Ծեծկռտուք «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Ծեծկռտուք «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների միջև

12:35 18.02.2018

Փետրվարի 17-ին ոստիկանության Կումայրի բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ «Գյումրի» բժշկական կենտրոնում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել բժիշկների միջև:

Վիրաբուժական բաժանմունքի բժիշկներ Կարեն Գևորգյանը և Արթուր Նասիբյանը վիճել են նույն բաժանմունքի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ: Նրանցվից մեկին ծեծի են ենթարկել: Ավելի ուշ «Գյումրի» բժշկական կենտրոնի ամբուլատոր ծառայության բուժքույր Աննա Ադամյանը ոստիկանության Կումայրի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ բժիշկներ Արթուր և Արմեն Նասիբյան եղբայրները ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին:

Փաստի առթիվ ոստիկանության Կումայրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

«Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը հանդիպել է վիճաբանության կողմերի հետ և պահանջել զեկուցագրեր ներկայացնել: Բժիշկների պահվածքն առաջիկա օրերին կքննի բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովը: Ըստ այդմ՝ պարզ կդառնա, թե վիճաբանության պատճառը բժիշկների մասնագիտական գործունեության հետ կա՞պ ունի, թե՞ այլ պատճառներ կան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

16:56 28.04.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրեն Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Կատար պաշտոնական այցի շրջանակներում: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։ Մտքեր […] ...

Ավտոմեքենան կամրջից ընկել է Ազատ գետը

16:23 28.04.2024

Ավտոմեքենան կամրջից ընկել է Ազատ գետը

Ապրիլի 28-ին՝ ժամը 12։35-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետազատ գյուղի վարչական տարածքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Վ., ծնված 2000 թ.) դուրս […] ...

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

16:14 28.04.2024

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ […] ...

Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

16:08 28.04.2024

Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

15:50 28.04.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական […] ...

Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի

15:35 28.04.2024

Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի

Երեկ՝ ապրիլի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Պետրոս Մ.-ն, իր վարած «Nissan Sun» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 122 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 13-ամյա Արամ Ս.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են […] ...

BACK_TO_TOP