Մեր ռեժիսորների աչքը դուրսն է. Երվանդ Ղազանչյանը դժգոհում է հայ թատերագիտությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+20.09 oC

Մեր ռեժիսորների աչքը դուրսն է. Երվանդ Ղազանչյանը դժգոհում է հայ թատերագիտությունից

16:16 23.03.2018

«Մեր ռեժիսորների աչքը դուրսն է մինչև հիմա: Նայում են՝ ուրիշ ի՞նչ կա իրար վարկաբեկող, որ բեմադրեն: Ինչպես Թումանյանն էր ասում, «էդ Եվրոպեն փիս բաներ բերավ մեր երկիր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հակոբ Պարոնյանի պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Ղազանչյանը նաև նշել է, որ ինքն ավելի շատ ուրախանում է, որ շատ պիեսներ հայ ռեժիսորների ձեռքը չի ընկնում, որովհետև այդ պիեսից ոչինչ չի մնա: 

«Հպարտությամբ եմ ասում՝ 4 դասական ունենք՝ Սունդուկյան, Պարոնյան, Շիրվանզադե և Օտյան: 28 անուն ներկայացումից 16-ը հայ ժամանակակից հեղինակներինն են, որովհետև հայ մարդը ուզում է տեսնել իրեն, իր հարևանին, բարեկամին, ընկերոջը, սիրուհուն, իր շրջապատը, և պատահական չէ, որ այդ պիեսների վրա ստեղծված ներկայացումները երկար տարիներ է՝ մեր խաղացանկում են և հետաքրքրում են մեր հանդիսատեսին: Ես կցանականայի իմ վրդովմունքը հայտնել ներկայիս հայ  թատերագիտության, թատերագետների նկատմամբ»,- ասել է Երվանդ Ղազանչյանը: 

Նա նաև ցանկություն է հայտնել, որ ռեժիսորները սովորեն ռեժիսորություն և զբաղվեն ռեժիսորությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

15:48 25.04.2024

Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում՝ 23759.0 հազար դրամ, թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Նախատեսվում է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ ներդնել նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում: Համակարգը բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից: Տոմսերի վաճառքի համակարգն իրենից ենթադրում է այցելուների համար եռալեզու […] ...

Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

15:30 23.04.2024

Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին […] ...

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

10:16 23.04.2024

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Դին Փաուերը (տենոր) […] ...

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնի այս տարվա խորագիրն է «Հայկական խճանկար»

09:53 23.04.2024

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնի այս տարվա խորագիրն է «Հայկական խճանկար»

«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երևանում և Դիլիջանում։ 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում է «Հայկական խճանկար» խորագիրը։ Այս տարվա արտիստներից են Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, Ասոնանս անսամբլը, Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը և Երևան լարային քառյակը։ «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, […] ...

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում․ Փաշինյան

23:47 22.04.2024

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – BBC` Ջայլս Ֆրեյզեր – Հայաստանն ամենահին քրիստոնեական երկիրն է աշխարհում: Ինձ հետաքրքիր է՝ կարո՞ղ եք արդյոք նկարագրել եկեղեցիների, խաչերի, տապանաքարերի այն ավերածությունը, որն ընթանում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, հոգևոր արժեքներն ունենում են ֆիզիկական արտահայտություններ և Քրիստոնեության համար դա ամենևին էլ երկրորդական չէ։ […] ...

Ամփոփվել է Պենդերեցկու անվան փառատոնը. ներկայացվել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

11:34 22.04.2024

Ամփոփվել է Պենդերեցկու անվան փառատոնը. ներկայացվել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակման համերգի ծրագրում ընդգրկված էին ժամանակակից դասական կոմպոզիտորների յուրօրինակ ստեղծագործություններ։ Համերգային երեկոյի մեկնարկին ներկաները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ ունկնդրեցին Պատրիշա Մորհեդի «Ճանապարհորդություն դարերի միջով» սիմֆոնիկ պոեմը։ Ստեղծագործությունը նվիրված է Լյուդվիգ վան Բեթհովենին և ֆրանսիացի ճանապարհորդ Սամյուել դը Շամպլենին՝ որպես աշխարհագրական և գաղափարական բացահայտումների […] ...

BACK_TO_TOP