Մեղադրողն ուշացել էր. ապօրինի ծառահատումների գործով դատական նիստը չկայացավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+25.09 oC

Մեղադրողն ուշացել էր. ապօրինի ծառահատումների գործով դատական նիստը չկայացավ

14:05 23.03.2018

Կենտրոնի դատարանում Սյունիքում ծառերի ապօրինի հատման գործից անջատված մասով դատավարության հերթական նիստն էր  հրավիրվել: Գործով ամբաստանյալներն են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ Գեորգի Պողոսյանը, «Արծվանիկ» անտառպետության անտառապետ Ազատ Բադալյանը, Բնապահպանության պետական տեսչության նախկին աշխատակից Վահրամ Մարտիրոսյանը:

Նիստը չի կայացրել, քանի որ մեղադրող Արա Մնացականյանը զգուշացրած ժամանակից շատ ավելի է ուշացել:  Դատավոր Աննա Մաթևոսյանը հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 29-ին:

Հաջորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Վահրամ Մարտիրոսյանը նոր պաշտպան կունենա։ Կքննարկվի նաև այն հարցը, թե արդյոք կարո՞ղ են ԶԼՄ ներկայացուցիչները նիստը լուսաբանել` նկարահանումներ կատարելով:

Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ Գեորգի Պողոսյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը միջնորդություն էր ներկայացրել՝  վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ  խափանման միջոց կալանավորումը կամ գրավ կիրառել: Աղաջանյանի պնդմամբ՝   որևէ ապացույց կամ փաստական տվյալ չկա, որ Գեորգի Պողոսյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել դատաքննության ընթացքին կամ անօրինական ազդեցություն թողնել դատավարության մասնակիցների վրա:

SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսչական ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների դեպքեր:

«Արծվանիկ» անտառպետության անտառապետ Ազատ Բադալյանը նախապես՝ մինչ այդ անտառապետությունում ստուգումներ իրականացնելը, նշված տարածքում ապօրինի հատված ծառերի քանակը քիչ արձանագրելու և դրա դիմաց կաշառք տալու համար դիմել է իր համաքաղաքացի, բնապահպանության պետական տեսչության նախկին աշխատակից Վահրամ Մարտիրոսյանին, որը խոստացել է օգնել Ազատ Բադալյանին: Մասնավորապես, Վ. Մարտիրոսյանը կապ է հաստատել և բանակցել իր մտերիմ, նույն տեսչության անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանի հետ, ապա խնդրել նրա միջամտությունը, որպեսզի նշված անտառպետությունում ստուգող խմբի կողմից «մեղմ» ստուգումներ անցկացվեն, և արձանագրված վնասը չգերազանցի 600.000-650.000 ՀՀ դրամը: Վասիլ Աբրահամյանը այդ մասին հայտնել է ստուգող խմբի ղեկավար Վարդան Ասատրյանին, որը Գեորգի Պողոսյանի հետ ընդունել է կաշառքի դիմաց ապօրինի հատված ծառերի քանակը նվազեցնելու առաջարկը:

Օժանդակելով Գեորգի Պողոսյանի և Վարդան Ասատրյանի կողմից կաշառք ստանալուն՝ Վասիլ Աբրահամյանը անտառապետ Ազատ Բադալյանի անունից ներկայացած Վահրամ Մարտիրոսյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել կաշառքի գումարը վերջինիս կողմից բանկային փոխանցումով ուղարկելու շուրջ: Ըստ պայմանավորվածության` Վահրամ Մարտիրոսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին խոշոր չափերի կաշառքի գումարը փոխանցել է Վասիլ Աբրահամյանի մատնանշած անձի անվամբ: Հաջորդ օրը Վ. Աբրահամյանը ստացել է կաշառքի գումարը և այն փոխանցել Վարդան Ասատրյանին ու Գեորգի Պողոսյանին: Դրա դիմաց վերջիններս 2016 թվականի նոյեմբերի 22-ին, հայտնաբերված ապօրինի ծառահատումների ծավալները նվազեցնելու նպատակով, «Արծվանիկի» անտառպետության տարածքում արձանագրված վնասի իրական չափերն արտացոլող պաշտոնական փաստաթղթերը` հաշվեգնահատման ցուցակները, պատռել են, ապա կազմել կեղծ ստուգման ակտ, որում հիշյալ անտառպետությունում հայտնաբերված իրական վնասը նվազեցրել են:

Բացի դրանից՝ քննությամբ պարզվել է նաև, որ Գեորգի Պողոսյանը ապօրինի ձեռք է բերել և իր բնակարանում ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող 25 հատ 7,62մմ տրամաչափի և 5 հատ 7,63մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող զենքերի համար նախատեսված փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2017 թվականի նոյեմբերի 1-ին` նշված բնակարանում կատարված խուզարկությամբ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Գեորգի Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով  և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:

Ազատ  Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:

Վահրամ ՄարտիրոսյանինՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանդակելու համար որպես մեղադրյալներ ներգրավված Վարդան Ասատրյանի ևՎասիլ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

13:43 19.04.2024

Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին: Քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ այդ հարաբերություններում կարևոր դեր ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը: Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:25 19.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:58 19.04.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում ապրիլի 19-21-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, […] ...

Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին

12:15 19.04.2024

Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին

2-րդ փուլ. ՄԱԿ-ի արդարադատության դատարանում Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ կից ներկայացնելով տեսանյութի հղումը։     ...

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:14 19.04.2024

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 18-ին մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղությունն ու արդարությունը, և որտեղ անցյալի վայրագությունները երբեք չեն կրկնվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CyprusMail»-ը։ Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Զաքարիա Կուլիասն իր ելույթում նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց […] ...

Մրցել են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները

10:27 19.04.2024

Մրցել են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ապրիլի 18-ին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը «Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում կազմակերպել և անցկացրել է պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի Երևան քաղաքի առաջնությունը, որին մասնակցել են մայրաքաղաքի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Ավան, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններից 7 թիմեր, ինչպես նաև՝ «Ճգնաժամային […] ...

BACK_TO_TOP