Գորիսում դիզենտերիայի դեպք է գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+16.09 oC

Գորիսում դիզենտերիայի դեպք է գրանցվել

18:38 20.09.2017

Գորիսում դպրոցներից մեկում արձանագրված բռնկման հետևանքով բժշկական օգնության է դիմել 27 հիվանդ՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ, բակային համայցերի ժամանակ հայտնաբերվել է ևս 11 հիվանդ: Նրանք ստանում են ամբուլատոր բուժում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ 

Ըստ նախարարության տվյալների՝ 27 հիվանդից 21-ի, դպրոցի սննդի հատվածի 3 աշխատակիցներից 2-ի, 14 կոնտակտավորներից 7-ի մոտ և սննդամթերքի 4 նմուշներից 2-ում հայտնաբերվել է միևնույն «Շիգելա Զոն» տեսակի հարուցիչը:

Առողջապահության նախարարությունը նշել է, որ Գորիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների մոտ գրանցված աղիքային վարակիչ հիվանդության՝ շիգելոզի (դիզենտերիա), առաջացման պատճառը նշված դասարանների աշակերտներին տրված սննդամթերքի երկրորդային աղտոտումն է:
Դպրոցում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ ախտահանում:
Հիվանդների բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է բավարար,  նոր հիվանդներ չկան: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը

16:14 29.03.2024

Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետերի, պոլիկլինիկաների, ինչպես նաև գյուղական ամբուլատորիաների տնօրենների հետ: Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը, ծագող խնդիրները, առաջ քաշվել դրանց օպերատիվ լուծում տալու ուղիները: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև իմունականխարգելման ամբողջ տեղեկատվությունը թվային դարձնելու ընթացակարգը` նպատակ ունենալով քայլ առ քայլ հասնելու առողջապահական […] ...

Մասնագետը նշել է գործողություններ թունավոր օձի խայթոցի դեպքում

10:22 29.03.2024

Մասնագետը նշել է գործողություններ թունավոր օձի խայթոցի դեպքում

Վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես վարվել թունավոր օձի խայթոցի դեպքում։ «Օձի խայթոցից հետո անհրաժեշտ է անհապաղ անշարժացնել ախտահարված վերջույթը (ձեռքը, ոտքը)՝ օգտագործելով առկա միջոցները: Տուժածին պառկեցրեք հորիզոնական դիրքով, ապահովեք լիարժեք հանգիստ, թույլ մի տվեք նրան շարժվել կամ ֆիզիկական ջանքեր գործադրել, դա կդանդաղեցնի թույնի տարածումը»,- նշել է Ումնովը։ Հաջորդը, ըստ նրա, պետք է […] ...

Բժիշկը զգուշացրել է առավոտյան վազքի վտանգների մասին

09:54 29.03.2024

Բժիշկը զգուշացրել է առավոտյան վազքի վտանգների մասին

Վազքը ոչ միայն սիրված սպորտ է, այլև ընդհանուր հոբբի: Այն ինքնին վտանգավոր չէ, սակայն որոշակի նախազգուշական միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Մասնավորապես, չպետք է վազել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, «Իզվեստիա»-ի հետ զրույցում զգուշացրել է ռևմատոլոգ Իրինա Կորշունովան։ «Վաղ առավոտյան կամ ուշ գիշերը վազելը կարող է բացասական ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա։ […] ...

Գիտնականները հայտնում են 40 տարեկանից հետո սրտի առողջությունը վերականգնելու հնարավորության մասին

09:49 29.03.2024

Գիտնականները հայտնում են 40 տարեկանից հետո սրտի առողջությունը վերականգնելու հնարավորության մասին

3,8 միլիոն հիվանդների շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 40 տարեկանում սրտի վատ առողջություն ունեցող մարդիկ կարող են բարելավել այն և նվազեցնել հիվանդությունների ռիսկը: Այս մասին հայտնում է Սրտի ամերիկյան ասոցիացիան (AHA): Գիտնականները վերլուծել են Հարավային Կորեայի 3,8 միլիոն մարդկանց տվյալները, ովքեր չեն տառապել սիրտ-անոթային կամ երիկամների հիվանդությամբ: Նրանց 62,8%-ը տղամարդիկ են եղել, մասնակիցների […] ...

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը

09:16 29.03.2024

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը

Դանիայի Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ աղեստամոքսային տրակտի դեղամիջոցների՝ պրոտոնային պոմպի ինհիբիտորների ընդունումը կարող է մեծացնել դեմենցիայի զարգացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia (A&D) ամսագրում: Պրոտոնային պոմպի ինհիբիտորները (PPIs) դեղերի խումբ են, որոնք նվազեցնում են ստամոքսի թթվի արտադրությունը: Դրանց ընդունման երկարաժամկետ ազդեցությունը գնահատելու համար գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել 60-ից 75 […] ...

Ակնաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել աչքերի լարվածությունը գաջեթներից

08:36 29.03.2024

Ակնաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել աչքերի լարվածությունը գաջեթներից

Գաջեթների էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների։ Բժիշկների առաջարկությունները խիստ են և գործնականում շատերի համար անհնարին՝ մեծահասակները օրական մինչև 2-3 ժամ, երեխաները՝ մինչև 1-2 ժամ: Ուստի կարևոր է իմանալ գաջեթների անվտանգ օգտագործման կանոնների մասին և սովորեցնել երեխաներին։ Դրանց մասին «Իզվեստիային» հայտնել է ակնաբույժ Նատալյա Զախարովան։ Նա նշել է, որ բացասական […] ...

BACK_TO_TOP