Բանակում կարող են ներդրվել արհեստագործական դասընթացներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+18.09 oC

Բանակում կարող են ներդրվել արհեստագործական դասընթացներ

22:41 03.02.2018

Զինված ուժերում արդեն ներդրվել է համակարգչային հմտությունների ուսուցում։ Զորամասերի զինծառայողները դասընթացների են մասնակցում Երևանի, Դիլիջանի և Ստեփանակերտի «Թումո» կենտրոններում։ Սակայն սրանից բացի, կարող են զինծառայողների համար ներդրվել նոր դասընթացներ։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Զորացրված զինծառայողներից մեկի հարցին պատասխանելիս նախարար Սարգսյանը նշել է, որ «Թումո» կենտրոնները թույլ են տալիս հենց համակարգչային տեխնիկայի միջոցով սովորել այլ մասնագիտություններ, սակայն իր կարծիքով՝ բանակում կարող են ներդրվել նաև արհեստագործական մասնագիտությունների ուսուցման դասընթացներ։

«Երկրորդ հարթությունը, որում պետք է լուծենք զինծառայողների հավելյալ կրթության հարցը, արհեստագործական մասնագիտությունների ուսուցումն է զորամասերում։ Միշտ կլինեն մարդիկ, ովքեր կրթությունը կշարունակեն, հետո բարձրագույն կրթություն կստանան, բայց մի արհեստ իմանալը միշտ օգտակար է։ Ես կարծում եմ, որ մի զորամասում դա կարող է լինել ոսկերչական գործ, մեկ այլ զորամասում կարող է լինել մեքենայի վերանորոգման և այլն»։

Սրանից բացի, ըստ նախարարի, սեփական կրթությունից չկտրվելու հնարավորություն է տալիս նաև հեռահար կրթությունը, որն արդեն հեռանկարային տարբերակ է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞ր հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր

17:14 18.04.2024

Ո՞ր հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր

Մի շարք հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր, վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Դավիթ Գյուրջինյանը: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը. ՇՄՆ

16:12 18.04.2024

Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը. ՇՄՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման, ամրապնդման, համալսարան-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին աջակցության անհրաժեշտությունն ու հիմք ընդունելով կողմերի գիտատեխնիկական ներուժի միջոցով համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունն, այսօր ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն՝ ի դեմս տնօրեն Թաթուլ Հայրապետյանի և Երևանի […] ...

Կառավարությունը հաստատել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

15:29 18.04.2024

Կառավարությունը հաստատել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

Կառավարությունը հաստատել է Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները: Համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել մարտի 29-ին: Մրցույթն ընթացել է համալսարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամների «կողմ» քվեարկության […] ...

Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակով

14:42 18.04.2024

Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակով

ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շրջանակում 2024 թվականին ուսուցիչներին լրավճարներ տրամադրելու նպատակով հատկացվել են միջոցներ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Կառավարության որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը, որով այդ ուսուցիչներին հնարավորություն է […] ...

Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն փոփոխություններ՝ ամրագրելու կրթօջախների կառավարման տարանջատման գործընթացը

14:02 18.04.2024

Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն փոփոխություններ՝ ամրագրելու կրթօջախների կառավարման տարանջատման գործընթացը

Օրենսդրական փոփոխությամբ դպրոցներում վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից և վերանայվել է տնօրենների նշանակման կարգը: Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն լրացուցիչ փոփոխություններ՝ ամրագրելու հանրակրթության ոլորտի կառավարման տարանջատման այս գործընթացը, որպեսզի, նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, ոլորտին ուղղված ամբողջ բարեփոխումը հասցվի իր տրամաբանական ավարտին: Նախագիծը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի աշակերտներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

10:16 18.04.2024

Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի աշակերտներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի համագործակցության շրջանակում իրականացվող «Երիտասարդների աջակցման GO East» ծրագիրը, որն այս տարի ուներ «Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. հայացք Հայաստանի և Գերմանիայի անցյալին՝ ներկան և ապագան ձևավորելու և արժևորելու նպատակով» կարգախոսը, նպատակ ունի խթանել պատմական հիշողության պահպանման մշակույթը՝ որպես հետագա ցեղասպանությունների բացառման […] ...

BACK_TO_TOP