Արգելված իրերի ցանկը օրենքի ուժ չունի. փաստաբան Հայկ Ալումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+25.09 oC

Արգելված իրերի ցանկը օրենքի ուժ չունի. փաստաբան Հայկ Ալումյան

14:45 13.09.2017

  15 փաստաբան այսօր  չէր ներկայացել Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մասնակցելու ՊՊԾ գնդի  գրավման գործով 14 ամբաստանյալների դատաքննությունը:Գործի քննությունը դեռ նախապատրաստական փուլում է, դատարանը փորձում է պաշտպաններ  ներգրավել գործում: 3 հանրային պաշտպան էր ներկայացել՝Աննա Ջուվանովան, Արմինե Ֆանյանը, Գարեգին  Մարգարյանը, մեկ գործադուլավոր փաստաբան՝ Հրանտ Գեվորգյանը, ինչպես նաեւ Հայկ Ալումյանը, որը թեեվ գործադուլին չէր մասնակցում, բայց  չփորձեց անգամ մտնել  դահլիճ: Նա նշեց, որ թեեվ դատարանների խորհուրդը  հրապարակել է արգելված իրերի ցանկը, որոնք չի կարելի  տանել դատարան, այդուհանդերձ, դա չի վերաբերում փաստաբաններին, քանի որ ցանկը օրենքի ուժ չունի:

 

 Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանին,Վարուժան  Ավետիսյանին,Մխիթար  Ավետիսյանին,Աշոտ  Պետրոսյանին,Արայիկ  Խանդոյանին,Էդվարդ  Գրիգորյանին,Գագիկ Պավելի Եղիազարյանին,Արմեն Ռաֆիկի Բիլյանին,Սմբատ Վարդանի Բարսեղյանին,Արեգ Արմենակի Կյուրեղյանին,Արմեն Լևոնի Լամբարյանին,Սեդրակ Պավլուշայի Նազարյանին,Կարո Հակոբի Եղնուկյանին, Խաչատուր  Գիչյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք կազմակերպված խմբի կազմում  2016թ. հուլսի 17-ին, զենքի օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, ապա զավթածն ազատելու պայմանով պետությանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարական պարտադրելու մեջ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է

14:36 25.04.2024

Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ինչպես տեղեկացրել էինք՝ 2024 թվականի ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, մի խումբ քաղաքացիներ տևական […] ...

Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

14:30 25.04.2024

Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 24-ին, ժամը 5.30-ին, Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 53-ամյա Համլետ Հ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 14-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության և թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:54 25.04.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում ապրիլի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ ...

Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները

12:48 25.04.2024

Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապրիլի 22-ին Հրազդան քաղաքի՝ 36-ամյա և Լեռնանիստ բնակավայրի՝ 18-ամյա բնակիչ երկու երիտասարդ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են զովաբերցի 19-ամյա և 21-ամյա երկու եղբայրների հետ, ծեծի ենթարկել նրանց, ապա հափշտակել են 19-ամյա երիտասարդի «ՎԱԶ-21061»-ը: Դեպքի առթիվ ապրիլի 23-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական […] ...

Խարդախությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

12:21 25.04.2024

Խարդախությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 24-ին Վենեցիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 42-ամյա Գևորգ Ի.-ն, որը 2016 թ. մարտի 16-ից հետախուզվում էր խարդախությունների մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ...

Փրկարարական ծառայողներին փրկարարական դաս շնորհելու նպատակով որակավորման անցկացում ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչությունում

12:13 25.04.2024

Փրկարարական ծառայողներին փրկարարական դաս շնորհելու նպատակով որակավորման անցկացում ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչությունում

ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով ստեղծված փրկարարների որակավորման աշխատանքային խումբը՝ ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Մ․Գաբրիելյանի գլխավորությամբ, ապրիլի 15-ից 18-ը ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում՝ Արտաշատի, Արարատի, Վեդու, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում, փրկարարական ծառայողներից ընդունել է որակավորման և վերաորակավորման ստուգարքներ։ Որակավորման նպատակն է ստուգել փրկարարների […] ...

BACK_TO_TOP