Թափոնների հարցը շարունակում է օրենքում չկարգավորված մնալ. Հակոբ Սանասարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

Թափոնների հարցը շարունակում է օրենքում չկարգավորված մնալ. Հակոբ Սանասարյան

13:39 17.02.2018

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր դարձալ հիշեցրել է, որ հանքաարդյունաբերության թափոնների հարց օրենքով կարգավորված չէ, թեև վաղուց ժամանակն է.

«Օրենքում գրված է, որ հանքաարդյունաբերության թափոնները կարգավորվում են մեկ այլ օրենքով: Երբ  փոփոխություններ են կատարվում, նոր օրենք է ընդունվում, նույն միտքը կրկնվում է: Երբ փնտրում ենք, որևէ տեղ չեք գտնում թափոնների մասին ակնարկ: Մի կողմից ռադիոակտիվ թափոններն ընդհանրապես հանված են դաշտից, իսկ հանքաաարդյունաբերության թափոնները ընդհանուրի 99.9% տոկոսն են կազմում», – նշել է Սանասարյանը:

Ըստ Կանաչների միության նախագահի՝  այդ հարցով իրենք շատ անգամ են կառավարություն դիմել՝ նաև նախորդ վարչապետերի ղեկավարման տարիներին: Դեռ միայն խոսք կա, որ հանքաաարդյունաբերության թափոնները ևս օրենքով  թափոն կհամարվեն: Հիմա դրանց լցակույտեր անունն են տալիս:

«Վիճակագրական վարչության 2017 թվականի տվյալները դեռ չկան, բայց 2016 թվականին ՀՀ թափոնների քանկը ներկայացված է 56 մլն տոննա, որի մեջ են մտնում կենցաղային թափոնները՝ մոտ 2մլն խմ, մնացածը հանքաաարդյունաբերության թափոններ են: Հանքաարդյունաբերության թափոնների հարցը պետք է վերանայվի: Հանքատերերն ավելի շատ հանքաքար են վերամշակում, քան ցույց են տալիս: Մեկ օրինակ բերեմ՝ 2013 թվականին մենք եղանք Քաջարանում, այնտեղ ներկայացնում էին, որ մեկ տարվա ընթացքում խոսքը 12 ու կես մլն տոննա թափոնի մասին է, բայց մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ օրական վերամշակում են 80-ից 81 հազար տոննա հանքաքար: Երբ բազմապատկում ենք օրերի քանակով, ստացվում է 30-ից 31 տոննա տարեկան», -ընդգծում է Սանասարյանը:

 

Հիշեցնենք, որ Համաշախարհային բանկի «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում – Հայաստան»  ուսումնասիրությունում նշվում է, որ Հարկերը կարող են գանձվել կառավարության համար եկամուտ ստեղծելու կամ որոշակի վարքագիծ չխրախուսելու/խրախուսելու (կամ երկուսը միասին) նպատակով: Օրինակ՝ ածխածնի հարկը կիրառվում է հանածո վառելիքից այլ վառելիքի անցնելուն նպաստելու նպատակով, թափոնների հարկումը նպատակ ունի խրախուսելու թափոնների կրճատումը և վերամշակումը; Իսկ Շվեդիայում հաջողությամբ կիրառվում է մի հարկ, որը խթանում է խճաքարի օգտագործումը բնական մանրախճի և լցանյութերի փոխարեն՝ նպաստելով այդպիսով կարևոր բնական պաշարի պահպանմանը: Հանքարդյունաբերական թափոնները (դատարկ ապարը և պոչամբարները) առավել տարածված թափոններն են այն երկրներում, որոնք էական հանքարդյունաբերության ոլորտ ունեն, սակայն այդ երկրներից ոչ մեկը չի հարկում հանքարդյունաբերության թափոնները: Պատճառը պայմանավորված է արդյունահման և վերամշակման հիմնարար հատկանիշներով: Առաջին՝ արտադրանքը (օրինակ՝ մետաղը) ներկա է արդյունահանված հանքաքարում փոքր քանակություններով (սկսած տոկոսներից մինչև գրամներ մեկ տոննայի մեջ), ինչը նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչպիսին է գործընթացը, վերամշակված հանքաքարի գերակշռող մասը, ի վերջո, դառնում է թափոն: Երկրորդ՝ պայմանավորված դատարկ ապարի հեռացման և հանքաքարի վերամշակման թանկությամբ՝ կան շատ լուրջ տնտեսական պատճառներ, որպեսզի հանքօգտագործողները կրճատեն տեղափոխվող և մանրացվող նյութի ծավալը, անկախ այն հանգամանքից՝ հարկվո՞ւմ է թափոնը, թե՞ ոչ: Երրորդ՝ ըստ տիպային հանքում արտադրվող թափոնի բնութագրի՝ թափոնների երկրորդական օգտագործման հնարավորությունները գրեթե միշտ խիստ սահմանափակ են (օրինակ՝ պայմանավորված որպես լցանյութ օգտագործվող նյութերում մետաղի չափերի կարգավորմամբ կամ պոչամբարների մանրահատիկային բնույթով): Վերոհիշյալ պատճառները ցույց են տալիս, որ եթե հանքարդյունաբերական թափոնները սկսեն հարկվել, ապա դա հիմնականում կհանգեցնի 151 հանքարդյունաբերության ծախսերի ավելացման, և ավելի քիչ թվով ծրագրեր կլինեն կենսունակ: Դա կհանգեցնի ոչ թե թափոնների կրճատման, այլ ամբողջ հանքարդյունաբերության գործունեության դադարեցման: Նման արդյունքի կարելի է հասնել արդեն իսկ գոյություն ունեցող միջոցներով, օրինակ՝ վճարվող ռոյալթիի բարձրացմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին

15:49 26.04.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ներկայացրել է մեկ առաջարկ, որն ընդունվել է: Նա նշել է, որ փոփոխություն է կատարվել Հանրային հեռարձակողի վրա […] ...

Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր

15:30 26.04.2024

Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր

Ապրիլի 23-25-ը պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարարության սպառազինության ազգային տնօրեն և պաշտպանության գլխավոր քարտուղար, գեներալ Լուչիանո Պորտոլանոյի, Իտալիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մատեո Պերեգո դի Կրեմնագոյի, Կոնֆինդուստրիայի օդատիեզերական, պաշտպանության ու անվտանգության ֆեդերացիայի նախագահ Ջուզեպպե Կոսսիգայի, ինչպես նաև ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին

14:57 26.04.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերին և այս ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին: Նախարար Նարեկ Մկրտչյանն տեղեկացրել է, որ […] ...

Հայոց ցեղասպանության 109֊րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Փարիզի քաղաքապետարանում

14:43 26.04.2024

Հայոց ցեղասպանության 109֊րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Փարիզի քաղաքապետարանում

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացավ մեծ ընդունելություն՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ և հարյուրավոր ֆրանսահայեր։ Ընդունելությանը ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները: Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում նշեց, որ այս […] ...

Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը

14:16 26.04.2024

Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը

Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող հոդվածը: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Վերջին տարիների ընթացքում դրանք, ըստ էության, փոփոխությունների չեն ենթարկվել: Նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների: Կսահմանվի […] ...

Հայոոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն Ռենսի քաղաքում

13:25 26.04.2024

Հայոոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն Ռենսի քաղաքում

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա Ռենսի (Le Raincy) քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Դպրոցասեր» հայկական կրթական հաստատության բակում տեղակայված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Լիվրի-Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Պավիյոն-սու-Բուայի և Գանյիի քաղաքային խորհրդի […] ...

BACK_TO_TOP