18 մետրանոց ավտոբուսներ Երևանում էլ կտեսնեք. Aravot – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+25.09 oC

18 մետրանոց ավտոբուսներ Երևանում էլ կտեսնեք. Aravot

19:11 20.01.2018

Aravot.am-ը որոշ տեղեկություններ է պարզել Երևանում սպասվող տրանսպորտային փոփոխությունների վերաբերյալ:

«11 հիմնական երթուղիները սպասարկվելու են մեծ միակցված ավտոբուսներով: Դրանց երկարությունը նախատեսվում է 18 մետր, տեղատարողությունը՝ 150 ուղևոր: Որոշ երթուղիներ նախատեսվում է սպասարկել մեծ, բայց ոչ միակցված ավտոբուսներով՝ երկարությունը 12 մետր, տեղատարողությունը՝ 90-100 ուղևոր: Մնացած բոլոր սնուցող երթուղիները նախատեսվում է սպասարկել միջին չափսի ավտոբուսներով՝ երկարությունը՝ 7.5-8 մ, տեղատարողությունը՝ 45-50 ուղևոր»,- տեղեկացրել են  Երևանի քաղաքապետարանից:

Ըստ տեղեկության՝ նոր մոդելի կիրառման համար գործելու է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ: Ներդրվելու են էլեկտրոնային չվացուցակների հատուկ ծրագրային ապահովմամբ հեռախոսային հավելվածներ, գործարկվելու են տոմսային և վճարային տերմինալներ, իրականացվելու է վճարումների վերահսկողություն ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Ինչ վերաբերում է տրանսպորտի աշխատանքի հաճախականությանը, ապա նախատեսվում է հետևյալը՝ ժամը 06:45-08:00-ն, ինչպես նաև 19:00-21:00-ն, ինտերվալը կլինի 10 րոպե, ժամը 21:00-24:00-ն՝ 15 րոպե: Մնացած ժամերին, որոնք պիկ ժամեր են համարվել, տրանսպորտային միջոցները կանգառին կմոտենան 5 րոպե պարբերականությամբ: Նախատեսվում է, որ նոր երթուղային ցանցը կսկսի գործել 2018-ի վերջից: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայոոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն Ռենսի քաղաքում

13:25 26.04.2024

Հայոոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն Ռենսի քաղաքում

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա Ռենսի (Le Raincy) քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Դպրոցասեր» հայկական կրթական հաստատության բակում տեղակայված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Լիվրի-Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Պավիյոն-սու-Բուայի և Գանյիի քաղաքային խորհրդի […] ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծառայության նորանշանակ ղեկավարի հետ

13:18 26.04.2024

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծառայության նորանշանակ ղեկավարի հետ

Ապրիլի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի հետախուզական ծառայության նորանշանակ ղեկավար Իրակլի Բերայայի հետ։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։ ...

Ինպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:54 26.04.2024

Ինպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է […] ...

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

10:39 26.04.2024

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

23:19 25.04.2024

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն

23:05 25.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ ապրիլի 24-ին տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետեր, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանն ընդգծեց 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության […] ...

BACK_TO_TOP