Հայոց ցեղասպանության հարցն արդյո՞ք պետք է լինի հայ-իսրայելական հարաբերությունների հիմքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

Հայոց ցեղասպանության հարցն արդյո՞ք պետք է լինի հայ-իսրայելական հարաբերությունների հիմքում

16:12 17.02.2018

«Մենք հաճախ ենք սխալմամբ դիտարկում Հայաստանի՝ որևէ օտար պետության հետ ունեցած հարաբերությունները Հայոց ցեղասպանության հանդեպ վերջինիս ունեցած պաշտոնական  դիրքորոշման բացասական կամ դրական լինելու տեսանկյունից», – «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Թերթը հիշեցնում է, որն Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում՝ փետրվարի 14-ին, քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը: Խորհրդարանական մեծամասնությունը, սակայն, պաշտպանել է Իսրայելի արտգործնախարարության մոտեցումը՝ չընդունել օրենքը «դրա բարդությունների և դիվանագիտական հետևանքների պատճառով»: Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ է եղել 28, դեմ՝ 41 պատգամավոր:

«Առավոտը»-ը հետաքրքրվել է՝ նոր զարգացող հայ-իսրայելական հարաբերությունների համար այս մեկնարկն ի՞նչ է խոստանում.

«Հայ-իսրայելական հարաբերությունները դեռևս չգործարկված, մեծ ուժ են պարունակում, թեև դրանցում առկա վտանգավոր խութերը դեռ պահպանվում են: Կարծում եմ, որ մենք պետք է հատուկ ջանքեր գործադրենք այս հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար», – ասել է Արման Մելիքյանը՝ հավելելով, որ իրեն չի զարմացնում այն հանգամանքը, որ ԱՄՆ ազգային հետախուզական զեկույցում խոսք չկար Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի մասին: Ըստ Մելիքյանի՝ պաշտոնական  Բաքուն դիտարկվում է որպես Իրանի դեմ ուղղվելիք գործունեություններում արդեն իսկ ներգրավված դաշնակից: 

Հարցին Թրամփի անձնակազմն առաջարկել է 2019 թվականին փակել Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը: Օգնությունն այլևս կլինի տնտեսական, ինչպե՞ս ընկալել դա,  ԼՂՀ նախկին արտգործնախարարը պատասխանել է.

«Զուտ ֆինանսավորման ծավալների տեսանկյունից Հայաստանին և Ադրբեջանին ցուցադրվող ամերիկյան ռազմական աջակցությունը մեծ չի եղել: Այս առումով նշված առաջարկը, թերևս, ավելի շուտ խորհրդանշական բնույթ ունի: Դրա իրագործումը ցույց է տալիս, որ ԱՄՆ նպատակն ունի աջակցելու տարածաշրջանում խաղաղության կայացմանը, այլ ոչ թե հակամարտ կողմերի պատերազմական հնարավորությունների ընդլայմանը: Այսպիսով, պաշտոնական Վաշինգտոնը մի կողմից վերոհիշյալ զեկույցի միջոցով ահազանգում է պատերազմի հավանական վերսկսման վտանգի, իսկ մյուս կողմից էլ հռչակում կողմերի ռազմական, թեկուզ և փոքր,  աջակցություն ցուցաբերելու մինչ օրս որդեգրած քաղաքականությունից հրաժարվելու մաիսին», – հավելել է Արման Մելիքյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

21:52 26.04.2024

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ի որոշմամբ հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։ Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` 1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական  դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ […] ...

Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել զուտ դեմքը փրկելու համար. զրույց՝ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

19:54 26.04.2024

Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել զուտ դեմքը փրկելու համար. զրույց՝ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրավագետ Արտաշես Խալաթյանին: Անդրադարձ է եղել Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին: Արդյոք սա բանակցություններում առաջընթացի հնարավորություն է, և արդյոք Ադրբեջանը կստանձնի պարտավորություն` սահմանագծման և սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով: Եթե սա առաջընթաց է, ինչո՞ւ են Հայաստանում փողոցներ փակում, ինչո՞ւ մարդիկ ուրախանալու փոխարեն ավելի մտահոգ են դարձել: Հյուրը անդրադարձել է նաև արդարադատության միջազգային […] ...

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

19:30 26.04.2024

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

2024 թվականի ապրիլի 29-ին լրանում է հայ անվանի գեղանկարիչ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կիրառական արվեստի մի շարք նմուշների, ազդագրերի, գրքերի ձևավորման, բեմանկարչական էսքիզների հեղինակ, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի նկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմքերից մեկի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ […] ...

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

19:24 26.04.2024

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

Ապրիլի 26-ին՝ ժամը 16:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի Սիանոսյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։37-ին, մարվել՝ 17։06-ին: Այրվել են տան բաց պատշգամբի փայտե կառուցատարրերը (մոտ 12 քմ)։ ...

Գյումրիում տեղի է ունեցել Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված մարզային ֆորում

19:18 26.04.2024

Գյումրիում տեղի է ունեցել Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված մարզային ֆորում

Արդեն հինգերորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրության և գիտության արդիականացում՝ ՄԱՎԵՏԱ», ծրագրի աջակցությամբ՝ այսօր Գյումրիում անցկացվել է «Անասնաբույժի աշխատանքը մարդու առողջության երաշխիքն է» կարգախոսով մարզային ֆորումը։ Տոնը լավ առիթ էր ստեղծել […] ...

Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

19:12 26.04.2024

Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՀՀ ՆԳՆ ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին քարաթափման հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ապրիլի 26-ին, ժամը 09:30-ից 11։45-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Ճամբարակ-Այգուտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին իրականացրել է մոտ 200 մետր երկարության և 15 մետր բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ զանգված) աշխատանք։ […] ...

BACK_TO_TOP