Վրաստանը Ռուսաստանին միացնող ռազմավիրական ճանապարհին թունել կկառուցվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+14.09 oC

Վրաստանը Ռուսաստանին միացնող ռազմավիրական ճանապարհին թունել կկառուցվի

15:49 23.03.2018

Վրաստանը Ռուսաստանին միացնող ամենաերկար թունելի կառուցումը նախատեսվում է Կազբեկ-Վերին Լարս մաքսակետի ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն: Խոսքը վերաբերում է ավտոմայրուղու Քվեշեթի-Կոբի հատվածում տարանցիկ բեռնափոխադրումների համար ավտոմայրուղու շինարարությանը:

Ճանապարհի շինարարության ավարտից հետո այն կդառնա Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու մաս: Ճանապարհաշինարարության համար 2018թ. Վրաստանի պետբյուջեից հատկացրել են 53 մլն լարի (ավելի քան 21,6 մլն դոլար): Նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ ճանապարհ, որից 9 կմ-ը կլինի թունել: Զուրաբ Ալավիձեն հայտարարել է, որ նման երկարության թունել Վրաստանում առաջին անգամ է կառուցվում:

Շինարարության տնտեսական կողմը. թունելի գործարկումից հետո կհաջողվի թեթևացնել ճանապարհի Մլեթա-Կոբի հատվածի ծանրաբեռնվածությունը, որպեսզի նրանով երթևեկեն միայն զբոսաշրջիկները: Դա Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր տանող միակ ճանապարհն է:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կամ Վրաստանի ռազմավիրական ճանապարհը երկրի ամենավտանգավոր ճանապարհներից է: Ձմռանը բարդ եղանակային պայմանների հետևանքով ճանապարհը հաճախ փակ է: Դա իր հերթին մեծ դժվարություններ է ստեղծում ՌԴ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող մարդկանց, զբոսաշրջիկների, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների համար:

Նշենք, որ Վրաստանի ռազմավիրական ճանապարհը Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհն է: Թունելի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2021թ:

Ի դեպ, Վրաստանում այս տարի կմեկնարկի ևս մեկ՝ Վրաստանի արևմուտքն ու արևելքն իրար միացնող՝ Ռիկոտիի լեռնանցքում նախատեսված միջազգային նշանակության նախագիծը: Այն կունենա 54 կմ երկարություն: Կկառուցվի 90 կամուրջ և էստակադ, 45 թունել: Շինարարության համար կպահանջվի ավելի քան մեկ միլիարդ դոլար: Ներկա դրությամբ Ռիկոտիի լեռնանցքը ևս միջազգային նշանակության կարևոր ուղի է: Նրանով  է անցնում Թբիլիսի-Լեսելիձե-Սենակի միջազգային ճանապարհը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը

23:17 19.04.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Մերձավոր Արևելքում բոլոր կողմերի առավելագույն զսպվածության անհրաժեշտությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ հաստատել է իր դիրքորոշումը, որը նա հնչեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իսրայելի վրա Իրանի հարձակման վերաբերյալ, […] ...

Ադրբեջանցիները հիմնովին քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

22:09 19.04.2024

Ադրբեջանցիները հիմնովին քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա: Հիմնվելով իր հետազոտությունների վրա՝ ահազանգ է հնչեցրել Կոռնելի համալսարանի Caucasus Heritage Watch նախաձեռնությունը: Այդ մասին ահազանգը հրապարակված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում՝ կից արբանյակային լուսանկարներով: 4 տարի է՝ եկեղեցին իրենց ձեռքում էր: Ինչո՞ւ հենց հիմա դա արեցին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ երեկ՝ ապրիլի 18-ին, ամբողջ […] ...

Որոշ առումով Ադրբեջանն արդեն զիջումների գնացել է, ճնշումը Ադրբեջանի վրա շարունակվում է. զրույց Ռոբերտ Ղևոնդյանի հետ

21:19 19.04.2024

Որոշ առումով Ադրբեջանն արդեն զիջումների գնացել է, ճնշումը Ադրբեջանի վրա շարունակվում է. զրույց Ռոբերտ Ղևոնդյանի հետ

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու գործընթացին, Բրյուսելյան հանդիպմանը, դրան հետևած ռուսական և ադրբեջանական կողմերի արձագանքներին, Տավուշի սահմանային 4 գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին, Հռոմի ստատուտի վավերացման արդյունքներին: Նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոբերտ Ղևոնդյանը նշել էր, որ Ադրբեջանը երկար չի […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

18:10 19.04.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ այս համատեքստում անդրադառնալով Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ իրանցիների իրավունքների պաշտպանությանը: Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ անձանց իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են անձամբ […] ...

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

17:42 19.04.2024

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց – Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

17:18 19.04.2024

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ […] ...

BACK_TO_TOP