Վրաստանում անժամկետ դատավորներ նշանակելը` քաղաքական սկանդալի պատճառ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+13.09 oC

Վրաստանում անժամկետ դատավորներ նշանակելը` քաղաքական սկանդալի պատճառ

19:05 23.02.2018

Վրաստանի Արդարադատության Գերագույն խորհրդի կողմից անժամկետ 44 դատավոր նշանակելու որոշումը խիստ արձագանք է գտել վրացական քաղաքական դաշտում: Անգամ որակվել է սկանդալ: Նոր նշանակված դատավորների շարքում են նաև նրանք, ովքեր նախորդ իշխանությունների ժամանակ դատական վճիռներ են կայացրել աղմկոտ, հասարակական  հնչեղություն ստացած գործերով: Նրանց թվում է 2005թ. աղմկոտ գործով դատավճիռ կայացրած Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախկին դատավոր Մանուչար Կապանաձեն,ով 9 տարվա ազատազրկման էր դատապարտել վերաքննիչ դատարանի արդեն նախկին նախագահ Սուլխան Մոլաշվիլիին: Մարդ, ում 2014թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել էր խոշտանգումների զոհ:

Աղմկոտ նշանակումներին ֆեյսբուքյան սեփական էջում անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Առանձին դատավորների նկատմամբ կայացրած որոշումը մի շարք հարցերի տեղիք  է տվել, ինչպես հասարակությունում, այնպես էլ`մեր թիմում: Կարծում եմ շատ կարևոր է և պարտադիր, որ դրանց հրապարակային պատասխաններ տրվեն: Արդարության գիտակցությունը հիմքերի հիմքն է, որի վրա կառուցվում է ժողովրդավարական ու արդար պետությունը»,-նշել է վարչապետ Կվիրիկաշվիլին:

Նրա համոզմամբ`երբեմն իշխանությունների ինստիտուցիոնալ հարցերը չեն համընկնում հասարակական կարծիքի հետ, սակայն կան ընդհանուր արժեքներ, որոնք միավորում են ազգը: Նա գտնում է, որ այդ ընդհանուր արժեքների վրա իշխանության եկած «Վրացական երազանք» կուսակցությունը, ինչպես նաև իշխանությունները պետք է ուժ գտնեն ամրապնդելու այդ ձեռքբերումները: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

17:17 28.03.2024

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

16:06 28.03.2024

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են: Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի […] ...

Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն

14:57 28.03.2024

Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել է, որ Ֆրանսիան իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով լրտեսական ցանց է ստեղծում՝ ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության։ «Ֆրանսիան տարածաշրջանում խաղաղություն պահպանելու փոխարեն Հայաստանին զենք և զինամթերք է մատակարարում։ Ֆրանսիան դրանով չի սահմանափակվում, իր նպատակին հասնելու համար իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության է ներգրավում տարբեր անձանց, […] ...

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

12:27 28.03.2024

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […] ...

Թուրքիայում նավթամուղի ճեղքման պատճառով բնակչությանը քաղցրահամ ջուր մատակարարող լիճը ծածկվել է նավթային թաղանթով

10:43 28.03.2024

Թուրքիայում նավթամուղի ճեղքման պատճառով բնակչությանը քաղցրահամ ջուր մատակարարող լիճը ծածկվել է նավթային թաղանթով

ՆԱՏՕ-ի նավթատարի վթարից հետո Թուրքիայի արևմտյան Սափանջա լիճը ծածկել է նավթի հաստ թաղանթ, հայտնում է Milliyet թերթը։ «Մազութի արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոջաելի նահանգում ճանապարհային աշխատանքների ժամանակ ՆԱՏՕ-ի նավթատարի ճյուղը ծակվել է, և վառելիքը հոսել է Սապանջա լիճը, որը 4-5 միլիոն մարդու քաղցրահամ ջուր է մատակարարում», – գրում է թերթը։ Իշխանությունները […] ...

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

09:55 28.03.2024

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին հարց է հնչել ԱՄՆ պետդեպարտամենտում ճեպազրույցի ընթացքում: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հանդիպման ընթացքում Ադրբեջանի հետ կապված խնդիրները կբարձրացվեն։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է. «Հնարավոր […] ...

BACK_TO_TOP