի և Վիտալինա Ցիմբալյուկի ամուսնության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+20.09 oC

Ջիգարխանյանի ընկերը խոսել է դերասանի և Վիտալինա Ցիմբալյուկի ամուսնության մասին

18:34 19.02.2018

Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծությունը շատ քննարկվեց և դերասանի ընկերները, ծանոթները այս ընթացքում տարբեր կարծիքներ հայտնեցին` կապված դերսանի և իր նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկի մասին: Ջիգարխանյանի ընկերներից բժիշկ-իմունոլոգ Արամ Հակոբյանը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում խոսել է Ջիգարխանյանի և Վիտալինայի հարաբերություններից և զերծ է մնացել այս պատմությունում մեղավորներ փնտրելուց:

«Ջիգարխանյանը սիրում էր Վիտալինային»

Ես Ջիգարխանյանի հետ արդեն 22 տարի է ինչ ընկերություն եմ անում և կսրող եմ ասել, որ նա շատ փակ մարդ է: Նա իր անձնական տիրույթ քչերին էր թողնում: Իսկ երբ Վիտալինան հայտնվեց նրա կյանքում, այդ ժամանակ նույնպես նա չցանկացավ առանձնակի աղմուկ ստեղծել իր անձի շուրջ: Մենք գիտեինք, որ Ջիգարխանյանը հաճախ էր գնում Կիև, ենթադրում էինք, որ Վիտալինայի մոտ: Նրանք մինչև 2009-ը իրար հետ չէին ապրում,բայց Արմեն Ջիգարխանյանի կաթվածից հետո սկսեցին միասին ապրել: Սկզբից բոլորս էլ հակասական վերաբերմունք ունեինք Վիտալինայի հանդեպ, մտածում էինք նա վատ ազդեցություն է թողնում Ջիգարխանյանի վրա: Բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ շտկվեց: Իհարկե Վիտալինան շատ հաճախ խանդում էր նրան, չէր սիրում, որ մենք Ջիգարխանյանի հետ երկար ժամանակ մենակ էինք մնում և  հայերեն էինք խոսում:

Վիտալինայի` փառքի ձգտումների մասին    

 Ես չէի ասի, թե նա փառքի է ձգտում: Նրանց հարաբերությունները շատ բնականոն զարգացում ունեցան, սակայն ես շատ զարմացա, երբ իմացա, որ նրանք զագս են գնացել: Այդ ամուսնությունը Ջիգարխանյանին պետք չէր, սակայն պետք էր Վիտալինային: Իհարկե նա սիրահարվել էր Վիտալինային: Ո՞ր հասուն տղամարդը չէր սիրահարվի, երբ իր կողքը տեսներ գեղեցիկ ու երիտասարդ կնոջ: Եթե Արմեն Ջիգարխանյանը նրան չսիրեր, ապա այդքան առավելություններ չէր տա և չէր թողնի առհասարակ մտնել իր գործերի և անձնական կյանքի մեջ:

Վիտալինան նույնպես սիրում էր Արմենին: Հիշում եմ, երբ Ջիգարխանյանի երկրորդ կաթվածից հետո նա ուշադիր և հոգատարությամբ նստել էր բուժքույրերի մոտ և մանրամասն գրում էր դեղերի ու բուժումների հերթականությունը: Վիտալինան հոգ էր տանում նրա մասին: Նա հետևում էր, որ Ջիգարխանյանը բոլոր դեղերն ու բուժումները ճիշտ ժամանակին ստանար: Նա անկեղծ հոգ էր տանում, ես տեսել եմ:

Իսկ Վիտալինայի խարդախությունների մասին ոչինչ ասել չեմ կարող, թող այդ ամենը իրավապահ մարմինները բացահայտեն  ու ապացուցեն: Իսկ ինչ վերաբերում է անօրինական տեսանյութերին, ապա չեմ կարող հերքել, որ նա դրանք չի արել: Ինձ մոտ նմանատիպ 3 վիդեո կա, որոնցում Արեմն Ջիգարխանյանը մեղմ ասած լավ տեսք չունի: Ես Վիտալինային միշտ հարցնում էի «Ինչու՞ ես իրեն այդ տեսքով նկարահանում», իսկ նա պատասխանում էր « Դե, որ քեզ ցույց տամ»: Այս տեսանյութերից ես նույնիսկ մի պահ սկսեցի մտածել, որ Ջիգարխանյանը ադեկվատ չէ:

«Նա առողջ կին էր և կարող էր երեխաներ ունենալ»  

Կարող եմ հաստատել,որ Վիտալինան ուզում էր Ջիգարխանյանից երեխաներ ունենալ: Այդ ամենի մասին մենք միասին շատ ենք քննարկել: Վիտալինան առողջ կին է և կարող էր երեխաներ ունենալ: Բայց Վիտալինան վախենում էր: Ես նրանց խորհուրդ էի տալիս երեխա որդեգրել: Կարծում եմ, եթե նրանք երեխաներ ունենային, ապա այժմ ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել:

Իսկ Ջիգարխանյանը մեկ ուզում էր երեխա ունենալ, մեկ չէր ուզում: Նրան ինչ որ հարցում շատ դժվար էր համոզել: Կարծում եմ այս բոլորը տեղի ունեցավ ընտանիքում առաջացած հակասություններից: Երևի Վիտալինան էլ ֆիզիկապես հոգնել էր այդ ամենից: Հնարավոր է, նա մտածել է, որ իր երիտասարդ տարիները ափսոս են, նա նույնպես կանանց պես այդ տարիքում մայրանալ էր ուզում:

Հիմա շատերը մտածում են, որ Վիտալինան շատ խորամանկն է, իրենով արեց հարուստ աստղին, դրամական հաշիվները իր ձեռքը վերցրեց և բաժանվեց: Սակայն երկուսի հարաբերությունների մեջ ոչ մեկը չի կարող ճիշտ ենթադրություններ անել: Հնարավոր է` Վիտալինան ուղղակի զգացել է, որ շուտով հնարավոր է ամեն ինչ վերջանա, և իր համար մտածել է պահեստային ծրագիր:

Վիտալինան պատրաստ էր բաժանությանը  

 Կարծում եմ նա պատրաստ էր այս ամենին, և այդ ամենը նրան չի բնութագրում վատ կողմից, դա ուղղակի նրա կողմից պաշտպանական ռեակցիա էր: Վիտալինան կարծես Ջիգարխանյանի ստվերը լիներ, որին դերասանը թույլ էր տվել լինել իր կողքին, քայլել իր հետ ու սիրել  իրեն:

Դեպքերից որոշ ժամանակ առաջ ես խոսում էի Վիտալինայի հետ: Նրան ասեցի. «Լսիր, իմ հայրն էլ 82 տարեկան է, մեկ-մեկ այնքան անտանելի է դառնում նրա բնավորությունը, հետը խոսել չի լինում: Այդ հարցում ես քեզ հասկանում եմ, բայց խնդրում եմ` անկեղծ ասա, նա քեզ պե՞տք է»,  և նա պատասխանեց. «Հիմա արդեն չգիտեմ էլ…»:

Կարծում եմ, որ այսքանից հետո նրանք դժվար էլ ինչ որ մի հրաշքով նորից որոշեն միասին լինել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը

14:01 01.05.2024

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը։ «Երևանցիներն ու քաղաքի հյուրերը մինչև գիշեր վայելել են սիրված ստեղծագործություններ»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...

Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

12:15 30.04.2024

Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ մայիսի 17-31-ը կանցկացվի Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը: Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակն ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ. Գյումրու հանդիսատեսին կներկայացվեն հայաստանյան և միջազգային թատրոնների և […] ...

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել  ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

23:59 29.04.2024

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 29-ին Հայաստանի կինոգործիչների միության կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մտավորականներ, արվեստագետներ, Վալենտին Պոդպոմոգովի ընտանիքի անդամները, նրա արվեստի […] ...

Լուվրը նախատեսում է «Մոնա Լիզան» տեղափոխել նկուղ

11:33 29.04.2024

Լուվրը նախատեսում է «Մոնա Լիզան» տեղափոխել նկուղ

Կերպարվեստի աշխարհի ամենահայտնի գլուխգործոցներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», կարող է անհետանալ Լուվրի իր սովորական վայրից. թանգարանի ղեկավարությունը նախատեսում է կտավը տեղափոխել հատուկ ստորգետնյա սենյակ։ Այս մասին գրում է Telegraph թերթը։ Նյութում ասվում է, որ չնայած «Մոնա Լիզայի» մեծ ժողովրդականությանը Լուվրի այցելուների շրջանում՝ վերջիններս, դատելով հարցումներից, սովորաբար մնում են հիասթափված իրենց տեսածից և այն […] ...

Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին

00:02 28.04.2024

Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին։ Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը […] ...

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

19:30 26.04.2024

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

2024 թվականի ապրիլի 29-ին լրանում է հայ անվանի գեղանկարիչ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կիրառական արվեստի մի շարք նմուշների, ազդագրերի, գրքերի ձևավորման, բեմանկարչական էսքիզների հեղինակ, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի նկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմքերից մեկի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ […] ...

BACK_TO_TOP