Իրանցի լուսանկարիչների աշխատանքները ցուցադրվել են Երևանի Կապույտ մզկիթում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+22.09 oC

Իրանցի լուսանկարիչների աշխատանքները ցուցադրվել են Երևանի Կապույտ մզկիթում

18:53 23.03.2018

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի բաժինը այսօր Երևանում գտնվող Կապույտ մզկիթում կազմակերպել էր իրանցի լուսանկարիչների աշխատանքները: Ցուցահանդեսին մասնակցել են 3 լուսանկարիչներ և ներկայացրել են 36 աշխատանքներ: Իրանի դեսպանատան մշակույթի բաժնի ղեկավար Սեյեդ Մոհամադ Ռեզա Հեյդարը իր խոսքում նշեց, որ այս ցուցահանդեսով ցանկացել են հայերի մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի իրանական մշակույթը:

«Ինչպես գիտեք՝ մշակույթը ամենահեշտ և ամենալավ ճանապարհն է ժողովուրդներին մտերմացնելու, և հենց այդ նպատակով մենք Նովրուզի կապակցությամբ որոշեցինք կազմակերպել այսպիսի ցուցահանդես և հայերին ներկայացնել Իրանի Մազանդարան նահանգի լուսանկարիչների աշխատանքները: Այս ցուցահանդեսով մենք ցանկանում ենք հայերին ներկայացնել Իրանի մշակույթը, բնությունը և ինչու ոչ` հայ զբոսաշրջիկների մոտ դեպի Իրան մեկնելու հետաքրքրություն առաջացնել»,- միջոցառման մասին պատմեց Սեյեդ Մոհամադ Ռեզա Հեյդարը:

Նա նաև հավելեց, որ այս կերպ նաև ցանկանում են իրանցի և հայ լուսանկարիչներին միմյանց հետ ծանոթացնել և միջմշակութային կապերը զարգացնել:

Իրանցի լուսանկարիչներից Ահմադ Թահերփուրը, որն արդեն 50 տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչությամբ և ռեժիսուրայով, ցուցահանդեսին ներկայացրել էր իր աշխատանքներից մի քանիսը և պատմեց, որ արդեն երկրորդ անգամ է Հայաստանում և շատ է սիրել հայերի բնավորությունն ու հյուրընկալությունը:

«Մեր անցած այցելության ժամանակ մենք Հայաստանում նույնպես շատ լուսանկարներ ենք արել և ցանկանում ենք առաջիկայում Իրանում նույնպես մեծ ցուցահանդես կազմակերպել, որին կհրավիրենք նաև հայ լուսանկարիչների: Իրանցիներին մեր լուսանկարներով կներկայացնենք Հայաստանի բնությունը և մշակույթը»,- ասաց լուսանկարիչը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

10:59 19.04.2024

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները: Խորհրդի անդամները հանդես են […] ...

Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար

09:29 19.04.2024

Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար

Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է մրցանակի «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։ Նա մրցանակը ստացել է Օսկարի առաջադրված «Ամերիկացի» (2022, ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան) ֆիլմի երաժշտության համար։ Նույն անվանակարգում առաջադրված էր նաև կոմպոզիտորի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (2023, ռեժիսոր Էդգար Բաղդասարյան) ֆիլմի երաժշտությունը։ Վերջին ֆիլմն արժանացել է Լավագույն հնչյունային ձևավորում մրցանակին, հնչյունային […] ...

Հուշարձանների հանդեպ վերաբերմունքը և ճանաչողությունը պետք է դառնան կրթության բաղադրիչ. Ժաննա Անդրեասյան

18:55 18.04.2024

Հուշարձանների հանդեպ վերաբերմունքը և ճանաչողությունը պետք է դառնան կրթության բաղադրիչ. Ժաննա Անդրեասյան

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Ի նշանավորումն օրվա՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը […] ...

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

11:35 18.04.2024

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարը, որը գտնվում է «Մագազինո դել սալե» հարթակում, պատրաստվում է ընդունել այցելուներին։ Տաղավարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Վենետիկում են գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, որը նաև Հայաստանի պաշտոնական տաղավարի համակարգողն է: Ապրիլի 17-ին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջել է […] ...

Ինչպես տարբերել պատմության և մշակույթի հուշարձանները. այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

10:47 18.04.2024

Ինչպես տարբերել պատմության և մշակույթի հուշարձանները. այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս տարի այն նշվելու է «Աղետներ և հակամարտություններ Վենետիկի խարտիայի պրիզմայի միջոցով» խորագրի ներքո։ Հայաստանն ունի պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային արժեք ներկայացնող շուրջ 25.000 հուշարձան, հիշեցնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարույթունը: Ինչպե՞ս տարբերել՝ այս կամ այն քանդակը, խաչքարը, վանական համալիրը, ամրոցը պատմության և մշակույթի […] ...

Հայաստանում 25 հազար հուշարձան կա. ապրիլի 18-ը հուշարձանների պահպանության օրն է

17:48 17.04.2024

Հայաստանում 25 հազար հուշարձան կա. ապրիլի 18-ը հուշարձանների պահպանության օրն է

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ Մամուլի ազգային ակումբում տեղի է ունեցել ասուլիս՝ «Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական […] ...

BACK_TO_TOP