Աղբահանության սակագները կբարձրանա՞ն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+21.09 oC

Աղբահանության սակագները կբարձրանա՞ն

21:00 16.03.2018

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր դրական եզրակացությամբ հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգ է ընդգրկել «Թափոնների մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագծով սահմանվում են աղբահանության տարբեր դրույքաչափեր՝ կախված աղբի տեսակից, չափից, ծավալից, զանգվածից և այլն: Նախատեսվում է աղբահանության վճարը բնակելի շինություններում գանձել ըստ հաշվառված անձանց քանակի՝ 1 բնակչի հաշվով 50-ից  400 դրամ, կամ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ 1քմ մակերեսի համար՝ 5-ից -25 դրամ: 50-ից-100 դրամ կկազմի առևտրային շինությունների աղբի դրույքաչափը 1 քմ-ի համար, հյուրանոցների և հյուրանոցային տնտեսությունների համար՝ 20-ից-50 դրամ, արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով՝ 5-15 դրամ, կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական եւ նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով՝ 3-ից-15 դրամ:

Պատժամիջոցներ են սահմանվում համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու, տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելու, առանց համապատասխան թույլտվության 50 տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի, աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպելու և շահագործելու, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում, միջազգային նշանակություն ունեցող համաշխարհային ժառանգության տեղամասում աղբ թափելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին

10:30 23.04.2024

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391,5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.23 դրամ: ...

Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

19:22 22.04.2024

Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ: Կողմերը քննարկել են մայիսի 14-ից 16-ը Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները: ...

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 22-ին

11:28 22.04.2024

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,16 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ: ...

Մայրաքաղաքում ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները առգրավում են, կիրառում վարչական տուգանքներ

21:32 19.04.2024

Մայրաքաղաքում ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները առգրավում են, կիրառում վարչական տուգանքներ

Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը և հավելում, որ ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները առգրավում են, կիրառվում է վարչական տուգանքներ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը. ՊԵԿ-ի լավարկումները

18:24 19.04.2024

Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը. ՊԵԿ-ի լավարկումները

«Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը». ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը, կարևորելով մասնավոր և պետական ոլորտների փոխարդյունավետ համագործակցությունը, հարկային ոլորտում սպասվող բարեփոխումները ներկայացնելու և ոլորտի վերաբերյալ տարատեսակ հարցեր քննարկելու նպատակով կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված հարկ վճարողի օրվան: Հարկային օրենսգրքի բարեփոխումները և նորամուծությունները ներկայացնելիս անդրադարձ եղավ նաև կադաստրային արժեքի, չափագրումների նորմերի, շահութահարկ վճարողների նկատմամբ հարկման համակարգի լավարկումներին, […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

16:49 19.04.2024

Գևորգ Պապոյանն ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, ադամանդագործության, ոսկեգործության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում գործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը հրավիրել է ՀԱՀ ընկերություններին մասնակցելու Հայաստանում պետական […] ...

BACK_TO_TOP