Դեղատոմսերով դեղերը բաց թողնելու որոշման մասին խորհրդարանական լսումներ կանցկացվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+5.09 oC

Դեղատոմսերով դեղերը բաց թողնելու որոշման մասին խորհրդարանական լսումներ կանցկացվեն

10:17 16.03.2018

Մեկնարկել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում է Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու, Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության և ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: Մինչ քննարկումը սկսելը, հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը առաջարկեց իրենց ժամանակացույցում ներառեն նաև այն մտահոգիչ թեմաները, որ Հայաստանն աշխարհում քաղցկեղի մահացության ցուցանիշով առաջատարների թվում է, դեղատոմսերով  դեղերը բաց թողնելու մասին որոշումը խառնաշփոթություն առաջացրեց: Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը պատրաստվում է մարտի 26-ին վերջին թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը պատմել է՝ ինչի մասին կարող են վկայել խուճապի նոպաները

23:17 28.03.2024

Բժիշկը պատմել է՝ ինչի մասին կարող են վկայել խուճապի նոպաները

Գարնանը մարդիկ հաճախ ունենում են դյուրագրգռություն և անբացատրելի անհանգստություն, որի առավելագույն դրսևորումը կարող է լինել խուճապի նոպան, զգուշացրել է բժիշկ Մարինա Բերեժնայան։ Բերեժնայան խուճապի նոպայի հիմնական նշաններ է անվանել արագ սրտի բաբախյունը, շնչահեղձությունը, վատառողջությունը և տարբեր վայրերում ցավերը: Բժիշկը զգուշացրել է, որ խուճապի նոպան կարող է սկսվել նույնիսկ զգալի արտաքին գրգռիչների կամ սթրեսի բացակայության դեպքում […] ...

Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

16:17 28.03.2024

Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը: Գրավիչ փաթեթավորմամբ գունավոր հաբեր գտնելիս` երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն: ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է. «Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում: Նախքան երեխային վիտամին կամ դեղ […] ...

Սննդային հավելումներ ընդունելուց հետո Ճապոնիայում արձանագրվել է մահվան ևս երկու և հոսպիտալավման 106 դեպք

10:53 28.03.2024

Սննդային հավելումներ ընդունելուց հետո Ճապոնիայում արձանագրվել է մահվան ևս երկու և հոսպիտալավման 106 դեպք

Ճապոնական Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերությունը հայտնել է ևս երկու մարդու մահվան մասին, ովքեր նախկինում ընդունել են իր արտադրած սննդային հավելումը: «Երեկ (մարտի 27-ին) լուր ստացանք երիկամների հիվանդության պատճառով մահացած մարդու ընտանիքից, ով ընդունել է Beni-koji Cholesterol Help հավելումը, ինչպես նաև մարտի 27-ին հարազատներից հայտնի դարձավ մեկ այլ անձի մահվան մասին, ով հավելումն օգտագործում է 2021 […] ...

Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել

10:10 28.03.2024

Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել

Գիտնականներն առաջարկել են կրծքագեղձի ագրեսիվ և դժվար բուժվող քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում: Հետազոտության հիմքում ընկած է այն միտքը, որ կրծքագեղձի եռակի բացասական ուռուցքների կողմից արտադրվող նյութերը կարող են օգտագործվել նույն այդ ուռուցքների դեմ պայքարելու համար։ Փորձագետները վերլուծել են այս տեսակի քաղցկեղի մետաբոլոմիկան (մետաբոլիտների ամբողջությունը) և հայտնաբերել […] ...

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք կարող են մեծացնել աուտիզմի վտանգը

09:37 28.03.2024

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք կարող են մեծացնել աուտիզմի վտանգը

Աուտիզմի վտանգը կարող է մեծանալ հակացնցումային (էպիլեպսիկ նոպաների դեմ) դեղամիջոցների նախածննդյան ազդեցության դեպքում: Այս մասին հայտնում է Healthday-ը։ Օգտագործելով բժշկական գրառումներից ստացված դեղատոմսերի տվյալները՝ հետազոտողները հայտնաբերել են հղի կանանց, ովքեր նոպաների դեմ դեղեր են ընդունել: Նրանց երեխաների շրջանում աուտիզմի տարածվածությունը համեմատվել է այն մայրերի երեխաների հետ, որոնք հակաջղաձգային դեղամիջոցներ չեն ընդունել: Ութ տարեկանում աուտիզմի սպեկտրի […] ...

Ավելորդ քաշի գենետիկորեն հակված մարդկանց ասվել է նիհարելու ճիշտ եղանակը

00:00 28.03.2024

Ավելորդ քաշի գենետիկորեն հակված մարդկանց ասվել է նիհարելու ճիշտ եղանակը

Քեմբրիջի համալսարանի գենետիկ և ճարպակալման հետազոտող Ջայլս Յեոն ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար առաջարկել է քաշը վերահսկողության տակ պահելու միակ վստահելի միջոցը: Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։ Յեոն ասել է, որ գիրության իրական պատճառը ուղեղի մեջ է և նրա անկարողությունը ճիշտ ճանաչել սովի և հագեցվածության զգացումները: Նրա խոսքով՝ նման խանգարումների պատճառը հաճախ գենետիկան է։ Բացի […] ...

BACK_TO_TOP