Հրապարակվել է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության մասին նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+16.09 oC

Հրապարակվել է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության մասին նախագիծը

15:15 23.03.2018

պատիվ ունեմ ծրագրով զինծառայության մասին նախագիծըշ

ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագրային-սպայական 3-ամյա զինծառայություն անցնել ցանկացողների համար ամեն տարի անցկացվելու է մրցույթ, և միայն հաղթողներն են ներգրավվելու այս ծրագրով ծառայության։ Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ՊՆ ներկայացրած կառավարության որոշման նախագծից։

Ամեն տարի պաշտպանության նախարարությունը ներկայացնելու է դասակի հրամանատարի այն պաշտոնների թվաքանակը, որոնք կարող են լրացնել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։ Դիմում ներկայացրածների միջև ՊՆ ներկայացրած հարցաշարով անցկացվելու է քննություն-մրցույթ, որի հաղթողներն էլ կարողանալու են հավակնել այդ պաշտոններին։

Զինծառայության այս տարբերակը՝ որպես ժամկետային 2-ամյա ծառայության այլընտրանք, առաջարկվում է բուհերի այն ուսանողներին, որոնք համաձայն են տարկետում ստանալ՝ բակալավրի իրենց կրթական ծրագիրն ավարտելու համար, և դրանից հետո պարտավորվում են բանակում 3-ամյա սպայական ծառայություն անցնել։

Սակայն մինչ զինծառայության անցնելը և դասակի հրամանատարի պաշտոնին նշանակվելը (լեյտենանտի կոչումով) հավակնորդները պետք է իրենց քաղաքացիական մասնագիտությունը բուհում յուրացնելուն զուգահեռ զինվորական (սպայական) պատրաստության դասեր անցնեն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում։

Ընդ որում՝ «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու իրավունք ստացողներն օգտվելու են նաև ուսման վարձի փոխհատուցումից՝ նրանց փոխարեն վարձը մուծելու է պետությունը։ Իսկ եթե բակալավրիատում սովորելուց ու 3-ամյա սպայական ծառայությունն անցնելուց հետո երկու տարվա ընթացքում ծրագրի մասնակիցներն ընդունվում են մագիստրատուրա, ապա պետությունն իր վրա է վերցնում նաև մագիստրատուրայի վարձը վճարելու պարտավորությունը։

պատիվ ունեմ ծրագրի քննություն

Սակայն եթե այս կամ այն պատճառով ծրագրի մասնակիցը բակալավրիատում սովորելու ընթացքում ընդհատում է ուսումը, հեռացվում է բուհից կամ հեռացվում է զինվորական պատրաստության դասընթացից, ապա չի կարող շարունակել նաև «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցությունը։ Այդ երիտասարդը ոչ միայն կզրկվի տարկետման իրավունքից, այլև բուհին կվճարի ուսման վարձի կրկնապատիկը՝ որպես հրաժարագին։ Այդ գումարի կեսը կմնա բուհին, 40 տոկոսը՝ պետբյուջեին, 10 տոկոսը՝ ՀՀ ՊՆ արտաբյուջետային հաշվին։

«Պատիվ ունեմ» ծրագիրը պաշտպանության նախարարությունը ներկայացրել է դեռևս 2017 թվականի ապրիլին։ Սրանով ծառայության անցնողները ստանում են տարկետում, սովորում բուհում, ապա սպայական հաստիքում 3-ամյա ծառայություն անցնում առաջնագծում՝ այդ ընթացքում ստանալով նաև սպայական աշխատավարձ։

Ծառայության այս այլընտրանքային տարբերակն առաջարկելով՝ նախարարությունը աշնանը նախաձեռնեց և իրականացրեց կրթական տարկետումների սահմանափակման գործընթացը։ Եթե մինչ այդ տարկետում ստանում էին բուհերի անվճար համակարգում սովորող բոլոր ուսանողները, ապա հիմա տարկետում կարող են ստանալ միայն «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։

Պատճառն այն է, որ ԿԳ նախարարության ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ բակալավրիատում տարկետում ստացած տղաների մի մասը շարունակում է կրթությունը մինչև ասպիրանտուրա և ազատվում է Զինված ուժերում ծառայելու պարտավորությունից։ Ու թեև այս արտոնությունն այդ երիտասարդներին տրվում էր գիտությամբ զբաղվելու համար, ԿԳՆ և ներկայացրած թվերը ցույց էին տալիս, որ ասպիրանտուրան ավարտած տղաների չնչին տոկոսն է մնում գիտության բնագավառում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին

17:42 29.03.2024

Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին։ Ընկերությունը Ֆրանսիայում մի շարք խոշոր տենդերներ է հաղթել, իրականացրել շինարարական լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև մասնագիտացված է շինարարության տեխնիկական վերահսկողության աշխատանքներում։ Ընկերության գործադիր տնօրեն Միշա Խաչատրյանը ՏԿԵ փոխնախարարից հետաքրքրվել է, թե ինչով իրենց ընկերությունը կարող է օգտակար լինել Հայաստանին և որ ոլորտներում է […] ...

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից

17:37 29.03.2024

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից

Մարտի 29-ին՝ ժամը 14։03-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից Սարավան գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ Արփա գետից, […] ...

ՏԿԵ նախարարությունում կայացել է մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

17:31 29.03.2024

ՏԿԵ նախարարությունում կայացել է մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։ Նախ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր։ Այնուհետև քննարկվել են ՏԻՄ լիազորությունների նկատմամբ մարզպետների կողմից իրավական և մասնագիտական հսկողության իրականացման վերաբերյալ հարցեր, քանի որ ՏԿԵ նախարարության կողմից ՏԻՄ […] ...

Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը

17:19 29.03.2024

Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման սկզբում նախարարը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերն ու հայտնել իր պատրաստակամությունը գործադրելու բոլոր ջանքերն այդ քայլերի արդյունավետ իրականացման համար։ Գրիգոր Մինասյանն անդրադարձել է մարտի 4-ից 6-ը Բրյուսել կատարած այցին և վերջինիս շրջանակներում […] ...

Հանրային քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի վերաբերյալ

17:12 29.03.2024

Հանրային քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը` https://www.e-draft.am/projects/7055: Նախագծերը ևս մեկ անգամ շահագրռգիր կողմերի հետ քնարկելու նպատակով, այսօր […] ...

Տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստը

17:00 29.03.2024

Տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) 2024 թվականի առաջին նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից էին ԱՃԹՆ-ի հինգերորդ ազգային զեկույցի կազմման տեխնիկական առաջադրանքի քննարկումը, ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակաության խմբակցության՝ ԲՇԽ-ի նախագահին հասցեագրված դիմումի քննարկումը և այլ հարցեր։ Նիստի ընթացքում հաստատվել է ԲՇԽ-ի […] ...

BACK_TO_TOP