Նախագահը ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահի անվանակոչության արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+25.09 oC

Նախագահը ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահի անվանակոչության արարողությանը

17:29 23.03.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:

Մինչ այդ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այսօրվանից Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով և մասնագիտական ձեռնարկներով հարուստ ՍԴ գրադարանի գործունեությանը, որը նախատեսված է ոչ միայն ՍԴ անդամների ու աշխատակազմի աշխատակիցների, այլ նաև իրավաբանությամբ զբաղվող անձանց և ուսանողների համար: ՍԴ նախագահը նշել է, որ նախատեսում է թվայնացնել գրադարանը և նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն ավելի հասանելի դարձնել օգտվողների համար:
Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անվամբ ՍԴ նիստերի սրահը անվանակոչելու արարողության ժամանակ Հանրապետության նախագահն իր ողջույնի խոսքն է հղել ներկաներին՝ շնորհավորելով այդ նախաձեռնության կապակցությամբ և արարողության պատեհ առիթով նաև հաջողություններ է մաղթել Սահմանադրական դատարանի ներկա և նախկին նախագահներին՝ Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ուղղված նրանց կարևորագույն և պատասխանատու աշխատանքում:

«Հարգելի՛ գործընկերներ,
Այս պահն իսկապես բավականին խորհրդանշական է. առաջին հերթին՝ ժամանակաշրջանի առումով, քանի որ Հայաստանը բեկումնային փոփոխություններով է անցնում: Այժմ իսկապես հարուստ նյութ է կուտակվում ապագա պատմագիրների համար: Եվ հուսով եմ, որ նրանց ընդհանուր գնահատականը դրական է լինելու: Մենք էլ մեր հերթին, պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի: Հայ իրավական միտքը զարգացման շատ կարևոր ճանապարհ է անցել: Եվ դեռևս 200 տարի առաջ Շահամիր և Հակոբ Շահամիրյանները հանդես են եկել նորարարական գաղափարներով և խոսել ինստիտուտների կարևորության մասին: Այն ինստիտուտների մասին, որոնք այսօր հիմք են ծառայում ժամանակակից իրավական և ժողովրդավարական պետությունների կայացման համար», -ասել է նախագահը:

Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Գագիկ Գագիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորել է նրա ծննդյան 70-ամյա հոբելյանը:

«Մեր ժամանակներում հեշտ չէ գտնել նրա պես աշխատասեր և նպատակասլաց մարդու: Գագիկ Հարությունյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ եղել է դժվար և բարդ: Եվ նա միշտ իր հետևողականությամբ նպաստել է եղած խնդիրների լուծմանը: Կարծում եմ, որ դա էր հիմնական պատճառը, որ Բարձրագույն դատական խորհուրդը հենց նրան ընտրեց այս կարևոր կառույցի նախագահի պաշտոնում: Շատ շնորհակալ եմ, Գագիկ Գարուշի: Շատ երկար չեմ ուզում խոսել, որովհետև Դուք շարունակում եք պաշտոնավարել մեկ այլ կարևոր պաշտոնում, իսկ Ձեր պաշտոնը շատ յուրահատուկ է մեր երկրում՝ շատ յուրահատուկ: Դուք պետք է կարողանաք Ձեր գործընկերների հետ միասին ապահովել դատավորների և դատարանների անկախությունը, իսկ դրա համար առաջինը դուք պետք է անկախ լինեք: Թե չէ, եթե դուք անկախ չլինեք, դժվար թե կարողանաք ուրիշների անկախությունն ապահովել: Ուստի, լավ խոսքերը կարող են դիտվել որպես այլ հանգամանք և ոչ թե վաստակի գնահատում», -ասել է նախագահը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

13:43 19.04.2024

Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին: Քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ այդ հարաբերություններում կարևոր դեր ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը: Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:25 19.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:58 19.04.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում ապրիլի 19-21-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, […] ...

Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին

12:15 19.04.2024

Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին

2-րդ փուլ. ՄԱԿ-ի արդարադատության դատարանում Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ կից ներկայացնելով տեսանյութի հղումը։     ...

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:14 19.04.2024

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 18-ին մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղությունն ու արդարությունը, և որտեղ անցյալի վայրագությունները երբեք չեն կրկնվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CyprusMail»-ը։ Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Զաքարիա Կուլիասն իր ելույթում նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց […] ...

Մրցել են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները

10:27 19.04.2024

Մրցել են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ապրիլի 18-ին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը «Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում կազմակերպել և անցկացրել է պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի Երևան քաղաքի առաջնությունը, որին մասնակցել են մայրաքաղաքի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Ավան, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններից 7 թիմեր, ինչպես նաև՝ «Ճգնաժամային […] ...

BACK_TO_TOP