Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետը նոր պաշտոն ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+11.09 oC

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետը նոր պաշտոն ունի

14:48 23.03.2018

Պետական կամերային երաժշտական թատրոնը նոր տնօրեն ունի: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում այսօր հանձնաժողովը հաղթող է ճանաչել Հռիփսիմե Առաքելյանին: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել չորս թեկնածու:

Հիմնվելով մրցութային հանձնաժողովի որոշման և հաղթած թեկնածուի համապատասխան դիմումի վրա՝ պետական թատրոնի տնօրենի նշանակումը կատարում է մշակույթի նախարարը։

Նշենք, որ Հռիփսիմե Առաքելյանը լրագրող է, աշխատել է «Ար», «Հայ TV», «Կենտրոն», Հայաստանի հանրային հեռուստաընկերություններում, ղեկավարել է Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը:

2016-ի դեկտեմբերից մինչև 2017–ի օգոստոսը զբաղեցրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Շուրջ վեց ամիս մարքեթինգային գործունեություն է իրականացրել Հորդանանում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

15:30 23.04.2024

Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին […] ...

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

10:16 23.04.2024

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Դին Փաուերը (տենոր) […] ...

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնի այս տարվա խորագիրն է «Հայկական խճանկար»

09:53 23.04.2024

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնի այս տարվա խորագիրն է «Հայկական խճանկար»

«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երևանում և Դիլիջանում։ 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում է «Հայկական խճանկար» խորագիրը։ Այս տարվա արտիստներից են Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, Ասոնանս անսամբլը, Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը և Երևան լարային քառյակը։ «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, […] ...

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում․ Փաշինյան

23:47 22.04.2024

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – BBC` Ջայլս Ֆրեյզեր – Հայաստանն ամենահին քրիստոնեական երկիրն է աշխարհում: Ինձ հետաքրքիր է՝ կարո՞ղ եք արդյոք նկարագրել եկեղեցիների, խաչերի, տապանաքարերի այն ավերածությունը, որն ընթանում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, հոգևոր արժեքներն ունենում են ֆիզիկական արտահայտություններ և Քրիստոնեության համար դա ամենևին էլ երկրորդական չէ։ […] ...

Ամփոփվել է Պենդերեցկու անվան փառատոնը. ներկայացվել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

11:34 22.04.2024

Ամփոփվել է Պենդերեցկու անվան փառատոնը. ներկայացվել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակման համերգի ծրագրում ընդգրկված էին ժամանակակից դասական կոմպոզիտորների յուրօրինակ ստեղծագործություններ։ Համերգային երեկոյի մեկնարկին ներկաները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ ունկնդրեցին Պատրիշա Մորհեդի «Ճանապարհորդություն դարերի միջով» սիմֆոնիկ պոեմը։ Ստեղծագործությունը նվիրված է Լյուդվիգ վան Բեթհովենին և ֆրանսիացի ճանապարհորդ Սամյուել դը Շամպլենին՝ որպես աշխարհագրական և գաղափարական բացահայտումների […] ...

Պետական աջակցությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

16:23 19.04.2024

Պետական աջակցությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Հրատարակությունը ներառում է Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի և Սյունիքի մի շարք գավառների պատմամշակութային հուշարձանները։ Գիրքը հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։ Հիշեցնենք, […] ...

BACK_TO_TOP