Ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+18.09 oC

Ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը

17:24 16.03.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք ստեղծելու պատրվակով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:  

Այսպես, Սարգիս Գրիգորյանն ու օպերլիազոր Արմեն Իսրայելյանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով դիմել են Վանաձոր քաղաքի բնակիչ Դ. Դավթյանին` վերջինիս խնդրելով թմրամիջոցի որոշակի զանգված ձեռք բերել, ապա` ոստիկանությունում հայտնել, թե թմրամիջոցը իրացրել է Վանաձոր քաղաքի բնակիչ, թմրամոլ, հետագայում մահացած Ա. Ղ.-ն:

Ըստ այդմ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Դ. Դավթյանն անձամբ` քաղելու եղանակով ձեռք է բերել «կանեփ» տեսակի բույսի զանգված, որից հետո ոստիկանները, իբր, վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին: Այնտեղ` Ս. Գրիգորյանի աշխատասենյակում, նույն բաժնի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը Դ. Դավթյանի ձեռք բերած թմրամիջոցից առանձնացրել է 0,27 գրամը և տվել վերջինիս: Այնուհետև Դ. Դավթյանն ընթերակաների մասնակցությամբ ձևականորեն ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում էլ «հայտնաբերվել» է թմրամիջոցը: Դ. Դավթյանը վերը նշված ոստիկանների պահանջով հայտարարել է, որ թմրամիջոցը, իբր, 2017 թվականի հունիսին իրեն իրացրել է արդեն հանգուցյալ Ա. Ղ.-ն:

Հետագայում ոստիկանության նույն բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել Ա. Ղ.-ի կողմից թմրամիջոց իրացնելու ծանր հանցագործության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին` վերջինիս մահվան հիմքով, իսկ Դ. Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նկատի ունենալով, որ նրա մոտ հայտնաբերված թմրամիջոցի քաշը չէր հասել քրեորեն պատժելի չափի: Այսինքն` ոստիկանները նշված գործողություններով արձանագրել են, որ իրենք «բացահայտել» են ծանր հանցագործության դեպք, սակայն այն կատարած անձին քրեական պատասխանատվության չեն կարող ենթարկել վերջինիս մահվան հիմքով:

Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ պարզվել է նաև, որ Դ. Դավթյանն ընդհանրապես ծանոթ չի եղել հանգուցյալ Ա. Ղ.-ին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանին և նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

Ոսկե մեդալի 4 հավակնորդ ունենք. Կարեն Գիլոյանը՝ առաջիկա Օլիմպիական խաղերի և մարզաշխարհի խնդիրների մասին

21:00 18.04.2024

Ոսկե մեդալի 4 հավակնորդ ունենք. Կարեն Գիլոյանը՝ առաջիկա Օլիմպիական խաղերի և մարզաշխարհի խնդիրների մասին

Վերջին շրջանում անընդհատ գերիշխում են քաղաքական իրադարձությունները, և շատ այլ ոլորտներ, այդ թվում` սպորտը, մնում են ինչ-որ տեղ ստվերում: Ավելի ճիշտ` ոչ թե սպորտը, այլ սպորտի խնդիրները և դրանց մասին խոսելը: Սպորտն էլ խնդիրներ ունի, ծրագրեր, ձեռքբերումներ, և իվերջո, սպորտն էլ է ինչ-որ չափով քաղաքականություն: Այս ամենի շուրջ «Հեռանկարն» այսօր զրուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ […] ...

Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

19:51 18.04.2024

Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն հայտարարել է, որ Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ու հարցադրում արել, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը եղել է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման հիմնական բանախոսը։ Իր ելույթում պատգամավորը խոսել է Ֆրանսիայի և […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին

19:40 18.04.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Ողջունելով համանախագահի այցը Հայաստան՝ փոխվարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ […] ...

Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկում կատարված դանակահարության դեպքի վերաբերյալ

19:31 18.04.2024

Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկում կատարված դանակահարության դեպքի վերաբերյալ

Ապրիլի 11-ին` ժամը 21.31-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արթիկ քաղաքի Գորկու փողոցից բուժօգնության էր տեղափոխել արնահոսող վերքերով, ոչ սթափ տղամարդու: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հայտնել էր, թե Գորկու փողոցում ընկել է: Տղամարդու հայտնածը, սակայն, կասկածի տեղիք էր տվել: Արթիկի բաժնի ծառայողները կատարվածի հանգամանքները […] ...

Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին

19:10 18.04.2024

Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի առցանց նիստին։ Մասնակիցներն անդրադարձ են կատարել ENNHRI-ի՝ Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցին, ինչպես նաև քննարկել եվրոպական ցանցի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն […] ...

BACK_TO_TOP