Ջոլին վերադառնում է մեծ էկրան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+19.09 oC

Ջոլին վերադառնում է մեծ էկրան

08:42 07.09.2017

 

Անջելինա Ջոլին ներկայացրել է իր 4-րդ ռեժիսորական աշխատանքը: Ֆիլմը կոչվում է «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը». այն պատմում է 1975-79 թվականներին Կամբոջայում իրականացված ցեղասպանության մասին:

Բայց սա Անջելինայից միակ նորությունը չէ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ առաջիկայում  մեծ էկրան կվերադառնա դերասանուհու կարգավիճակով: Ջոլին Մալեֆիսենտայի մասին պատմող ֆիլմի երկրորդ մասում կմարմնավորի դիսնեյյան չարագործուհուն. «Այժմ ես եմ ընտանիքիս կերակրողը, այնպես որ ժամանակն է վերադառնալ: Մենք հիմա աշխատում ենք սցենարի վրա և վստահ եմ երկրպագուները չեն հիասթափվի»,- ասել է Անջելինան:

«Մալեֆիսենտայի» երկրորդ մասի սցենարն արդեն երկար ճանապարհ է անցել: Ի սկզբանե ֆիլմի սցենարիստը Լինդա Վուլվերտոնն էր, որը գրելը է նաև «Գեղեցկուհին և Հրեշը» ֆիլմի սցենարը: Սակայն մի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ որոշակի անհամաձայնությունների պատճառով սցենարիստը փոխվել է և ֆիլմի կարևորագույն գործը վստահվել է Ջեզ Բաթերուորթին:

 «Մալեֆիսենտայի» առաջին մասը մեծ էրկարն բարձրացավ դեռևս 2014-ին և համաշխարհային կիովարձույթում հավաքեց 758,5 մլն դոլար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

23:44 25.04.2024

Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

Ապրիլի 25-ին Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդես եկավ «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով։ Զեկույցին հաջորդեց քննարկում Բունդեսթագի մարդու իրավունքների, արտաքին հարաբերությունների, իրավական հարցերի, տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովների անդամ պատգամավորների մասնակցությամբ։ Ներկա էին Բունդեսթագի բոլոր խմբակցությունների պատգամավորներ։ Քննարկումը վարում […] ...

Պակիստանը հայտարարել է, որ կավարտի Իրանի հետ գազատարի շինարարությունը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին

23:38 25.04.2024

Պակիստանը հայտարարել է, որ կավարտի Իրանի հետ գազատարի շինարարությունը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին

Պակիստանի պաշտպանության նախարարության ղեկավար Խավաջա Ասիֆը կարծում է, որ Պակիստանն ու Իրանը կկարողանան ավարտին հասցնել «Միր» գազատարը, չնայած Վաշինգտոնի զգուշացումներին Թեհրանի հետ Իսլամաբադի տնտեսական համագործակցության հետեւանքների մասին։ Պաշտպանության վարչության պետն այս կարծիքը հայտնել է Geo TV-ի հետ զրույցում։ Ասիֆի խոսքով, տարածաշրջանի մտահոգ երկրները պետք է միասնական մոտեցում մշակեն «իրենց շահերը պաշտպանելու համար»՝ հաշվի առնելով արևմտյան […] ...

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «կհասնի իր նպատակին» հատուկ ռազմական գործողության ժամանակ

23:27 25.04.2024

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «կհասնի իր նպատակին» հատուկ ռազմական գործողության ժամանակ

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի ու ավելի հեռահար զենք է մատակարարում, սակայն դա չի փոխի հատուկ ռազմական գործողության ընթացքը, այլ միայն ավելի շատ խնդիրներ կառաջացնի հենց Կիևի համար, մինչդեռ Մոսկվան կհասնի իր նպատակին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ «ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտության մեջ, նրանք գնում են իրենց կողմից մատակարարվող […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն

23:05 25.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ ապրիլի 24-ին տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետեր, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանն ընդգծեց 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության […] ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը

22:54 25.04.2024

Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը

2024թ. ապրիլի 24-ին Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունների և Հռոմի հայ համայնքի նախաձեռնությամբ Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականներ, հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, Իտալիայում և ՊԳԿ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ, […] ...

BACK_TO_TOP