Ամրացրե՛ք ջերմոցների ծածկերը և փակե՛ք օդանցքերը. գյուղնախարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+13.09 oC

Ամրացրե՛ք ջերմոցների ծածկերը և փակե՛ք օդանցքերը. գյուղնախարարություն

16:56 23.03.2018

Գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է ուշադրության կենտրոնում պահել ջերմոցները: Համաձայն ԱԻՆ տեղեկատվության՝ վաղը՝ մարտի 24-ին, կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր, հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ:

Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ-ի, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում՝ 20-25 մ/վրկ-ի:

Քամու արդյունքում հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին խորհուրդ է տալիս լրացուցիչ ամրացնել թաղանթապատ ջերմոցների ծածկերը, ամուր փակել ջերմոցների օդանցքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության

12:40 29.03.2024

Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի […] ...

Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեության կասեցումը

11:03 29.03.2024

Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Անահիտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր) իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ այնտեղ վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին

10:47 29.03.2024

Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,19 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.29 դրամ: ...

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

10:41 29.03.2024

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ […] ...

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի

15:57 28.03.2024

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության նամակն ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ, երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական սանիտարական վերահսկողության ընթացքում, արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի շրջանառության փաստ: Գրության մեջ մասնավորապես նշված է, որ Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ […] ...

Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

15:45 28.03.2024

Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Սարգսյանների Եղնիկ» ՍՊԸ-ում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ճամբարակ)։ Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

BACK_TO_TOP