Թեժ լեզվակռիվ խորհրդարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+6.09 oC

Թեժ լեզվակռիվ խորհրդարանում

17:28 16.03.2018

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովում այսօր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ թեժ լեզվակռիվ է սկսվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանի և «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանի միջև:

Արման Սաղաթելյանը որպես հարակից զեկուցող ներկայացրել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները: Սաղաթելյանի ելույթը ընդհատել է Արարատ Միրզոյանը, փորձելով արտահայտել քաղաքական իր դիրքորոշումը, ինչը զայրացրել է ՀՀԿ-ական պատգամավորին:

Վերջինս կտրուկ նկատողություն է արել Միրզոյանին, որ այլևս իրեն չընդհատի: Միրզոյանն էլ հակադարձել է, որ որպես պատգամավոր ցանկացած նախագծի կամ օրենքի վերաբերյալ իր մեկնաբանությունը անելու իրավունքն ունի: Լեզվակռիվը գնալով թեժացել է, պատգամավորները «դուք»-ից անցել են «դու»-ի: 

Իրադրությունը կարգավորվել է միայն հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի միջամտությունից հետո: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

22:44 28.03.2024

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով: Ինչու են այդքան հեռու հասել:  Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: […] ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

22:33 28.03.2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

Մարտի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։ ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

Զելենսկին օգնություն է խնդրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահից

22:07 28.03.2024

Զելենսկին օգնություն է խնդրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, պատմել մարտական ​​գոտում տիրող իրավիճակի մասին և օգնություն խնդրել։ «Կոնգրեսի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության արագ հաստատումը չափազանց կարևոր է: Մենք տեղյակ ենք, որ Ներկայացուցիչների պալատում կան տարբեր դիրքորոշումներ, թե ինչպես դա անել», – մեջբերում է նրա գրասենյակը պետության ղեկավարի խոսքերը: Ավելի վաղ […] ...

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի  ԱԳ նախարարությունների միջև

21:36 28.03.2024

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարությունների միջև

Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չոն Բյուն Վոնի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ […] ...

Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը խաղի մեջ է մտնում իր ուժային բաղադրիչով. Ազատ Արշակյանը՝ ապրիլի 5-ի հանդիպման մասին

21:27 28.03.2024

Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը խաղի մեջ է մտնում իր ուժային բաղադրիչով. Ազատ Արշակյանը՝ ապրիլի 5-ի հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման համաժողովին, որին մասնակցել է նաև Արշակյանը: Համաժողովին հայտարարվել է, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական կուսակցությունները պատրաստ են աջակցել իշխանությունների ցանկացած գործողությանը, որն ուղղված կլինի ժողովրդավարության և Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը: Հիշեցնենք, որ համաժողովը […] ...

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

20:42 28.03.2024

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կգործուղվի Սկոպյե՝ (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից: Պատգամավորը Հյուսիսային Մակեդոնիա կգործուղվի 2024 թվականի ապրիլի 21-26-ը: ...

BACK_TO_TOP