Յոգուրտը փրկում է կաթվածից ու ինսուլտից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+23.09 oC

Յոգուրտը փրկում է կաթվածից ու ինսուլտից

15:32 15.02.2018

Բոստոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները, որ հրապարակվել են American Journal of Hypertension ամսագրում, ցույց են տվել, որ յոգուրտը կարող է փրկել կաթվածից և ինսուլտից:

Հետազոտողները վերլուծել են 30-55 տարեկան 55.000 կանանց և 40-75 տարեկան 18.000 տղամարդկանց: Բոլոր այս մարդիկ ունեցել են արյան գերճնշում, ինչը բարձրացնում է կաթվածի, ինսուլտի և սիրտ-անոթային այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Այդ մարդկանց առողջության և սննդակարգի մասին տեղեկությունը հավավքվել է 3 տասնամյակ: Այդ ընթացքում արձանագրվել է շուրջ 5.5 հազար կաթվածի, ինսուլտի և արյունատար անոթների վիրահատության դեպք:

Հավաքված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ուսումնասիրության մասնակցիները որքան շատ են յոգուրտ օգտագործել, այնքան քիչ է նրանց մոտ եղել հավանականությունը սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման: Շաբաթական 2 բաժին և ավելի յոգուրտ օգտագործած կանանց մոտ ռիսկը նվազել է 17%-ով, իսկ տղամարդկանց մոտ 21%-ով՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր յոգուրտ չեն օգտագործել կամ օգտագործել են ամսական 1 անգամ: Իսկ նրանց մոտ, ովքեր հատուկ դիետա էին պահպանել և ամենօրյա սննդակարգում յոգուրտ էին ներառել, կաթվածի և ինսուլտի հավանականությունը նվազել էր 30%-ով:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը բացատրել է, թե ինչպես գիրանալ՝ առանց ավելացնելու ճարպային զանգվածը

10:07 26.04.2024

Բժիշկը բացատրել է, թե ինչպես գիրանալ՝ առանց ավելացնելու ճարպային զանգվածը

Մարմնի զանգվածի 18,5-ից ցածր ինդեքսը խոսում է թերքաշ լինելու մասին: Այս մասին Газета.Ru-ին ասել է բարձրագույն կարգի բժիշկ, սննդաբան Եկատերինա Նեսվիտը։ «Մարմնի զանգվածի ինդեքսը կարելի է հաշվարկել՝ քաշը (կգ-ով) բաժանելով հասակի քառակուսու վրա (մետրերով): Նորմալ մարմնի զանգվածի ինդեքսի արժեքները գտնվում են 18,5-24,9 միջակայքում: Բայց մարմնի զանգվածի ինդեքսը ցույց չի տալիս մկանային և ճարպային զանգվածի հարաբերակցությունը, […] ...

Բժիշկը խոսել է աչքերի առողջության վրա քնի պակասի ազդեցության մասին

09:35 26.04.2024

Բժիշկը խոսել է աչքերի առողջության վրա քնի պակասի ազդեցության մասին

Քնի պակասը մեծացնում է աչքի հիվանդությունների առաջացման վտանգը, հանգեցնում չորության և մկանների հոգնածության, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ակնաբույժ Իրինա Կրեստյանինովան։ «Այո, քնի պակասը իսկապես կարող է վատթարացնել տեսողությունը: Սա առասպել չէ, այլ գիտականորեն ապացուցված երևույթ: Պատճառները, թե ինչու քնի պակասը կարող է բացասաբար ազդել տեսողության վրա, ներառում է հետևյալը. աչքի մկանների հոգնածություն: Աչքի մկանները ժամանակ […] ...

Գաստրոէնտերոլոգն ասել է, թե ում չի կարելի հում բանջարեղեն ուտել

09:15 26.04.2024

Գաստրոէնտերոլոգն ասել է, թե ում չի կարելի հում բանջարեղեն ուտել

Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում, Gazeta.ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Մելնիկովան։ Նա […] ...

Դիետոլոգը բացատրել է, թե ինչ խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչը

08:29 26.04.2024

Դիետոլոգը բացատրել է, թե ինչ խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչը

Սննդաբան Նատալյա Լեսնիկովան «Իզվեստիային» պատմել է, թե ինչ առողջական խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչը, ինչպես նաև խորհուրդներ է տվել շաքարի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ: «Շաքարն ինքնին վնասակար չէ, սակայն այն պարունակող մթերքները հաճախ հավելյալ սնունդ և օրական ավելորդ կալորիաներ են առաջացնում: Սա կարող է հանգեցնել քաշի ավելացման: Բոլոր քաղցրավենիքները դասակարգվում են որպես ածխաջրեր, որոնք […] ...

Գիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակ

11:03 25.04.2024

Գիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակ

Չիբայի համալսարանի ճապոնացի գիտնականները պարզել են, որ նյարդային անորեքսիան կապված է ուղեղի տասնյակ ֆունկցիոնալ փոփոխությունների հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Psychological Medicine (PsyMed) գիտական ​​ամսագրում: Նյարդային անորեքսիան սնվելու ծանր խանգարում է, որը կապված է գիրանալու ուժեղ վախի և սննդի ընդունման սահմանափակման հետ: Դժվար է բուժել, իսկ մահացությունը այս ախտորոշմամբ հասնում է 18%-ի։ Հետազոտությանը, որն անցկացվել է […] ...

Բժիշկը ցրել է մրգեր ուտելու մասին միֆը

10:39 25.04.2024

Բժիշկը ցրել է մրգեր ուտելու մասին միֆը

Դիետոլոգ և սննդաբան Աննա Բելոուսովան ասել է, որ առողջ մարդը կարող է միրգ ուտել օրվա ցանկացած ժամի։ Մասնագետը ցրել է այն դատարկ ստամոքսին օգտագործելու վտանգների մասին միֆը։ Նրա խոսքով, առողջ մարդը կարող է ցանկացած պահի միրգ ուտել՝ դատարկ ստամոքսին, ուտելուց առաջ և հետո։ Բացառություն են կազմում արքայախնձորները։ «Դրանք այս դեպքում կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը: […] ...

BACK_TO_TOP