«Պահեստային կանցլեր», բազմազավակ մայրը և Գերմանիայի պաշտպանության նախարարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+11.09 oC

«Պահեստային կանցլեր», բազմազավակ մայրը և Գերմանիայի պաշտպանության նախարարը

10:11 08.02.2018

«Ապագան սկսվում է ընտանիքից»:

Ուրսուլա վոն դեր Լեյեն

 

Մասնագիտությամբ բժիշկ, նախկինում Գերմանիայի Սոցիալական գործերի և աշխատանքի նախարար, 2013-ից  մինչ օրս Գերմանիայի պաշտպանության նախարար, ընդ որում, առաջին կինը այս պաշտոնում: Ուրսուլա վոն դեր Լեյենի կարիերան և կյանքը ուղղակի գլխապտույտ են առաջացնում և այսքանին զուգահեռ նա նաև 7 երեխաների մայր է: Սկզբում մամուլում շատ էին կատակում վոն դեր Լեյենի պաշտոնի մասին՝ ասելով . «Գերմանիայի բանակը լսում է սոպրանո հրամաններ», իսկ շատերն էլ  նրան անվանում էին «պահեստային կանցլեր»:

SHANTNEWS-ը այս անգամ անդրադառնում է աշխարհում հզորությամբ 9-րդ բանակի հրապանատարին՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենի կյանքի պատմությանը:

Ուրսուլայի բազմաժանր ընտանիքը

Ուրսուլա վոն դեր Լեյենը ծնվել է 1958 թվականին Գերմանիայի հարևան Բելգիայում՝ Բրյուսել քաղաքում։ Նրա ընտանիքի անդամների մասին Վիկիպեդիայում մի շարք նյութեր կարելի է գտնել: Նրա ապուպապը միլիոնատեր է եղել 19-րդ դարում  բամբակի վաճառքով աշխարհում երկրորդ վաճառականն է համարվել: Պապը հայտնի հոգեբան և փիլիսոփա է եղել, հորեղբայրը՝ հայտնի դիրիժոր, իսկ Ուրսուլայի հորը՝ Էրնստ Ալբրեխտին ճանաչել են ամբողջ Գերմանիայում:  Էրնստ Ալբրեխտը եղել է Ներքին Սաքսոնիայի վարչապետը և ներկայացրել է Քրիստոնյա Դեմոկրատական կուսակցությունը: 4 տարի անց իր թեկնածությունն է դրել Գերմանիայի կանցլերի պաշտոնում, սակայն պաշտոնը զբաղեցնում է նրա հակառակորդը:

Տնտեսագիտությունից բժշկություն

Դպրոցն ավարտելուց հետո 1977-ին Ուրսուլա վոն դեր Լեյենին առաջակեցին ընդունվել Գյոթինգենի համալսարան, որտեղ նա տնտեսագիտություն է սովորել, իսկ 1978-ին հաճախել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց: Շուտով նա թողնում է տնտեսագիտությունը և ի զարմանս բոլորի ընդունվում է Հաննովերի բժշկական համալսարան, 1987-ին՝ 30 տարեկանում ավարտում է համալսարանը և ստանում է իր առաջին աշխատանքը , որպես բժշկի օգնական: Նույն տարում ամուսնանում է բժիշկ Հեյկո վոն դեր  Լեյենի հետ, շուտով ծնվում է նրանց առաջնեկը և Ուրսուլայի մայրը մտածում է, որ աղջկա կարիերան այսքանով ավարտվեց:

«Մի վախեցեք առաջին քայլը անելուց: Իմ ապագա ամուսնուն առաջինը ես եմ նկատել համալսարնում, սակայն  պատկերացում չունեի ինչպես նրան ավելի մոտ լինեմ կամ ինչպես նրա հետ շփվեմ: Մի օր ես նրան տեսա համալսարանի բակում, նա փորձում էր փոխել մեքենայի անվադող: Ես ուղղակի մոտեցա և առաջարկեցի օգնել, չնայած բացարձակ գաղափար չունեի, թե ինչպես են փոխվում մեքենաների անվադողերը»,- պատմել է Ուրսուլան:

Մոր հետ կոնֆլիկտը խորացավ այն բանից հետո, երբ Ուրսուլան հրաժարվեց թեզը պաշտպանելուց  և որպես գինեկոլոգ մասագիտանալուց: Փոխարենը ամուսնու հետ մեկնում է ԱՄՆ, քանի որ այդ ժամանակ նրա ամուսնուն առաջարկել էին դասավանդել Սթենֆորդի համալսարանում: Մեկնում են երեք երեխայի հետ, վերադառնում են 5-ի հետ:

1999 թվականին 41-ամյա Ուրսուլայի կյանքը մոտավորապես այս տեսքն ուներ՝ 7 երեխա, ընդհատված բժշկական կարիերա և չիրացված մի շարք ամբիցիաներ:

Չորս «K-երի» մարտավարություն

Ուրսուլայի քաղաքական գործունեությունը ոչ թե մարաթոն էր, այլ սպրինտ: Նա կարճ ժամանակահատվածում միանգամից բացարձակ ճիշտ քայլերով բարձրացավ կարիերայի աստիճաններով:

2001-ին նա Իլթեն քաղաքի քաղաքապետն էր, որից հետո տարածաշրջանային խորհրդի անդամ է դառնում: 2003-ին Ներքին Սաքսոնիայի խորհրդարանի անդամ: 2003-ից 2005-ը աշխատել է Ներքին Սաքսոնիայի կառավարության Քրիստինա Վուլֆի գրասենյակում, զբաղվել է սոցիալական հարցերով, ինչպես նաև կանանց խնդիրների, ընտանիքի և առողջապահության հարցերով: Իսկ արդեն 2005-ին Անգելա Մերկելի կողմից նշանակվել է Ընտանիքի, կանանց, ծեր քաղաքացիների և երիտասարդության գործերով դաշնային նախարար:  Այս նախարարությունը զբաղվում է երկրում գենդերային հավասարության և անաշխատունակ քաղաքացիների ապահովման հարցերով: 2009-ին ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր, իսկ 2010-ին առաջադրել է իր թեկնածությունը Գերմանիայի նախագահի պաշտոնում: 2013-ին նշանակվել է Գերմանիայի պաշտպանության նախարար:

Ուրսուլա վոն դեր Լեյենը առաջնորդվում է 4 «K-երի» քաղաքականությամբ՝ Kinder- երեխաներ, Kueche-խոհանոց, Kirche-եկեղեցի, իսկ վերջին տարիների ընթացքում էլ ավելացել է չորրորդ տարբերակը՝ K-կարիերան:

Իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ այս նույն մարտավորությունը առաջարկում է իր աշխատողներին և գերմանական բանակում ծառայող զինվորներին:

«Բոլորն էլ կարող են ժամանակ գտնել  ընտանիքի, երեխաների,  հարազատ տան և աշխատանքի համար: Ես իմ աշխատողներին տալիս եմ ամեն ինչ բալանսավորելու հնարավորությունը»:

«Պահեստային կանցլեր» կամ Մերկելի աջ ձեռքը

Գերմանական և արևմտյան լրատվամիջոցները բազմիցս գրում են, որ Ուրսուլա վոն դեր Լեյենի և Անգելա Մերկելի համագործակցությունը նման է գերմանական ֆուտբոլի՝ նրանց դեպքում նույնպես գործում է գերմանական հստակ մեխանիզմը, որի արդյունքում նրանք միմյանց լրացնում են:

Մերկելը չունի երեխաներ, իսկ Ուրսուլան 7 երեխա ունի: Առաջինը հստակ է իր ժեստերում և միմիկաներում, իսկ երկրորդը ավելի էներգետիկ է և ավելի շատ է խոսում ու մեկնաբանություններ տալիս: Նրանք երկուսն էլ պրագմատիկ են և ճշգրիտ գիտություններ են ուսումնասիրել:

Մեդալի հակառակ կողմը

Ուրսուլա վոն դեր Լեյենին լրատվամիջոցները հաճախ անվանում են սեփական PR-ի նախարար: Սկզբնական շրջանում շատերը հիանում էին նախարարի կերպարով, սակայն ժամանակի ընթացքում չար լեզուները սկսեցին խոսել, որ Գերմանիայի պաշտպանության նախարարը չի հասկանում ոչնչից, նա զբաղվում է  սեփական PR-ով:

Ինչպես նաև նշում են, որ նրա վարած քաղաքականությունը կրում է «Բոլորի և ամեն ինչի դիմաց» կարգախոսը, նա ձգտում է կոտրել բոլոր եղած և չեղած կարծրատիպերը և աշխատում է միայնակ: Իսկ շատ հաճախ ասում են, որ Ուրսուլան չափազանց կեղծ է և ձևական:

Իսկ քննադատությունների նոր ալիքները բարձրացան այն բանից հետո, երբ նա Բունդեսթագում օրենքի աբսուրդ նախագիծ առաջարկեց մանկական պոռնոգրաֆիայի տարածման արգելքների մասին: Այս նախագծից հետո Ուրսուլան մի շարք թոք շոուների մասնակցեց և շատ քննադատութունների արժանացավ:

Այսքանից հետո նաև համացանցում մեծ քննարկումների ալիք բարձրացրեց նրա ու Ջորջ Քլունիի համբույրը և Հյու Ջեքմանի հետ գրխառնությունը: Քաղաքագետները փաստում են, որ Ուրսուլան ավելի շատ դեղին մամուլում է հայտնվում, իսկ լուրջ թերթերը հազվադեպ են իրեն հիշում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը թվարկել է գարնանը հոգնածության ու քնի խանգարման պատճառները

21:05 23.04.2024

Բժիշկը թվարկել է գարնանը հոգնածության ու քնի խանգարման պատճառները

Գարնանը քնի խանգարման և հոգնածության պատճառը վիտամինների պակասն է և կլիմայի սեզոնային փոփոխությունները, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Լյուբերցի շրջանային հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքի վարիչ Նատալյա Շչիպիցինան։ «Գարնանը քնի խանգարման և հոգնածության պատճառները կապված են վիտամինների դեֆիցիտի հետ, քանի որ ձմռանը մարդն ավելի քիչ բանջարեղեն և մրգեր է օգտագործում: Սա նույնպես անցումային շրջան է, այսինքն՝ իրականում մենք […] ...

Նշվել է, թե ինչպես նիհարել մինչև ամառ առանց բազմոցից հեռանալու

20:26 23.04.2024

Նշվել է, թե ինչպես նիհարել մինչև ամառ առանց բազմոցից հեռանալու

Վարժությունները, որոնք կարելի է կատարել առանց բազմոցից իջնելու, ճիշտ սնվելու հետ զուգորդելով,, կօգնեն ձեզ մինչև ամառ նիհարել մի քանի կիլոգրամով մինչև ամառ, վստահեցրել է բալետի ավագ մարզիչ Լևիտա Ակուլինա Բախտուրինան։ Մասնագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նույնիսկ ֆիլմ դիտելիս կարելի է ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել։ Օրինակ՝ կարող եք նստել բազմոցին (կամ աթոռին), ուղղել մեջքը […] ...

Իմունոլոգը բացատրել է, թե ինչպես պետք է լվանալ միրգն ու բանջարեղենը

20:06 23.04.2024

Իմունոլոգը բացատրել է, թե ինչպես պետք է լվանալ միրգն ու բանջարեղենը

Իմունոլոգ-ալերգոլոգ Աննա Ռուսանովան խորհուրդ է տվել մրգերը լվանալ հատուկ միջոցներով կամ եռման ջրով։ Gazeta.Ru-ի հետ զրույցում բժիշկն ասել է, որ կեղտոտ մրգերն ու բանջարեղենը կարող են պարունակել մարդկանց համար վտանգավոր հելմինտներ։ Դրանցից ազատվելու համար պտուղը պարզապես ողողելը բավարար չէ։ Փորձագետի խոսքով՝ նեմատոդները կլոր որդերի դաս են, որոնք ավելի քիչ հայտնի են և ավելի վտանգավոր: Դրանք […] ...

Տղամարդը 200 հազար դոլարով հարստացել է բենզինի պակասի շնորհիվ

08:44 23.04.2024

Տղամարդը 200 հազար դոլարով հարստացել է բենզինի պակասի շնորհիվ

ԱՄՆ-ի բնակիչը վիճակախաղի ջեքփոթ է արել բենզինը վերջանալու շնորհիվ. այս մասին հայտնում է NC Education Lottery-ն ։ Հյուսիսային Կարոլինա նահանգի Քենլի քաղաքից Բոբի Քոլմանը որոշել է կանգ առնել բենզալցակայանում։ Խանութում նա տեսել է 5 դոլարով ակնթարթային վիճակախաղի տոմս և առանց երկար մտածելու գնել է այն։ Ջնջելով պաշտպանիչ շերտը՝ տղամարդը հասկացել է, որ հարստացել է։ Քոլմանը […] ...

Աշխարհի ամենատարեց մարդը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը

08:15 20.04.2024

Աշխարհի ամենատարեց մարդը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը

111-ամյա բրիտանացի Ջոն Թինիսվուդը, ով ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդը, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Թինիսվուդը ծնվել է 1912թ. Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և իր հարսանիքն անվանում է իր կյանքի ամենակարևոր իրադարձությունը։ Բլոդվեն անունով ապագա կնոջը նա ծանոթացել է պարի ժամանակ 1942 թվականին։ Տղամարդը ամբողջ կյանքում աշխատել […] ...

Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթի ռինոպլաստիկա անել

21:53 19.04.2024

Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթի ռինոպլաստիկա անել

Որոշ դեպքերում ռինոպլաստիկայի միջոցով քթին նոր տեսք տալու ցանկությունը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: ԼՕՌ բժիշկ, պլաստիկ վիրաբույժ Իլյանա Գոնչարովան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նշել է վեց հիմնական իրավիճակ, որոնց դեպքում ռինոպլաստիկան հաստատ չարժե անել։ Առաջին իրավիճակը, ըստ բժշկի, իրականությանը չհամապատասխանող ակնկալիքներն են: «Ռինոպլաստիկան ֆոտոշոփ չէ, այն չի կարող  պատճենել և ձեր դեմքին տեղադրել այնպիսի քիչ, «ինչպիսին […] ...

BACK_TO_TOP