Թուրքիան Աֆրինում հարվածել է սիրիական քրդերի դիրքերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+10.09 oC

Թուրքիան Աֆրինում հարվածել է սիրիական քրդերի դիրքերին

15:29 20.01.2018

Սիրիական Աֆրին քաղաքում Անկարան հարվածներ է հասցրել քրդական դիրքերի ուղղությամբ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Անկարան հարված է հասցրել՝ ի պատասխան քրդական ուժերի կրակոցների:

«Ի պատասխան Աֆրինի շրջանից «Ժողովրդավարական միություն» կուսակցության և «Քրդական աշխատավորական կուսակցության» ահաբեկիչների կրակոցների՝ Թուրքիայի զինված ուժերը հունվարի 19-ից 20-ը Սիրիայի հյուսիսում մի շարք հարվածներ են հասցրել ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ», – նշված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ թուրքական բանակի գործողությունները հիմնված են Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքի վրա:

Իսկ Քրդական ինքնապաշտպանական ուժերը նշել են, որ Թուրքիայի զինուժը երկրի հարավում գտնվող Հաթայ քաղաքից 70 արկ է արձակել, որոնք ընկել են սիրիական Ռաջու և հարակից քաղաքների վրա, ինչը մեծ նյութական վնասներ է հասցրել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Քրդական ինքնապաշտպանական ուժերի զինյալներն իրենց կողմից վերահսկվող Բյուլբյուլ սահմանամերձ շրջանում 4 թուրք զինծառայողների են սպանել, երբ վերջիններս փորձել են հատուկ նշանակության ջոկատի ուղեկցությամբ առաջանալ Սիրիայի տարածքում:

Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մասին դեռ նախորդ շաբաթ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի գործողություններն ուղղված են Սիրիայում գործող քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ: Անկարան դրանք համարում է ահաբեկչական ուժեր, որոնք կապված են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

23:30 07.05.2024

Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

Ավարտվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Բաքու: Այցի ընթացքում նաև ռազմական ու ռազմաարդյունաբերական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել: Ի՞նչ են ենթադրում ստորագրված փաստաթղթերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ հայտարարության մեջ Ալիևն ասել է, որ Սլովակիայի հետ հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվում: Այսօր երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել […] ...

Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

23:06 07.05.2024

Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

Կառավարության վերջին տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է սահմանային 40 սյուն։ Սա իրականացվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական համաձայնության հիման վրա: Բայց այս գործընթացը միանշանակ չընդունվեց՝ այդ թվում իրավական տեսանկյունից: Հենց այդ հարցերին անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը «Հեռանկարում»: ...

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

22:32 07.05.2024

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հնարավոր վտանգներին, ընդդիմության գործողություններին, Արևմուտքի արձագանքին, ռուսական հետքին և հոգևորականների ներգրավվածությանը, նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին, դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ բանակին: «Մեր բանակը մարտունակ է ավելի քան նրա մասին ներկայացնում են: Ես ասում եմ, որ […] ...

Թբիլիսիում սկսվել է ընդդիմության ցույցը ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի

22:21 07.05.2024

Թբիլիսիում սկսվել է ընդդիմության ցույցը ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի

Թբիլիսիում երկրի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է վրացական ընդդիմության հերթական հանրահավաքը՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, հաղորդել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Մի քանի հարյուր մարդ երեքշաբթի երեկոյան հավաքվել է օրենսդիր շենքի դիմացի հրապարակում։ Նրանք ձեռքերում պահում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիան խաղաղ է, ցուցարարները կարգախոսներ են բացականչում: Միևնույն ժամանակ, ոմանք գնդակ […] ...

Թուրքիայի փոխնախագահը Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումը ռազմական հանցագործություն է որակել

13:42 07.05.2024

Թուրքիայի փոխնախագահը Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումը ռազմական հանցագործություն է որակել

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական ռազմական գործողությունն անվանել է իսրայելական նոր ռազմական հանցագործություն։ «Իսրայելը, հարձակվելով Ռաֆահի վրա, այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հավանություն տվեց Կատարի և Եգիպտոսի հրադադարի առաջարկներին, ավելացրեց ևս մեկ պատերազմական հանցագործություն Պաղեստինի տարածքում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իրագործածներին: Նրանք, ովքեր կանգնած են իշխանության ղեկին, ովքեր […] ...

Տավուշի հատվածում սահմանազատման նպատակը պատերազմը հիմքից զրկելն ու բացառելն է․ Փաշինյան

13:22 07.05.2024

Տավուշի հատվածում սահմանազատման նպատակը պատերազմը հիմքից զրկելն ու բացառելն է․ Փաշինյան

Տավուշի հատվածում սահմանազատման գործընթացն ունի մեկ նպատակ՝ անիմաստ, անիրագործելի դարձնել պատերազմը․ այս հատվածներում սահմանային սյուների տեղադրման աշխատանքների 90 տոկոսն արդեն արված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս փուլում մեր նպատակը ոչ թե վերլուծություն անելն է՝ պատերազմ կլինի, թե չի լինի, հարձակում կլինի, թե չի […] ...

BACK_TO_TOP