Սենսացիոն բացահայտումներ Վրաստանի պատրիարքարանի «ցիանիդի գործի» վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    395.10
  • RUBLE
    4.19
  • 420.39
WEATHER
+13.09 oC

Սենսացիոն բացահայտումներ Վրաստանի պատրիարքարանի «ցիանիդի գործի» վերաբերյալ

19:48 15.03.2018

«Ռուսթավի 2» ՀԸ գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան երեկ բանտում հանդիպել է «ցիանիդի» աղմկահարույց գործով 9 տարվա ազատազրկման դատապարտված հայր Գեորգի Մամալաձեի հետ: Հանդիպումից հետո Նիկա Գվարամիան նոր՝ սենսացիոն մանրամասներ է ներկայացրել տվյալ գործի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 10-ին Գերմանիա մեկնելիս հայր Գեորգի Մամալաձեի մոտ ցիանիդ, իսկ տան խուզարկությունից հետո զենք էին հայտնաբերել: Քանի որ այդ ընթացքում Վրաստանի պատրիարք Իլյա 2-ը բուժման նպատակով գտնվում էր Գերմանիայում, մամուլը նրան մեղադրեց նախ՝ պատրիարքի, ավելի ուշ՝ նրա մամլո խոսնակի դեմ կազմակերպվող մահափորձի մեջ: Այդ մեղադրանքով էլ հայր  Մամալաձեն դատապարտվեց 9 տարվա ազատազրկման:

Նոր փաստաբանի հետ հանդիպմանը դատապարտյալ Մամալաձեն երեկ պատմել է, որ վրացական իշխանություններն իրենից պահանջել են խոստովանել՝ իբր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի մասնակցությամբ երկրում պետական հեղաշրջում էր նախապատրաստվում, որի մանրամասները Մամալաձեն պետք է  քննարկեր Սաակաշվիլիի հետ Բեռլինում:

Ըստ Գվարամիայի՝ հայր Մամալաձեին պետք է նշեր նաև հեղաշրջման «մասնակից»՝ իշխանություններին անցանկալի 2 հոգևորականի անուն: Ըստ Գվարամիայի՝  միանգամից կլուծվեր 2 հարց՝ հոգևոր իշխանության  կգար աշխարհիկ իշխանություններին ձեռնտու հոգևոր դասը, իսկ Սաակաշվիլին կմեղադրվեր պետական հեղաշրջման կազմակերպման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

22:37 16.04.2024

Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա  տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում: ...

Արդյո՞ք այս գիշեր Իրանը կհարվածի Իսրայելին

22:38 12.04.2024

Արդյո՞ք այս գիշեր Իրանը կհարվածի Իսրայելին

Իրանի զինված հարձակումը Իսրայելի դեմ կարող է սկսվել հաշված ժամերի ընթացքում: Այդ մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջացները: Որտեղի՞ց իրենց նման տեղեկություն, ո՞ր ուղությամբ կարող են հասցվել հարվածները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ ապրիլի 1-ին Իսրայելի ԶՈՒ-ն հարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, որի հետևանքով զոհվել էին այդ շենքում գտնվող մի քանի […] ...

Ադրբեջանը սկսում է իրավական հիմքեր նախապատրաստել Արցախը լքած հայերի անշարժ գույքը բռնագանձելու համար

22:43 09.04.2024

Ադրբեջանը սկսում է իրավական հիմքեր նախապատրաստել Արցախը լքած հայերի անշարժ գույքը բռնագանձելու համար

Իլհամ Ալիևը հրամանագրով նշանակել է Ստեփանակերտի քաղաքային դատարանի անդամներին ու դատարանի նախագահին: Իրավապաշտպանները կարծում են, որ այդպիսով Ադրբեջանի իշխանությունները հիմքեր են նախապատրաստում  արցախցիներին պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքը վերանայելու համար: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Նախ բնական հարց է առանում՝ ինչո՞վ է զբաղվելու դատարանը մի քաղաքում, որը քաղաքացիական բնակչություն չունի. այնտեղ […] ...

Ո՞վ է Ռուբեն Վարդանյանին առաջադրել Նոբելյան մրցանակի

22:30 08.04.2024

Ո՞վ է Ռուբեն Վարդանյանին առաջադրել Նոբելյան մրցանակի

Հայտնի բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ովքե՞ր են առաջադրել ու ե՞րբ է քննարկվելու թեկնածությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացրել են մի խումբ հեղինակավոր մտավորականներ տարբեր երկրներից: Ընդ որում՝ նրանց թվում է նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի տարիներ առաջ արժանացած գործիչներ: Ըստ […] ...

Crocus-ում ահաբեկչությունից հետո Աղալարովը փախել է Բաքու

22:48 05.04.2024

Crocus-ում ահաբեկչությունից հետո Աղալարովը փախել է Բաքու

Ռուսաստանյան լրատվամիջոցները գրում են, որ Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այդ համալիրի համասեփականատեր, Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսին Էմին Աղալարովը փախել է Ռուսաստանից: Պարզվում է՝ նա Ադրբեջանում է: Ի՞նչ է անում նա Ադրբեջանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո, արդեն մի քանի օր է, ինչ Էմին Աղալարովը Բաքվում է, նրա […] ...

Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար ինքնիշխան պետության տեսք է ստանում. Հայկ Սուքիասյան

22:15 05.04.2024

Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար ինքնիշխան պետության տեսք է ստանում. Հայկ Սուքիասյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանին: Անդրադարձ է եղել այսօրվա բրյուսելյան եռակողմ հանդիպմանը, այդ հանդիմանը նախորդած արձագանքներին, հայ-ռուսական հարաբերությունների խնդրին: Հայկ Սուքիասյանի բնորոշմամբ Հայաստանը ճարահատյալ է գնում այս քայլին, և դա «մեզ շանս չի թողնում հետ նայել»: Բայց սա նաև մեր հասարակության խնդիրը պետք է լինի: Հասարակությունը պետք է աջակցի իշխանությանը: Անդրադառնալով […] ...

BACK_TO_TOP