Կառավարության և լեհական Simed Construction ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+5.09 oC

Կառավարության և լեհական Simed Construction ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

17:48 23.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և լեհական Simed Construction ընկերության միջև: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և Simed Construction ընկերության գործադիր տնօրեն, Simed group ընկերությունների խմբի նախագահ Բոգուսլավ Շիկորսկին:

Հուշագրի համաձայն՝ կողմերը կզարգացնեն պետություն-մասնավոր ձևաչափով համագործակցությունը (PPP) ջրամբարաշինության ոլորտում ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Մինչ հուշագրի ստորագրումը վարչապետ Կարեն Կարապետյանը և Simed Construction ընկերության գործադիր տնօրեն Բոգուսլավ Շիկորսկին մտքեր են փոխանակել երկկողմ գործակցությանը վերաբերյալ, անդրադարձել հեռանկարային ծրագրերին և առաջիկա անելիքներին:

Կարեն Կարապետյանը ողջունել է «Simed Group» ընկերությունների խմբի մուտքը Հայաստան՝ նշելով.

«Տեղյակ եմ, որ ակտիվ բանակցություններ եք ունեցել, և չափազանց խելացի ու պրոգրեսիվ թիմ ունեք, որովհետև ճիշտ ժամանակին և ճիշտ երկիր եք եկել: Պետություն-մասնավոր համագործակցությունը մեզ համար խիստ կարևոր է, և մենք չափազանց ճկուն ենք լինելու այս հարաբերությունները ձևավորելու հարցում, քանի որ շահագրգռված ենք, որպեսզի համագործակցության այս բանաձևը տարածում ստանա մեր երկրում: Ջրային տնտեսության ոլորտը մեր առաջնահերթությունների շարքում է»:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար և կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ Բոգուսլավ Շիկորսկին նշել է.

«Simed Group» ընկերությունների խումբը ներկայացնում է լեհական մի քանի ընկերություն և իրականացնում է այնպիսի ծրագրեր, որոնք Դուք նշեցիք որպես առաջնահերթություն: Շատ արդյունավետ է համագործակցությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, և այն շարունակելու մեծ հնարավորություն ենք տեսնում՝ ինչպես ջրամբարների, այնպես էլ էներգետիկայի ոլորտներում»:

Անդրադառնալով ջրամբարաշինության ծրագրերում փոխգործակցության զարգացմանը՝ Բոգուսլավ Շիկորսկին այն հեռանկարային է համարել և նշել, որ ընկերությունը նախատեսում է կարճ ժամանակ անց՝ 2018 թ. հունիսին, սկսել աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ վաղը նախատեսում են այցելել Վեդի՝ ջրամբարի շինարարության ընթացքին ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կանգնել յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում՝ Simed Construction ընկերության կողքին և աջակցել պետություն-մասնավոր ձևաչափով համատեղ ծրագրերի իրականացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

22:44 28.03.2024

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով: Ինչու են այդքան հեռու հասել:  Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը

22:26 28.03.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը

Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը: Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են պայմանական մարտական դիրքերի պահպանությունից պաշտպանության անցնելու մի շարք սցենարներ, կիրառել տարբեր զինատեսակներ՝ բնագիծն անխոցելի դարձնելու նպատակով: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ բարձրագույն սպայակազմը զորախաղին հետևել […] ...

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի  ԱԳ նախարարությունների միջև

21:36 28.03.2024

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարությունների միջև

Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չոն Բյուն Վոնի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ […] ...

Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը խաղի մեջ է մտնում իր ուժային բաղադրիչով. Ազատ Արշակյանը՝ ապրիլի 5-ի հանդիպման մասին

21:27 28.03.2024

Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը խաղի մեջ է մտնում իր ուժային բաղադրիչով. Ազատ Արշակյանը՝ ապրիլի 5-ի հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման համաժողովին, որին մասնակցել է նաև Արշակյանը: Համաժողովին հայտարարվել է, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական կուսակցությունները պատրաստ են աջակցել իշխանությունների ցանկացած գործողությանը, որն ուղղված կլինի ժողովրդավարության և Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը: Հիշեցնենք, որ համաժողովը […] ...

Հանձնաժողովը քննարկել է Կառավարության ծրագրի 2023 թ. աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցը

19:49 28.03.2024

Հանձնաժողովը քննարկել է Կառավարության ծրագրի 2023 թ. աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել ու ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում իրականացված ծրագրերը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ընդգծելով, որ ՀՀ կրթության` մինչեւ 2030 թվականը զարգացման […] ...

Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

19:45 28.03.2024

Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների մասով ապրիլի 5-ից սկսած՝ 3 ամսվա ընթացքում քաղաքացին կարող է մարել ամբողջ պարտավորությունը բոնուսային համակարգով: Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն չի գտնվում հարկադիր կատարման ծառայությունում, ապա դրա 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված: […] ...

BACK_TO_TOP