17:55 12.02.2018
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները: Հիշեցնենք, որ, «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա, վերահսկողության միջոցառումներ են իրականացվել բոլոր այն կազմակերպություններում («Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Պարգև» ՍՊԸ-ում), որոնց արտադրանքում արձանագրվել էին անհամապատասխանություններ:
Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում բացահայտվել են համակարգային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին. սա արտադրողների մոտ որակի կառավարման համակարգերի բացակայության և թերի կիրառման արդյունք է, և խնդրի լուծման ուղիներից մեկը, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 827-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրումն է:Վերահսկողության արդյունքում «Չանախ» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրամասում եղել է 150 կգ տեխնիակական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող թթվասերի զանգված, որը Ծառայության մասնագետների կողմից ոչնչացվել է, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվել:
Պատրաստի արտադրանքից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում 06.02.2018թ. արտադրված թթվասերի նմուշում արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով: Հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ. տրվել է կրկնապիտակի միջոցով այն շտկելու հանձնարարական:«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերմանն առնչվող խախտումներ, պատրաստի արտադրանքից կատարված փորձաքննությամբ անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Ներդրված է որակի կառավարման համակարգ, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունն իրականցվում է ոչ լիարժեք:Հումքի մթերման գործընթացը պատշաճ չի կազմակերպվում նաև «Թամարա» ՍՊԸ-ում, չի իրականացվում արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն: Պատրաստի արտադրանքից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել:«Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն օգտագործում է սեփական ֆերմայում արտադրված կաթը, որն էականորեն նվազեցնում է հումքի հետ առնչվող ռիսկերը, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունը իրականցվում է ոչ լիարժեք:
Պատրաստի արտադրանքից վերցվել է նմուշ. անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել:«Բոնիլատ» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվում: Կատարվել է 05.02.2018 թվականի արտադրության թթվասերի նմուշառում, փորձաքնության արդյունքներով արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով:Հումքի մթերման փուլում խախտումներ են արձանագրվել նաև «Էջմիածին կաթ» ՍՊԸ-ում, պատրաստի արտադրանքից կատարված փորձաքննությամբ՝ անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել: Ներդրված է որակի կառավարման համակարգ, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունը իրականցվում է ոչ լիարժեք:«Պարգև» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվում:
Լաբորատոր փորձաքննությամբ՝ անհամապատասխանություններ չեն արձանագրվել:Այս արդյունքների հիման վրա՝ Ծառայությունը «Բոնիլատ» ՍՊԸ-ի 05.02.2018թ. արտադրության (0.5 կգ փաթեթվածքով, պիտանիության ժամկետը՝ 9 օր) թթվասերի խմբաքանակը ճանաչել է վտանգավոր, տրվել են արտադրանքի հետ կանչի կարգադրագրեր, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է:Վտանգավոր է ճանաչվել նաև «Չանախ» ՍՊԸ-ի 06.02.2018թ. արտադրության (200 կգ ընդհանուր զանգվածով, պիտանիության ժամկետը՝ 6 օր) թթվասերը. Ծառայության կողմից տրվել է արտադրական գործընթացի կասեցման որոշում:Փորձաքննված նմուշներում հակաբիոտիկներ և բուսական յուղ չեն հայտաբերվել:
Ծառայության կողմից տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, խնդիրների լիարժեք լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ինչպես անասնապահության, կաթի մթերումների կազմակերպման, այնպես էլ բուն արտադրության փուլերում:Հաճախ իրացման կետերում են խախտվում սննդամթերքի պահման պայմանները, որով պայմանավորված էլ առաջանում են մարէաբանական անհամապատասխանություններ:
Ներկայումս, Ծառայության աջակցությամբ, ցանցային իրացման կետերում ձևավորվում են որակի հսկողության ստորաբաժանումներ, որոնք մշտապես փոխադարձ կապի մեջ կլինեն Ծառայության հետ՝ ապահովելու համար ամենօրյա հսկողություն: Հատկապես որ՝ խախտումներն այս ոլորտում կրկնվում են. միայն նախորդ տարի Ծառայությունը կաթնամթերքի շուկայում իրականացրել է 66 ստուգում և 14 դիտարկում՝ գերակշիռ մասում արձանագրելով բացթողումներ:
Արդյունքում կայացվել է արտադրական գործունությունը կամ դրա առանձին գործառույթը կասեցնելու 22 որոշում, անձանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին 18 որոշում:Հրապարակման մեջ նշված արտադրողների կողմից թողարկվող արտադրանքի համար առկա են համապատասխանության հայտարարագրեր, որը ենթադրում է, որ տվյալ արտադրանքը թե անվտանգության ցուցանիշներով, թե մակշմամբ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկակական պահանջներին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
16:43 26.04.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ16:35 26.04.2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Օտտավայում15:53 26.04.2024
Ժամը 15.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան15:49 26.04.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին15:44 26.04.2024
Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը13:41 26.04.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին13:32 26.04.2024
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան12:54 26.04.2024
Ինպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:35 26.04.2024
Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից12:31 26.04.2024
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետապնդել «Արսենալին»12:12 26.04.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:32 26.04.2024
Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ10:29 26.04.2024
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն10:22 26.04.2024
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին09:41 26.04.2024
6-րդ տուրում հաղթել է միայն Էլինա Դանիելյանը. շախմատի ԵԱ09:35 26.04.2024
Բժիշկը խոսել է աչքերի առողջության վրա քնի պակասի ազդեցության մասին09:22 26.04.2024
«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորականների դիրքերին09:15 26.04.2024
Գաստրոէնտերոլոգն ասել է, թե ում չի կարելի հում բանջարեղեն ուտել08:59 26.04.2024
Պեկինում հանդիպել են Բլինքենն ու Վան Յին08:21 26.04.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:08 26.04.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ23:49 25.04.2024
Նա լավ գիտի այդ ակումբը. Անչելոտին արձագանքել է Չավիի որոշմանը23:16 25.04.2024
Նադալն առաջին շրջանում հաղթել է 16-ամյա մրցակցին. Մադրիդ22:50 25.04.2024
Արթուր Բազեյանը կստանա բրոնզե մեդալ. բռնցքամարտի ԵԱ22:44 25.04.2024
Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում11:32 26.04.2024
Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆԴիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ, կապույտ հազ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, վիրուսային հեպատիտ Բ, մենինգիտներ և թոքաբորբեր` պայմանավորված պնևմակոկային և հեմոֆիլուսային Բ տիպի վարակներով, ռոտավիրուսային վարակներ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ, մարդու պապիլոմավիրուսային վարակ, մենինգակոկային վարակ, վիրուսային հեպատիտ Ա, տուլարեմիա, սեզոնային գրիպ. այս հիվանդություններից պաշտպանելու համար են Պատվաստումների ազգային օրացույցով Հայաստանում կատարվում պատվաստումներ: Պատվաստումներն անհրաժեշտ են. կանխարգելելու հիվանդությունը կանխարգելելու մահը […] ...
10:07 26.04.2024
Բժիշկը բացատրել է, թե ինչպես գիրանալ՝ առանց ավելացնելու ճարպային զանգվածըՄարմնի զանգվածի 18,5-ից ցածր ինդեքսը խոսում է թերքաշ լինելու մասին: Այս մասին Газета.Ru-ին ասել է բարձրագույն կարգի բժիշկ, սննդաբան Եկատերինա Նեսվիտը։ «Մարմնի զանգվածի ինդեքսը կարելի է հաշվարկել՝ քաշը (կգ-ով) բաժանելով հասակի քառակուսու վրա (մետրերով): Նորմալ մարմնի զանգվածի ինդեքսի արժեքները գտնվում են 18,5-24,9 միջակայքում: Բայց մարմնի զանգվածի ինդեքսը ցույց չի տալիս մկանային և ճարպային զանգվածի հարաբերակցությունը, […] ...
09:35 26.04.2024
Բժիշկը խոսել է աչքերի առողջության վրա քնի պակասի ազդեցության մասինՔնի պակասը մեծացնում է աչքի հիվանդությունների առաջացման վտանգը, հանգեցնում չորության և մկանների հոգնածության, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ակնաբույժ Իրինա Կրեստյանինովան։ «Այո, քնի պակասը իսկապես կարող է վատթարացնել տեսողությունը: Սա առասպել չէ, այլ գիտականորեն ապացուցված երևույթ: Պատճառները, թե ինչու քնի պակասը կարող է բացասաբար ազդել տեսողության վրա, ներառում է հետևյալը. աչքի մկանների հոգնածություն: Աչքի մկանները ժամանակ […] ...
09:15 26.04.2024
Գաստրոէնտերոլոգն ասել է, թե ում չի կարելի հում բանջարեղեն ուտելԱռողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում, Gazeta.ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Մելնիկովան։ Նա […] ...
08:29 26.04.2024
Դիետոլոգը բացատրել է, թե ինչ խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչըՍննդաբան Նատալյա Լեսնիկովան «Իզվեստիային» պատմել է, թե ինչ առողջական խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչը, ինչպես նաև խորհուրդներ է տվել շաքարի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ: «Շաքարն ինքնին վնասակար չէ, սակայն այն պարունակող մթերքները հաճախ հավելյալ սնունդ և օրական ավելորդ կալորիաներ են առաջացնում: Սա կարող է հանգեցնել քաշի ավելացման: Բոլոր քաղցրավենիքները դասակարգվում են որպես ածխաջրեր, որոնք […] ...
11:03 25.04.2024
Գիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՉիբայի համալսարանի ճապոնացի գիտնականները պարզել են, որ նյարդային անորեքսիան կապված է ուղեղի տասնյակ ֆունկցիոնալ փոփոխությունների հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Psychological Medicine (PsyMed) գիտական ամսագրում: Նյարդային անորեքսիան սնվելու ծանր խանգարում է, որը կապված է գիրանալու ուժեղ վախի և սննդի ընդունման սահմանափակման հետ: Դժվար է բուժել, իսկ մահացությունը այս ախտորոշմամբ հասնում է 18%-ի։ Հետազոտությանը, որն անցկացվել է […] ...