Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդես Էստոնիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+11.09 oC

Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդես Էստոնիայում

18:37 16.03.2018

Մարտի 14-ին Էստոնիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կազմակերպմամբ Էստոնիայի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին Էստոնիայի պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնավորապես նշեց. «Ցուցահանդեսի նպատակն է օտար քարտեզագիրների միջոցով ներկայացնել հայոց հազարամյա պատմության ընթացքը: Քարտեզներում ներկայացված են հայոց պատմության ինչպես անկման, այնպես էլ` վերելքի ժամանակաշրջանները»: Դատապարտելով հայոց պատմության նկատմամաբ ոտնձգության փորձերը` դեսպանը հավելեց, որ թե Հայոց ցեղասպանության ժխտողականության, թե Երևանը որպես ոչ-հայկական տարածք ներկայացնելու անմիտ փորձերի ակունքը նույնն է՝ հայատյացությունը, որի սերմանումը սկսվում է մանկապարտեզներում և դպրոցներում: Դեսպան Մկրտչյանը նաև նշեց, որ ընդամենը հարյուր տարի առաջ քաղաքական քարտեզի վրա հայտնված պետությունն արդեն մի քանի տասնամյակներ շարունակ փորձում է կեղծ գիտական ագրեսիա կիրառել հայոց պատմության նկատմամբ, ինչն ամենուր և մշտապես պետք է արժանանա դատապարտման:

Տալլինի ազգային գրադարանի տնօրեն Յանե Անդրեսոնն իր խոսքում նշեց. «Առիթն օգտագործելով, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ. հրաշալի գաղափար է՝ նշելու Հայաստանի համար պատմական և արժանահիշատակ այս իրադարձությունը՝ ներկայացնելով երկրի տարածքային զարգացումները դարերի ընթացքում: Քարտեզագրական նման նյութի ցուցադրությունը վկայում է, որ արագ փոփոխվող ժամանակներում մշակութային ժառանգության արժեքավոր մասը պահպանվել է»:

Քարտեզները ներկայացնող Ռուբեն Գալիչյանն ասաց. «Ողջ աշխարհի գրադարաններում և թանգարաններում պահպանվող պատմական քարտեզների 40 տարվա իմ հետազոտության արդյունքում Հայաստանը պատմության տարբեր ժամանակաշրջաններում ներկայացվում է շուրջ 60 քարտեզների միջոցով: Իհարկե, հնարավոր չէ պատմությունը լիարժեք կերպով ներկայացնել բացառապես քարտեզներով. միևնույն ժամանակ, մի հայացք նետելով, երկրի պատմությունը պատկերավոր ընկալելու հնարավորություն է ստեղծվում»:

Միջոցառման բացմանը հաջորդեց ազգային, ժողովրդական երգացանկ ներկայացնող հայ համայնքի կողմից կազմակերպված մշակութային միջոցառումը: Ցուցահանդեսը, որն անց է կացվում Էստոնիայի ազգային գրադարանի և Էստոնիայի հայերի միության աջակցությամբ, բաց է լինելու մինչև ապրիլի 4-ը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը

10:33 29.03.2024

Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը

ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Ծրագրի մեկնարկը տրվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Մինչ միջոցառումը՝ […] ...

Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

22:55 28.03.2024

Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանում այսօր հյուրընկալվել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացան գործող ցուցադրություններին։ Հանդիպման ավարտին Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն տպավորությունների […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

17:46 28.03.2024

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն: Նախարարը և տեղակալը թատրոնում դիտել են «Լռակյաց հիվանդը» ներկայացումը: «Լռակյաց հիվանդը» յուրահատուկ տեղ է զբաղեցնում թատրոնի խաղացանկում: Ներկայացման ռեժիսոր Աննա Պողոսյանի բեմադրությունը ստեղծվել է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» բեսթսելլեր գրքի հիման վրա: Ներկայացման մեջ ներգրավված […] ...

Հատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

15:36 28.03.2024

Հատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը: Սերգեյ Փարաջանովի և Շառլ […] ...

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հանդես է եկել «Մշակութային երկամսյակի» շրջանակում

15:11 27.03.2024

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հանդես է եկել «Մշակութային երկամսյակի» շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ իրականացնում է «Մշակութային երկամսյակ» նախաձեռնությունը: Երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։ Օրերս Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես է եկել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ ֆրանսահայ գրող […] ...

Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում․ Ավինյան

12:44 27.03.2024

Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ․ Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ: Վստահաբար կարելի է ասել, որ Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում: Այդ երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերն են, նշանավոր դերասաններն ու բեմադրիչներն են, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն են […] ...

BACK_TO_TOP