Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+13.09 oC

Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանում է

17:01 11.09.2017

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: Արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել են քաղաքական և տնտեսական հարցեր, վիրահայությանը հուզող խնդիրներ, անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային հարցերին:

Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի պաշտոնակցին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի լուծման համար պայմանների ստեղծման ուղղությամբ հայկական կողմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:

Ավելի ուշ Միխեիլ Ջանելիձեին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Վրաստանի արտգործնախարարի նախորդ այցը Հայաստան 2017 թվականի ապրիլին էր: Երկկողմ բանակցություններից հետո Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է կրթության իրավունքի բարելավման աշխատանքները

18:50 28.03.2024

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է կրթության իրավունքի բարելավման աշխատանքները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել և ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացված գործողությունները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ընդգծելով, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման […] ...

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

18:43 28.03.2024

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նախատեսվում են հանդիպումներ Երևանում և ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։ Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Պատվիրակությունը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան։ Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեն բաղկացած […] ...

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

18:37 28.03.2024

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

Կերկարաձգվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը, կընդլայնվի նաև շահառուների շրջանակը: Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի կտրամադրի մթերք և դեղեր: Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականը

18:30 28.03.2024

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականը

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի` համապատասխան ոլորտներին վերաբերող մասերը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է 2023 թվականին աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում իրականացված աշխատանքները` […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 21-27-ը

18:14 28.03.2024

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 21-27-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 21-27-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մարտի 22-ին, 26-ին և 27-ին, Նոր Նորքում՝ մարտի 22-ին և 25-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում

18:07 28.03.2024

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացման, կարողությունների բարելավման նպատակով այս տարվա փետրվար-մարտ ամիսներին ՆԳՆ ՓԾ Արարագծոտնի, Լոռու, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները կազմակերպել և անց են կացրել տարաբնույթ միջոցառումներ՝ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, աղետների կանխարգելմանը և պատրաստվածության բարձրացմանը։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները մարզի մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց են կացրել սեմինարներ, գործնական պարապմունքներ՝ […] ...

BACK_TO_TOP