Գերմանական դատարանը Ֆեյսբուքից պահանջել է կարգավորումները փոխել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+27.09 oC

Գերմանական դատարանը Ֆեյսբուքից պահանջել է կարգավորումները փոխել

11:54 13.02.2018

Բեռլինի դատարանը որոշում է կայացրել, որով պահանջում է Ֆեյսբուքից փոխել որոշ կարգավորումներ՝ կապված տեղեկությունների պաշտպանվածության ու օգտագործման պայմանների հետ: 
Ըստ դատական որոշման՝ Ֆեյսբուքը թաքցնում է իր՝ Տեղեկատվական անվտանգության օրենքին չհամապատասխանող կարգավորումները անձնական տվյալների հատվածում՝ այդ մասին չտեղեկացնելով գրանցման ժամանակ: Ֆեյսբուքից դատարանը պահանջել է կատարել հինգ պահանջներ, որոնք ներկայացրել են հայցվորները: Խոսքը օգտատիրոջ գտնվելու վայրի ավտոմատ նշման, նրա էջում ժամանակագրության հասանելիության, սոցցանցում օգտատիրոջ էջը փնտրելու որոշ պարամետրերի մասին է: Դատարանը նաև ութ լրացուցիչ դիտողություն է արել Ֆեյսբուքի օգտագործման պայմանների վերաբերյալ, որոնք առնչվում են առանց օգտատիրոջ համաձայնության նրա անձնական տվյալները կոմերցիոն, հովանավորչական նպատակներով կիրառելու մասին է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները ստեղծել են արհեստական բանականության գործիք վայրի կենդանիներին մեքենաներից փրկելու համար

08:38 26.04.2024

Գիտնականները ստեղծել են արհեստական բանականության գործիք վայրի կենդանիներին մեքենաներից փրկելու համար

Սան Պաուլոյի համալսարանի բրազիլացի գիտնականները մշակել են արհեստական ​​ինտելեկտի (AI) գործիք՝ ճանապարհների վրա վայրի կենդանիներին հայտնաբերելու և նրանց հետ կապված վթարների թիվը նվազեցնելու համար: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reposts (SciRep) գիտական ​​ամսագրում։ Բրազիլիան աշխարհում ամենահարուստ կենսաբանական բազմազանությունն ունի։ Երկրում մեքենաների պատճառով ամեն վայրկյան սպանվում է մոտ 16 վայրի կենդանի, իսկ մեքենաների զոհ դարձող ողնաշարավորների թիվը […] ...

Գիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակ

11:03 25.04.2024

Գիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակ

Չիբայի համալսարանի ճապոնացի գիտնականները պարզել են, որ նյարդային անորեքսիան կապված է ուղեղի տասնյակ ֆունկցիոնալ փոփոխությունների հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Psychological Medicine (PsyMed) գիտական ​​ամսագրում: Նյարդային անորեքսիան սնվելու ծանր խանգարում է, որը կապված է գիրանալու ուժեղ վախի և սննդի ընդունման սահմանափակման հետ: Դժվար է բուժել, իսկ մահացությունը այս ախտորոշմամբ հասնում է 18%-ի։ Հետազոտությանը, որն անցկացվել է […] ...

Թուրքիայում որոշել են լրտեսության դեմ պայքարում օգտագործել արհեստական ​​ինտելեկտը

10:07 25.04.2024

Թուրքիայում որոշել են լրտեսության դեմ պայքարում օգտագործել արհեստական ​​ինտելեկտը

Թուրք գիտնականները նախագիծ են մշակում, որը հնարավորություն կտա օգտագործել արհեստական ​​ինտելեկտը (AI)՝ երկրում լրտեսական գործունեությունը հայտնաբերելու համար, հայտնում է Anadolu պետական ​​գործակալությունը։ «Թուրքիայի վրայով թռչող օբյեկտները, ներառյալ տիեզերանավերը և արբանյակները, կարող են հետագծվել «արհեստական ​​ինտելեկտի» օգնությամբ, ինչը թույլ կտա բացահայտել լրտեսական գործունեությունը»,- գրում է գործակալությունը։ Թուրքական ավիացիոն ասոցիացիայի (THK) համալսարանի պրոռեկտոր Թահսին Չաղրի Շիշմանը գործակալությանը […] ...

Ավազաթմբերի գաղտնիքները. երկրաֆիզիկոսները հնագետներին օգնել են գտնել հնագույն բնակավայր

09:50 25.04.2024

Ավազաթմբերի գաղտնիքները. երկրաֆիզիկոսները հնագետներին օգնել են գտնել հնագույն բնակավայր

Ռուս գիտնականներն առաջին անգամ օգտագործել են երկրաֆիզիկայի և հնագիտության մեթոդների համալիր՝ պալեոլիթյան անհայտ բնակավայրեր փնտրելու համար։ Փորձագետները Կուրսկի շրջանի «Բայքի» հնագիտական ​​վայրի տարածքում հայտնաբերել են հնավայրի չուսումնասիրված մշակութային շերտ։ Հետազոտության արդյունքները ներկայացված են L’Anthropologie-ում: Քարե դարի մարդկանց կյանքն անքակտելիորեն կապված է եղել բնական միջավայրի հետ, ուստի գիտնականները, ուսումնասիրելով նրանց բնակավայրերը, փորձում են հասկանալ ոչ միայն, […] ...

Հայտնաբերվել է բնության առաջին մոլեկուլը

11:21 24.04.2024

Հայտնաբերվել է բնության առաջին մոլեկուլը

Գիտնականների միջազգային թիմը հայտնաբերել է բնության մեջ առաջին մոլեկուլը, որը սովորական ֆրակտալ է: Բացահայտման մասին հաղորդվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում: Պարզվել է, որ մոլեկուլային ֆրակտալը մանրէաբանական ֆերմենտ է՝ ցիանոբակտերիալ ցիտրատ սինթազա: Այն եռանկյունաձև նախշ է, որը կազմված է ավելի փոքր եռանկյուններից: Մինչ այժմ գիտնականները չեն հանդիպել այնպիսի ձևերի, որոնք մեծ մասշտաբով պահպանում են իրենց […] ...

Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ

11:44 23.04.2024

Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ

Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով կիբեռգրոհները։ Այսպիսին են «Կասպերսկի» ընկերության Համակարգչային միջադեպերին արձագանքման գլոբալ թիմի (Global Emergency Response Team) ամենամյա հաշվետվության տվյալները: Միջադեպերին արձագանքելու օգնության համար ընկերությունների դիմելու պատճառների թվում են արտահոսքերը, ինչպես նաև ծածկագրման արդյունքում տվյալներին հասանելիություն ստանալու անհնարինությունը: «Կասպերսկի» ընկերությունը […] ...

BACK_TO_TOP