Երուսաղեմի հայոց պատրիարքը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    395.10
  • RUBLE
    4.19
  • 420.39
WEATHER
+13.09 oC

Երուսաղեմի հայոց պատրիարքը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան

12:17 23.03.2018

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը նախկինում իրեն պատկանող կալվածքները վերադարձնելու համար դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան, փոխանցում է «Ագօս»-ը:

Աղբյուրը նշում է, որ պատրիարքարանը Պոլիսում բազմաթիվ կալվածքներ է ունեցել, որոնք 1973 թվականից հետո բռնագրավվել են պետության կողմից: Երուսաղեմի պատրիարքարանն այդ բռնագրավումների դեմ իրավական պայքար էր սկսել Թուրքիայի տարբեր դատարաններում, սակայն իր բոլոր դիմումներն ապարդյուն են եղել: Դրա համար էլ պատրիարքարանը, որպես վերջին օրինական մարմին, դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան:

Թուրքիայի իշխանությունները նախկինում լուծարել էին պատրիարքարանի «Սուրբ Հակոբ» հիմնադրամը։ Երուսաղեմի պատրիարքարանը և «Սուրբ Հակոբ» հիմնադրամը իրականում նույն մարմինն են, քանի որ պատրիարքարանի պաշտոնական անվանման մեջ անգլերենով նշվում է «Saint James», իսկ արաբերեն «Մար Հակոբ» անունները։ Բացի դրանից՝ օրվա պատրիարքը համարվում է հիմնադրամի նախագահը։ Սա մի երևույթ է, որ այնքան էլ հասկանալի չէ Թուրքիայի իշխանություններին, որոնք պաշտոնապես լուծարված են համարում այդ հիմնադրամը։

Պատրիարքարանի իրավապաշտպան Ալի Էլ­պէ­յօղ­լուն նշում է, որ սխալ է «Սուրբ Հակոբ» հիմնադրամը լուծարված համարելը, երբ այն դեռ գործում է միջազգային ասպարեզում: Բացի դրանից՝ Երուսաղեմի պատրիարքարանը արտերկրում գործող հաստատություն լինելով, Թուրքիայի իշխանությունները չեն կարող այդ կառույցի գոյության մասին վճիռ կայացնել։

Փաստաբանի փոխանցած տեղեկություններով` Նուրհան պատրիարքը պահանջում է վերականգնել սեփականության իրավունքն ավելի քան 100 կալվածքների նկատմամբ, որոնք ժամանակին պատկանել են «Սուրբ Հակոբ» հիմնադրամին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետն այսօր շրջայց են կատարել մարզի մի շարք շինհրապարակներում

23:00 17.04.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետն այսօր շրջայց են կատարել մարզի մի շարք շինհրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր շրջայց են կատարել մարզի մի շարք շինհրապարակներում։ Կոմիտեի պատասխանատուներն ու մարզպետը նախ քննարկել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի ընթացքն ու արձանագրված թերացումների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ կոմիտեն հետևողական է լինելու՝ պատշաճ […] ...

Լայնամասշտաբ պատերազմ չի լինելու. Արամ Սարգսյան

19:55 17.04.2024

Լայնամասշտաբ պատերազմ չի լինելու. Արամ Սարգսյան

Հայաստանում հանրությունն ամենօրյա պատերազմի վտանգով է ապրում: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը սկսում է ապատեղեկատվություն տարածելը, թե հայկական կողմը կրակել է իրենց ուղղությամբ, սկսում է այդ տագնապը՝ ուր որ է նորից պատերազմ է սկսվում: Արդյո՞ք այսօր կա այդ վտանգը և այդ խուճապը որքանո՞վ է արդարացված. այս և այլ թեմաների է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել «Հանրապետություն» կուսակցության նախագահ […] ...

Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին

19:48 17.04.2024

Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիլնյուս կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 17-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին: Հանդիպումը մեկնարկել է տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների քննարկմամբ: Անդրադարձ է կատարվել անվտանգային իրավիճակին Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում: Ալեն Սիմոնյանը լիտվացի դիվանագետին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` […] ...

Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր

19:33 17.04.2024

Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականցվող մինչև 16 մլն դրամ աջակցությամբ՝ անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին: […] ...

Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա

19:21 17.04.2024

Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա

Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա: Սպաների բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները՝  «Զինուժ»-ի տեսանյութում: ...

Ավարտվել է ապագա քրեական ոստիկանների հարցազրույցի փուլը

19:07 17.04.2024

Ավարտվել է ապագա քրեական ոստիկանների հարցազրույցի փուլը

Ապրիլի 3-16-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման ուղղությամբ հարցազրույցի փուլը, որին մասնակցում էր 920 դիմորդ: Հարցազրույցներն ավարտվեցին ապրիլի 16-ին՝ Ոստիկանության համար խորհրդանշական օրը։ Դիմորդների շարքում էին ինչպես գործող ոստիկաններ՝ քրեական հետախույզներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ Հարցազրույց անցկացնող չորս հանձնաժողովները նախագահում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալներ […] ...

BACK_TO_TOP