Շամիրամ գյուղում սպանության գործով դատական նիստը հետաձգվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+21.09 oC

Շամիրամ գյուղում սպանության գործով դատական նիստը հետաձգվեց

13:38 23.03.2018

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 2017 թվականի օգոստոսի 1-ին տեղի ունեցած սպանության գործով երրորդ դատական նիստն այսօր հետաձգվեց: Ամբաստանյալ Թելման Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը չէր ներկայացել և միջնորդություն էր ներկայացրել հետաձգել նաև մարտի 30-ի նիստը, քանի որ այլ «նիստերով ծանրաբեռնված է»: Բացի դրանից՝ պաշտպանը դատարան ուղարկած գրության մեջ նշել էր, թե չեն պայմանավորվել, որ այս գործով նիստերը պետք է տեղի ունենան յուրաքանչյուր ուրբաթ:

Տուժողի իրավահաջորդ Միշա Օզմանյանն ասաց, որ Ռուսաստանից են գալիս և չեն կարող երկար ժամանակ մնալ Հայաստանում: Պետական մեղադրողն ու տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Բաբկեն Մարտոյանն էլ նշեցին, որ Կրոմվել Գրիգորյանը դիտավորյալ տապալում է նիստերը, և եթե չներկայանա նաև հաջորդ նիստին, դատարանը պետք է դիմի Փաստաբանական պալատ՝ պաշտպանի նկատմամբ  կարգապահական վարույթ հարուցելու համար: Բացի դրանից՝ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Բաբկեն Մարտոյանն ասաց, որ իրականությանը չի համապատասխանում այն, թե իբր որոշված չէ դատական նիստերն ամեն ուրբաթ անցկացնելու հարցը: 

Ամբաստանյալ Թելման Քալաշյանն ասաց, որ գիտեր պաշտպանի չգալու մասին, բայց պատճառը չգիտեր: Երկու ամբաստանյալներն էլ՝ Թելման Քալաշյանն ու Քյարամ Քալաշյանը, ասացին, թե առանց պաշտպանի չեն ուզում մասնակցել նիստին:

Դատական նկստը հետաձգվեց երկու շաբաթով:

Հիշեցնենք՝ 4 տարի առաջ՝ 2013 թվականին, Արմավիրի մարզի բնակիչ Թելման Քալաշյանը, տոկոսով 75.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Խուդոյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն` եղբայրները երկու տարվա ընթացքում Թելման Քալաշյանին մաս-մաս վերադարձրել են  45.000 ԱՄՆ դոլար, սակայն հետագայում բիզնեսում գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը: Այդ մասին տեղեկացրել են Թելման Քալաշյանին:

Թելման Քալաշյանը չի ընդունել այդ պատճառաբանությունները և պահանջել է իր գումարի մնացած մասը: Պարբերաբար դիմել է հինգ եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ Գերման Քյարամյանին, որպեսզի միջամտեն իր գումարը և տոկոսադրույքները ստանալու համար: Հերթական անգամ՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին՝ առավոտյան, Թելման Քալաշյանը գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։

Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, Խուդոյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում և մասնակցում են եզդիների՝ «Խեր» կոչվող ազգային ծիսակատարությանը, Թելման Քալաշյանը ավտոմեքենայով գնացել է Շամիրամ համայնք: Հրազենով մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով ամբոխի մեջ գտնել Գերման Քյարամյանին:

4-ը տեղում մահացել են, ևս 7-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև բռնելու նպատակով իրեն հետապնդող համագյուղացու նկատմամբ, որն ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։ 

Նշենք, որ Թելման Քալաշյանը դատապարտված է, դատվածությունը՝ մարվել է: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին

11:19 25.04.2024

Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին

Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

09:42 25.04.2024

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Հարց է հնչել, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է գործընթացում, այս կապակցությամբ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն ծրագրո՞ւմ է այցելել տարածաշրջան: «Պետարտուղարը նշեց իր X-ում, որ մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանը […] ...

Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

23:48 24.04.2024

Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Բրյուսելում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Բելգիայի հայերի կոմիտեն։ Իքսելի Հենրի Միշում հրապարակում տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը նախորդեցին Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում Սուրբ Նահատակներին ուղղված Բարեխոսության աղոթքը և հիշատակի արարողությունը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հիշատակի միջոցառմանը ներկա էին Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

23:00 24.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվեց սրբադասված նահատակների ոգեկոչման կարգ։ Ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, ով շնորհակալություն հայտնեց Ավստրիայի ժողովրդին և իշխանություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։ Նա […] ...

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

22:49 24.04.2024

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարելու նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն՝ նշելով, որ բանաձևը ներկայացրել է պատգամավոր Քրիստիան Արայան՝ Չիլի-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը, ով մարտին հանդիպել է Հարավային Ամերիկայի Հայկական ազգային խորհրդի ներկայացուցիչներ՝ Հակոբ Տաբակյանի և Արամ Մուրատյանի հետ։ «Հենց […] ...

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

22:37 24.04.2024

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Ստամբուլում արգելել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը:  Ինչո՞վ են պատճառաբանել արգելքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Ապրիլի 24. հիշատակի պլատֆորմ» կոչվող հասարակական այդ միավորումը հայտ էր ներկայացրել իշխանություններին՝ խնդրելով ապրիլի 24-ին արտոնել միջոցառումը Ստամբուլում, և այս անգամ միջոցառումն առաջարկվում էր անցկացնել թատրոնի շենքի առջև: Այն Քադըքյոյ թաղամասում է, և ինչպես և սպասվում էր, […] ...

BACK_TO_TOP