Միքայել Արամյանց. մարդ, որը կառուցեց Թիֆլիսը, բայց մահացավ այնտեղ սովի մատնված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+24.09 oC

Միքայել Արամյանց. մարդ, որը կառուցեց Թիֆլիսը, բայց մահացավ այնտեղ սովի մատնված

08:35 15.02.2018

«Փողերը վերջանում են, փառքը՝ նույնպես: Սակայն Հայաստանը մեր միակն է: Մի մոռացեք այդ մասին: Արարեք հանուն ձեր երկրի ու նրա ժողովրդի երջանկության »,- Միքայել Արամյանց:

1915 թ: Արևմտյան Հայաստան: Սրի էր մատնված մարդկային քաղաքակրթության մի հին օրրան: Կոտորվում էր հնամենի մի ժողովուրդ: Սուգ,վայնասուն,գաղթ,սով,տիֆ,խոլերա… Ու հանկարծ, հայ մի մեծահարուստի նախաձեռնությամբ Թիֆլիսի օպերայի և ներկայիս Ռուսթավելի անվան թատրոնում անշլագով համերգ է: Մեծահարուստ հասարակությունը զվարճահում է… Իրականում դա բարեգործական մեծ համերգ էր աշխարհի լավագույն արվեստագետների՝ Լեոնիդ Սաբինովի, Ֆյոդոր Շալյապինի, Յաշա Խայֆեցի և այլոց մասնակցութամբ: Համերգ՝ կազմակերպված հայ մեծանուն բարերար Միքայել Արամյանցի կողմից, որի ողջ հասույթը պետք է հատկացվեր եղեռնից տուժած հայորդիների կարիքները հոգալուն:

Մի անգամ Բորչալուի շրջանում իր մրգատու այգիների մոտ Արամյանցի ուշադրությունը գրավում է խոնավ հողատներում բնակվող եղեռնից մազապուրծ եղած հայերի թշվառ կենցաղը: Շատ չանցած՝ նոր բնակելի ավանն արդեն պատրաստ էր՝ 80 լուսավոր, հարմարավետ տներով, ընդարձակ փողոցներով, նորակառույց դպրոցով եւ եկեղեցիով, ոռոգման ջրանցքներով: Արամյանցը նրանց հատկացնում է նաև հողագործական գործիքներ, սերմացու: Ի նշան երախտագիտության, նոր գյուղի բնակիչները բնակավայրը անվանակոչում են Արամաշեն:

              ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ: ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ԱՆՍՈՎՈՐ  ԿՅԱՆՔԸ

Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ. մայիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Քյաթուկ գյուղում: Ավարտել  է Շուշիի  ծխական դպրոցը: Տարիներ անց, աշխատելով վաճառականի օգնական ու որոշակի գումար վաստակելով, Արամյանցը կատարում է բարեգործական իր առաջին քայլը: Գումարին կցելով հայրական տան վաճառքից ստացած 45 հազար ռուբլին, այն նվիրաբերում է Շուշիի ծխական դպրոցին նրա հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ: 

 

Առևտրի բերումով՝  Արամյանցը հաճախ էր լինում Թավրիզում: Այնտեղ նա հանդիպել ու մտերմացել էր Բաքվի ապագա նավթային հսկայի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի հետ: Նրանց բարեկամությունը տևել է երկար`մինչև Մանթաշյանցի կյանքից հեռանալը:

1871թ Արամյանցը, ձեռք բերելով որոշակի կարողություն, տեղափոխվում է Թիֆլիս: Զբաղվում է բրդի, թելի և բնական մետաքսի, ինչպես նաև շաքարի տարանցիկ առևտրով: Մի քանի տարի անց Արամյանցը վաստակում է իր առաջին միլիոն ռուբլին ու հայացքն ուղղում Բաքու:

Մեծ էր Միքայել Արամյանցի դերը Կովկասում նավթարդյունաբերության զարգացման գործում: Ըմբռնելով,որ Բաքվի նավթը իսկական ոսկու երակ է՝ նա  ղարաբաղցի իր 3 ընկերների հետ հիմնում է «Բալախանսկայա» նավթարդյունաբերական ընկերությունը: Սակայն չդիմանալով ռուսական և ամերիկյան նավթային հսկաների՝ Նոբելի և Ռոտշիլդների մրցակցությանը, Արամյանցն իր վաղեմի ընկերոջը՝ Մանթաշյանցին, ով այդ ժամանակ արդեն Թիֆլիսի Կոմերցիոն բանկի սեփականատերն էր, առաջարկում է միանալ իրենց:

«Չեմ կարծում, թե այս նախաձեռնությունից ինչ-որ բան կստացվի, սակայն թող լինի, ինչ լինելու է: Հանուն Ձեզ Կասպից ծովը կնետեմ մի 50 հազար ռուբլի»,-թերահավատորեն համաձայնել էր Մանթաշյանցը:

Մի քանի տարի անց ընկերությունը միլիոններ է վաստակում՝ նախ նավթը երկաթուղային ցիստերններով արտասահման տեղափոխելու շնորհիվ, ապա`Բաքվում կառուցված առաջին նավթամուղի շնորհիվ, որը Բաքվի նավթը Բաթումով տեղափոխում էր Եվրոպա ու  Հնդկաստան:

Որոշ ժամանակ անց, երբ նրանք արդեն մրցակցում էին նավթային խոշոր ընկերությունների հետ, Մանթաշյանցը, ձգտելով դառնալ ընկերության միանձնյա սեփականատերը, ձեռք է բերում իր 3 գործընկերների մասնաբաժինները: Մնում է միայն Արամյանցը, ով թարմացնում է ընկերոջ հիշողությունը.

«Ալեքսանդր, մոռացել եք, որ ես եմ բերել Ձեզ Բաքու, և շնորհիվ ինձ եք դարձել մեծ կարողության տեր»:

« Դե,հա , էլի… »- պատասխանում է Մանթաշյանցն ու հարցը համարում է փակված:

Սակայն շատ չանցած, ընտանեկան խնդիրների պատճառով Արամյանցը, 14 տարի Բաքվում ապրելուց հետո, վաճառում է իր մասնաբաժինը Մանթաշյանցին և վերադառնում  Թիֆլիս:

Միքայել Արամյանցը ֆինանսական մեծ հաջողությունների էր հասել իր աշխատասիրությամբ, առևտրական ջիղի, հեռատեսության, իրադարձությունների ու հանգամանքների ճիշտ վերլուծության ու կանխատեսման շնորհիվ:

Պահպանվել է Արամյանց գործարարին բնութագրող հետաքրքիր մի պատմություն՝ կապված Մանթաշյանցի հետ: Չամիչի առևտրի համար բանիմաց ու աչքաբաց  աշխատողներ ընտրելու համար Մանթաշյանցը  մրցույթ էր հայտարարել: Ճիշտ կողնորոշվելու համար նա դիմում է Արամյանցի օգնությանը: Նա իր հերթին մասնակիցներին առաջարկում է կանխատեսել առաջիկա երկու ամիսների ընթացքում չամիչի գնի հնարավոր փոփոխությունները Թավրիզում, Բաթումում ու Թիֆլիսում: Ոչ-ոք չի կարողանում ճիշտ կանխատեսումներ անել: Արամյանցն իրեն բնորոշ վերլուծական մտքի  ու հաշվարկների շնորհիվ ճիշտ է ներկայացնում չամիչի շուկայում գների հնարավոր փոփոխության պատկերը՝ հերթական անգամ արժանանալով գործընկերոջ բարձր գնահատականին:

                    ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ, ԸՆՏԱՆԻՔԸ

Կատարյալ երջանիկ լինելու համար հաջողակ գործարարին ջերմ ու սիրառատ ընտանիք էր պետք: Սակայն ամուսնությունը թիֆլիսահայ Եղիսաբեթ Շոլկոյանցի հետ Արամյանցին ընտանեկան անդորր ու երջանկություն չի բերում: Նրանց 14 տարվա համատեղ կյանքը ընթանում է վեճի, տարաձայնությունների, Եղիսաբեթի գիշերային զվարճանքներով: Մղձավանջն ավարտվում է, երբ Միքայելի ձեռքն են ընկնում կնոջ անհավատարմության ապացույցները:

Այդ ամունությունից մնացած միակ լուսավոր կետը Արամյանցի 5 երեխաներն էին՝ 3 տղան և 2 աղջիկը: Տարիներ անց տղաներից մեկը մահանում է: Մյուս երկուսին 1921թ, խորհրդային կարգերի հաստատումից հետո ստիպում է արտագաղթել ֆրանսիա:

 

Տարիներ անց Արամյանցը մտերմանում է Եվգենյա Շխյանց անունով մի կնոջ հետ: Սիրահարվում է և ամենուր ներկայացնում նրան որպես իր կինը: Եվգենյայի համար Արամյանցը կառուցում է երկհարկանի դղյակ/ներկայիս Զաբդուկելի փողոցում/: Բակում տեղադրում է Փարիզից բերված եղնիկների երկու բրոնզե արձաններ, որոնք հետագայում դառնում են Թիֆլիսի այցեքարտը: Սակայն անշնորհակալ Եվգենյան որոշ ժամանակ անց փախչում է մի ուրիշ տղամարդու հետ: Միքայելը ծանր է տանում դավաճանությունը: Սակայն տարիներ անց, երբ հիվանդ Եվգենյան վերադառնում է, Միքայելը ընդունում է նրան և մինչև կնոջ մահը ապրում հետ:

 

                                       ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ. ՀԱՅՏՆԻ ԲԱՐԵՐԱՐ

 ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է,ՍԱԿԱՅՆ ԱՌԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐՐԻ ԱՅՆ ԱՐԺԵՔ ՉԻ      ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

 Վերադառնալով Թիֆլիս՝ Արամյանցը գործարարությամբ այլևս չի զբաղվում: Ապրում է իր կապիտալի տոկոսներից ստացվող եկամտով: Նա եկամտաբեր տների, կալվածքների, ամառանոցների ու հանգստավայրերի, հատկապես՝ Ախթալայի և Կիսլովոդսկի բուժիչ հանքավայրերի տերն ու տնօրենն էր: Արամյանցը վայելում էր կյանքը և իր բարեգործության արդյունքները՝ ժողովրդի անսահման սերն ու հարգանքը: Մարդասիրական այս արարքով Արամյանցը ոչնչով հետ չէր մնում իր բարեկամ Մանթաշյանցից:

Մի անգամ Բորչալուիի ավանի իր մրգատու այգիներ այցելելիս Արամյանցը ուշադրություն է դարձնում խոնավ հողատներում ապրող, իրենց գոյությունը մի կերպ պահպանող հայ գաղթականների կենցաղին: Շատ չանցած, Արամյանցը մի ընդարձակ , բարեկարգ փողոցներով, ոռոգման ջրերով, եկեղեցիով, դպրոցով գեղեցիկ ավան է կառուցում ՝80 ընդարձակ,լուսավոր ու հարմարավոտ տներով ու նվիրում նրանց: Վար ու ցանքսի համար էլ սերմացու ու հողագործական սարքավորումներ ուղարկում: Ի նշան երախտագիտության, նոր ավանի բնակիչները նրա պատվին այն անվանում են Արամաշեն:

Արամյանցի բարեգործությունն ուներ մի յուրահատկություն՝ ազգություն չէր ճանաչում: Արամաշենը կառուցելուն զուգահեռ  նա օգնության ձեռք էր մեկնել հարևանությամբ գտնվող թուրքական գյուղերին: Տարբեր ժամանակներում՝ սովյալ հույներին, Բաքվի, Փոթիի բնակիչներին:

Արամյանցը Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիրն էր ու վարչության անդամը: Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը:

Անգնահատելի են Արամյանցի ներդրումները առևտրի, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառում: Նա հովանավորել է «Հայկական  ազգագրական ընկերության», մասնավորապես՝ ակադեմիկոս Նիկողայոս Մառի ղեկավարությամբ Անիում կատարվող բոլոր պեղումների և գտածոների  պահպանման ծախսերը: Հենց դրանց հիման վրա էլ Արամյանցի հովանավորությամբ հիմնադրվում է  Հայաստանի պատմության թանգարանը:

Արամյանցը Թիֆլիսում մեծ համբավ և համաժողովրդական ճանաչում է ձեռք բերում քաղաքում կառուցած հիվանդանոցով, որն աննապադեպ էր ողջ Կովկասում: Արամյանցը առաջիններից է, որ արձագանքել էր Թիֆլիսի իշխանությունների՝ քաղաքում նոր հիվանդանոց կառուցելու կոչին: 1903թ նա քաղաքագլուխ  Արգուտինսկիին  հայտնում է հիվանդանոց կառուցելու պատրաստակամության  մասին, պայմանով, որ այն կրելու էր իր անունը: 

Հիվանդանոցի բացման հանդիսավոր  արարողությունը տեղի է ունեցել 1910թ: Սա հիվանդանոցային մեծ համալիր էր՝ կառուցված եվրոպական չափանիշներով: Մասնագետների գնահատմամբ, այն իր շինությամբ և սարքավորումներով համապատասխանում էր ժամանակակից գիտության պահանջներին: Արամյանցը ինքն էր անձամբ Եվրոպայից Թիֆլիս բերել տարածաշրջանում առաջին Ռենտգենյան սարքավորումը: «Արամյանցի հիվանդանոցը» աշխարհի առաջին հիվանդանոցներից մեկն էր, որտեղ հետազոտությունը, բուժումն, անգամ՝ վիրահատությունը կատարում էին անվճար: Ասում են, անգամ բուժանձնակազմի աշխատավարձը անձամբ Արամյանցն էր վճարում իր սեփական գրպանից: Հետագայում տարածքում ավելացել էին նոր հիվանդանոցային շինություններ: «Արամյանցի հիվանդանոցը» հիվանդանոցային համալիրի կարգավիճակ էր ստացել:

Խորհրդային տարիներին հիվանդանոցը  վերանվանվել է Կլինիկական թիվ 1 հիվանդանոց, սակայն թբիլիսեցիները այն շարունակել են անվանել «Արամյանցի հիվանդանոց»:

Տարիներ առաջ քաղաքի իշխանությունները տարբեր պատճառաբանություններով հիվանդանոցն ամբողությամբ քանդեցին՝ վերացնելով հայկական հետքը: Զավեշտալին այն է, որ դրանից հետո քաղաքում լուրեր են տարածվում, իբրև հիվանդանոցը Արամյանցի է կոչվել տարածքում արևածաղիկ վաճառողի պապիկի անունով:

                                

                                              ԹԻՖԼԻՍԸ՝ «ԵՐԿՐՈՐԴ  ՓԱՐԻԶ»

Ունենալով բավական փաստեր, վկայություններ՝ չի կարելի չհամաձայնվել Սամվել Կարապետյանի «Տիֆլիսի քաղաքագլուխները» մենագրությունում արված  հետևության հետ . «1629 թվականից Թիֆլիսը / և ոչ թե Թբիլիսին/ հայկական քաղաք է եղել, և հայերն  են այն  դարձրել «Կովկասի Փարիզ»:

Ալեքսանդր Մանթաշով, Միքայել Արամյանց, Մելիք Ազարյանց, Մելիք  Շահնազարով, Քալանթարով եղբայրներ ու էլի շատ հայտնի ու անհայտ անուններ, որոնց  Ռուսթավելի պողոտան պարտական է իր այսօրվա տեսքով: Պատահական չէ, որ նրանց  Թիֆլիսի կառուցապատման համար համարել են «հայ բուրժուական ճարտարապետներ»: Շատ քչերին  է հայտնի, որ վերոհիշյալ բարերաներից միայն Արամյանցը Գալավինսկի/ ներկայիս Ռուսթավելի պողոտայում / ժամանակի արևմտյան ճարտարապետական ոճով երեք հյուրանոց է կառուցել, որոնցից երկուսը գործում են առ այսօր:

«Միքայել Արամյանցը յուրատեսակ «բուրժուական ճարտարապետ է»: Նրա շնորհիվ Թիֆլիսը դարձավ անճանաչելի: Ոչ ոք չի էլ հիշի, թե դրանից առաջ ինչպիսին էր քաղաքը… Երբ վրացիները գինետներում  փողեր էին շաղ տալիս, հայերը կառուցում էին  Թիֆլիս … »,- ժամանակին նկատել էր արամյանցների ընտանիքի մերձավորներից մեկը:

Արամյանցը սիրել է Թիֆլիս քաղաքը ու միջոցներ չի խնայել սիրելի քաղաքի բարեկարգման համար: Առաջին կառուցած հյուրանոցը նա անվանել էր իր 5 երեխաների անվան առաջին տառերով՝ «Арфасто» /Արամ,Ֆլորա, Սողոմոն,Աննա, Հովհաննես/: Խորհրդային տարիներին շենքը վերակառուցել էին «Սպարտակ» անունով հայտնի կինոթատրոնի: Այսօր նույն այդ շենքում տեղակայված է Վրաստանի թատերական ինստիտուտը:

Արամյանցի կառուցած մյուս երկու՝ «Պալաս –օտել» և «Մաժեստիկ»՝ ներկայիս «Թբիլիսի -Մարիոտ»  հյուրանոցները գործում են առայսօր՝ գեղագիտական հաճույք պատճառելով օտարերկրյա զբոսաշրջիկներին: Մաժեստիկ»/փառահեղ՝ շքեղ/ հյուրանոցն Արամյանցը կառուցել էր իր սիրած նավի ձևով: Փարիզում այն պարգևատրվել էր  Գրան Պրի մրցանակով և Ոսկե մեդալով՝ որպես 1915թ. կառուցված եվրոպական լավագույն հյուրանոց:

Թբիլիսիում  Արամյանցի կառուցած մեզ հայտնի շենքերից պահպանվել են երկուսը՝ մեկը Ռուսթավելիին հարող Կոստավա փողոցում, մյուսը Եվգենյայի համար կառուցած առանձնատունը: Այլ կառույցներ խորհդային տարիներին քանդել էին:

Արամյանցի մերձակա շրջապատի կողմից շատ հարգի էր նրա Ախթալայի ամառանոցը-դղյակը: Շվեյցարիայում հանգստանալու ժամանակ Արամյանցը հավանել մի ամրոց, որի նմանությամբ կառուցել էր տվել Ախթալայում:

Ախթալայում Արամյանցին հաճախ էր հյուրընկալում Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գևորգ Բաշինջաղյանը, Խրիմյան Հայրիկը, Ֆյոդոր Շալյապինը, Ալեքսանդր Մեժուրովը:

ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ Արամյանցի Ախթալայի դղյակը ընդգրկվել է պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:

Վրաստանի խորհրդայնացումից հետո Արամյանցը կորցրել էր ողջ կարողությունը, զրկվել հարստությունից, դիրքից: Նետվել էր իր կառուցած շենքի նկուղը՝ մատնված սովի  ու աղքատության: Մահացու վիրավորանքը կոտրել էր այդ պինդ մարդուն: Նա մահացել է 1924թ աղքատության մեջ: Թաղվել է Թիֆլիսի Խոջևանքի հայկական գերեզմանոցում: Հուղարկավորությանը ներկա է եղել քաղաքի գրեթե ողջ բնակչությունը:

Անսահման մեծ է եղել ժողովրդի հարգանքն ու սերը մի մարդու նկատմամբ, ով այդքան բարեգործություն  էր կատարել իր համար: Ժամանակակիցների վկայությամբ, այնքան մեծ էր նրա նկատմամբ հարգանքը, որ երբ Արամյանցը հիվանդանում էր, մարդիկ խոտ էին լցնում նրա տան շեմին, որ անցնող կառքերի ձայնը չխանգառի նրա անդորրը:

Պատմում են նաև, որ կիսաքաղցած Արամյանցին հաճախ էին տեսնում իր կառուցած 5 միլիոնանոց  հյուրանոցի պատերի տակ նստած՝ անընդհատ կրկնելով. «Ախ, ի՜նչ ժամանակներ էին…ինչ տարիներ»:

Տարիներ առաջ, երբ վրացական Սամեբա  նորակառույց եկեղեցու համար տարածք էին հարթում, քաղաքի իշխանությունների հրամանով ու թողտվությամբ հերթական ու վերջնական անգամ ավերվեց, դադարեց գոյություն ունենալ Խոջեվանքի հայկական գերեզմանոցը՝ հայկական հերթական հետքը Թբիլիսիում: 20-րդ դարասկզբին Վրաստանի ԽՍՀՄ-ի պետանվտանգության գլխավոր հանձնակատար Բերիայի գործը ավարտին էր հասցրել Սահակաշվիլին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

10:39 26.04.2024

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

23:19 25.04.2024

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն

23:05 25.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ ապրիլի 24-ին տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետեր, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանն ընդգծեց 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության […] ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը

22:54 25.04.2024

Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը

2024թ. ապրիլի 24-ին Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունների և Հռոմի հայ համայնքի նախաձեռնությամբ Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականներ, հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, Իտալիայում և ՊԳԿ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ, […] ...

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

22:40 25.04.2024

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

Ապրիլի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի պետքարտուղարության և արտաքին ծրագրերի ենթահանձնաժողովի մեծամասնական կուսակցության (դեմոկրատական) գործավար Ալեքս Քարնսին, աշխատակազմի փորձագետ Էնդրյու Պլատին և պետքարտուղարության օրենսդրական հարցերի բյուրոյի հատկացումների գծով ավագ խորհրդատու Փոլ Ռադեմախերին: Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը, անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ […] ...

BACK_TO_TOP