ԵՊՀ-ում բացվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի անվան լսարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.76
  • RUBLE
    4.23
  • 421.76
WEATHER
+21.09 oC

ԵՊՀ-ում բացվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի անվան լսարան

13:39 20.10.2017

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանն այսօր ԵՊՀ-ում մասնակցել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացմանը: Այս մասին shantnews-ին փոխանցնեցին ԱԳՆ լրատվական վարչությունից:   ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման արարողությանը: Ողջունելով մայր ԲՈՒՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացումը, նախարարը ասել է.

«Հատկանշական է, որ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակի տարում մենք ևս մեկ անգամ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Բուտրոս-Ղալիի հիշատակին, ով եղել է 20-րդ դարի երկրորդ կեսի միջազգային հարթակի ամենահեղինակավոր անձանցից մեկը՝ կարկառուն պետական գործիչ և փայլուն դիվանագետ: Նա բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարությունը, հմտորեն առաջնորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, անմնացորդ նվիրվածությամբ իր հարուստ գիտելիքներն ու փորձն ի սպաս դրեց աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանը և բարեկեցությանը: Ես պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու այս բացառիկ մարդուն, շատ ջերմ բարեկամական հարաբերություններ եմ ունեցել, որի հետ հանդիպումներից մնացել են ամենավառ հիշողություններ:

Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության ակունքները ևս կապված են Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան հետ, ով այդ ժամանակ գլխավորում էր այս գլոբալ կառույցը: Խորհրդանշական է, որ դրանից երկու տարի անց, Երևան իր այցելության ժամանակ, Բուտրոս Ղալին հյուրընկալվեց նաև Երևանի պետական համալսարանում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ամփոփում. 3 նախագիծ երաշխավորվել է միջազգային EUCYS փառատոնին

19:19 15.04.2024

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ամփոփում. 3 նախագիծ երաշխավորվել է միջազգային EUCYS փառատոնին

Ամփոփվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից: Այս տարի առաջին անգամ հանձնաժողովում ներառվել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներ: Հանձնաժողովի որոշմամբ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Մելատոնինի ու լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա», Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի «Խիտոզան՝ […] ...

Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը

16:52 15.04.2024

Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի ապրիլի 27-ը՝ ժամը 18։00-ը ներառյալ։ Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի […] ...

«Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

12:26 15.04.2024

«Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթիր՝ կրթողին» ծրագիրը: Այն հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում: Ծրագրի նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների զբաղվածությունը՝ ձեռարվեստի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով, ինչպես նաև նպաստել […] ...

Ռազմական կրթության նոր հնարավորությունները. կուրսանտները կուսանեն արտերկրի ռազմաուսումնական լավագույն հաստատություններում

12:04 14.04.2024

Ռազմական կրթության նոր հնարավորությունները. կուրսանտները կուսանեն արտերկրի ռազմաուսումնական լավագույն հաստատություններում

Ռազմական կրթության նոր հնարավորությունները. կուրսանտները կուսանեն արտերկրի ռազմաուսումնական լավագույն հաստատություններում, իրազեկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ԱԺ են այցելել Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի դպրոցների, երիտասարդական կենտրոնի, արվեստի դպրոցի սաներ ու ուսուցիչներ

11:28 14.04.2024

ԱԺ են այցելել Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի դպրոցների, երիտասարդական կենտրոնի, արվեստի դպրոցի սաներ ու ուսուցիչներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի միջնակարգ, ավագ ու հիմնական դպրոցների, երիտասարդական կենտրոնի, արվեստի դպրոցի սաներ ու ուսուցիչներ: Արարատի մարզի Մարմարաշենի Անդրանիկ Բարությանի անվան միջնակարգ, ապա նաեւ Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը: Խորհրդարանական Մարիամ Պողոսյանը հյուրընկալել է Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան […] ...

Կիպրոսի համալսարանում ուսանելու հնարավորություն

18:26 12.04.2024

Կիպրոսի համալսարանում ուսանելու հնարավորություն

Կիպրոսի համալսարանը հայտարարել է ասպիրանտուրա (սեպտեմբեր, 2024 թ.) ընդունվելու դիմումների ներկայացման շրջանի մեկնարկի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համալսարանի օտարերկրյա ուսանողները, որոնք մասնակցում են Կիպրոսի Հանրապետության պաշտոնական լեզուներից այլ լեզվով առաջարկվող ծրագրին, պարտավոր են մասնակցել «Հունարենի և հունական մշակույթի» առնվազն մեկ դասընթացի՝ մինչև իրենց ծրագրի ավարտը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ […] ...

BACK_TO_TOP